Իրանը չի պատրաստվում կապ հաստատել ամերիկյան կողմի հետ, քանի դեռ ԱՄՆ-ն չի փոխել իր մոտեցումները։
Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
«Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի խնդրել, որևէ բանակցություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի հրաժարվել իր դիրքորոշումներից»,- ասվում է հրապարակման մեջ։
Գործակալությունը չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ քայլեր է Թեհրանը ակնկալում Վաշինգտոնից։









































