Apple-ի ծալվող առաջին սմարթֆոնը՝ iPhone Ultra-ն, հնարավոր է ներկայացվի iPhone 18 Pro շարքի հետ միաժամանակ, սակայն դրա վաճառքի մեկնարկը կարող է զգալիորեն ուշանալ։ iPhone Ultra-ի արտադրության սկզբնական փուլում Apple-ը բախվել է արտադրական սահմանափակումների։ Այդ պատճառով ընկերությունը կարող է կրկնել 2017 թվականին iPhone X-ի գործարկման ռազմավարությունը․ սմարթֆոնը կներկայացվի սեպտեմբերյան շնորհանդեսին, իսկ նախնական պատվերները կբացվեն միայն մի քանի շաբաթ անց։
Ակնկալվում է, որ ծալվող iPhone-ը հնարավոր կլինի նախապես պատվիրել ոչ շուտ, քան 2026 թվականի չորրորդ եռամսյակում, ամենայն հավանականությամբ՝ հոկտեմբերին։ Վերլուծաբանի գնահատմամբ՝ ԱՄՆ-ում նոր սարքի մեկնարկային գինը կկազմի 2299-2499 դոլար։ Միաժամանակ սպասվում է, որ պահանջարկը զգալիորեն կգերազանցի առաջարկը․








































