Thursday, 30 05 2024
Պուտինը կայցելի Բաքու՞, թե՞ Անկարա
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Չինաստանի նախագահը կայցելի Եգիպտոս
Լրտեսաթափ չարեցին երկիրը․ դու պրոֆեսիոնալ չես, դու պատեհապաշտ ես
18:30
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ցրվել է ընտրությունների նախաշեմին
Հենց սկզբից ակնհայտ էր՝ որտեղ է թաղված շան գլուխը. արմատական փոփոխություններ են անհրաժեշտ
18:10
Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության շուրջ 10 հրթիռ է արձակել
Էրդողանի քողարկված սպառնալիքն ու պայմանը Հայաստանին
Վրաստանի վարչապետը խոստացել է, որ երկրում «մայդան» չի լինի
Պատրաստ եմ այդ կամուրջը հանդիսանալ. ՄԻՊ-ը` պետություն-եկեղեցի հակասությունների մասին
ՀՀ բյուջեի նախագծի թափանցիկությունը որոշ չափով նվազել է․ Վարուժան Հոկտանյան
Կարծում եմ՝ պետության ու եկեղեցու հարաբերությունների ներդաշնակությունը խաթարված է
Արտերկրում դատապարտված ՀՀ քաղաքացիներին պետությունը չի շտապում, որ բերի այստեղ. ՔՊ-ականը՝ ՄԻՊ-ին
Պետական մարմիններից պարզաբանում եմ պահանջել Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ փակելու հարցով
Մեր առաջարկն ակտուալ է. Զախարովան՝ Լոռիի եւ Տավուշի՝ ջրհեղեղից տուժած բնակիչներին օգնելու մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Բագրատ Սրբազանի շարժման մասին
Գազայի «անվտանգության» գոտում 66 մարդ է սպանվել
17:41
Սի Ծինփինը կոչ է արել Գազային նվիրված միջազգային խորհրդաժողով անցկացնել
17:39
Հնդկաստանում ուխտավորների տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը. կա 21 զոհ
17:30
Իտալիայի արտգործնախարարը հայտնել է, որ Հռոմը ոչ մի զինվոր չի ուղարկի Ուկրաինա
Մեհրաբյան Online
17:15
Գերմանիան կարող է թույլ տալ Ուկրաինային՝ հարվածել Ռուսաստանին
Վազգեն Գալստանյանի անհնազանդության ակցիան․ կադրեր վերևից
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելը մեղադրել է ՀԱՄԱՍ-ին Գազայի բանկերից 100 մլն դոլար գողանալու մեջ
ՀՀ վարչապետն ընդունել է այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի բնագավառներում գործունեություն ծավալող «Լիբրա գրուպ» ընկերության նախագահին
16:40
Ֆրանսիան շուտով կարող է ռազմական հրահանգիչներ ուղարկել Ուկրաինա. Le Monde
Լարված իրավիճակ. Վազգեն Գալստանյանի աջակիցները չեն ենթարկվում ոստիկանների պահանջներին
«Պարոն Թորոսյա’ն, բյուջեն բաց է, թաքուն ինֆորմացիա չկա», «Սա ակնհայտորեն չպլանավորված միջոցառում է»
16:36
Եթե Թրամփը հաղթի, Մասկը նրա խորհրդականը կդառնա

Խնդիրը իրավական չէ․ նախագահը հարցերը տանում է ավելի շատ դեպի քաղաքական կողմ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշեց չստորագրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը։

Նախագահը համարել է, որ օրենքով առաջարկվող կարգավորումներն իրավիճակային են և առերևույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին և պահանջներին համապատասխանելու տեսանկյունից:

«Հանրապետության նախագահը օրենքը քննարկել է արդարադատության նախարարի, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերով հանձնաժողովի նախագահի հետ և ստացել նրանց պարզաբանումները: Օրենքը քննարկվել է նաև ԲԴԽ նախագահի, իրավաբան գիտնականների, փորձագետների և փաստաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, լսվել են նրանց նկատառումներն ու մտահոգությունները: Հանրապետության նախագահը մեծապես կարևորում է դատաիրավական ոլորտում բարեփոխումները և գտնում է, որ դրանք պետք է կատարվեն համակարգային ձևով՝ հստակ ռազմավարության հիման վրա՝ ընդհանուր տեսլականի շրջանակում… Ելնելով վերոհիշյալից և ամփոփելով փորձագիտական եզրակացությունները՝ կարելի է եզրահանգել, որ օրենքը առերևույթ հակասում է Սահմանադրությանը, ուստի հանրապետության նախագահը որոշել է դիմել Սահմանադրական դատարան «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով»,- ասվում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Փաստաբան Գևորգ Դավթյանի խոսքով՝ երբ համեմատում ենք իրավիճակները, պարզ է դառնում, որ խնդիրը ոչ այնքան իրավական է, որքան քաղաքական: «Երբ ես սկսում եմ համեմատել իրավիճակները, թե նախկինում ոնց էր, հիմա ոնց է, ապա  պարզ է դառնում, որ հիմա կոնսենսուսի հետ կապված խնդիրներ կան։ Բացի դրանից, հարցերը այնքան էլ իրավական հարթության մեջ չեն տեղավորվում։ Ես չեմ ասում, որ Դատական օրենսգրքով առաջարկվող փոփոխությունները իդեալական են և չեն կարող խնդիր չունենալ։ Բոլոր օրենքներն էլ որոշակի ժամանակահատվածում խնդիրներ ունենում են կիրառման ժամանակ։ Բայց հաշվի առնելով նախագահի  որոշակի գործողություններ՝ նա հարցերը տանում է ավելի շատ դեպի քաղաքական կողմ։ Այո, օգտվում է նախագահը իր լիազորություններից, բայց դա, օրինակ, չէր անում նախկինում։ Ինչ է, նախկինում բոլոր օրենքները իդեալակա՞ն էին, որ ՍԴ չէր ուղարկում, և ինչ ներկայացնում էին, ստորագրում էր։ Սա է խնդիրը»,- ասաց Դավթյանը։

Մեր դիտարկմանը՝ նույն քաղաքական գործոնը նաև ՍԴ-ում չէ՞ հիմա, փաստաբանը պատասխանեց. «Իրականում երբ մենք համեմատում ենք նախկինում ՍԴ գործունեությունը և ներկայումս ՍԴ գործունեությունը, ապա տարբերություն կա։ Հետևաբար ես խնդիրը, այո, տեսնում եմ ժամանակագրության մեջ։ Տեսեք. Քոչարյանի գործով 300.1 հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական։ Հոդվածը, այո, հակասահմանադրական էր, որոշակիության խնդիր կար, բայց Սահմանադրական դատարանը այդ հարցը չքննեց այնքան ժամանակ, քանի դեռ դրա համար, այսպես ասած, նպաստավոր պայմաններ չեղան։ ՍԴ-ն 300.1 հոդվածը վարույթ էր վերցրել դեռ անցած տարի։ Այդ ժամանակ գործող իշխանությունների ռեյտինգը շատ ավելի բարձր էր։ Այսինքն՝ այն ժամանակ, որպեսզի կայացվեր դրույթը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ որոշումը, այնքան էլ չէր ընկալվի։ Դրա համար իրենք սկսեցին ժամանակ ձգել, դիմեցին միջազգային կառույցներին, խորհրդատվական կարծիքներ ստացան, որպեսզի երկարացնեին ժամանակը։ Խնդիրը սա է։ Այո, 300.1 հոդվածը իրոք խնդիր ուներ, այլ հարց է, թե ինչու էր նախաքննական մարմինը որոշել դրանով մեղադրանք առաջադրել։ Հետևաբար ես բոլոր խնդիրները ժամանակագրության մեջ եմ տեսնում»,- ասաց փաստաբանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ենթադրվում է, որ գործադիրը Դատական օրենսգրքով առաջարկվող որոշակի փոփոխություններով որոշակի հարցեր է կարգավորել դատաիրավական համակարգում, բայց նախագահն էլ ասում է, որ իրավական որոշակիության հարց կա: «Մենակ ՍԴ դիմելով արդեն նախագահը խնդիր է լուծում։ Այսինքն՝ մինչև ՍԴ-ն քննի նախագահի դիմումը, գործադիրը բաց կթողնի այն ժամանակը, որում նախատեսվում էր առաջարկվող փոփոխություններով ինչ-որ խնդիր լուծել։ Ժամանակը կձգեն ու վերջում կտեսնեն, թե ում շահերն են ավելի բարձր, դրան համապատասխան որոշում կկայացնեն։ Խնդիրը այստեղ է, ոչ թե զուտ իրավական հարթության մեջ»,- եզրափակեց Դավթյանը։

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը, սակայն, ճիշտ է համարում նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելը, քանի որ առաջարկվող փոփոխություններում իսկապես խնդրահարույց կետեր կային։ Օրինակ՝ պարզ չէր, թե ինչպես կարող է վարույթ հարուցող մարմինը նաև վեճը լուծող մարմին լինել: «Այսինքն՝ այնտեղ առնվազն մեկ կտոր, երբ ԲԴԽ-ին կարելի էր դիմել, նա վեճը հարուցեր և պատասխանատվության ենթարկեր, այս մասով ես ինքս իրավական խնդիր տեսնում եմ, քանի որ եթե մարմինը վեճը հարուցում է, ուրեմն տեսնում է, որ այնտեղ կարգապահական որոշակի խախտում կա, հակառակ պարագայում չի հարուցի վեճ։ Հետևաբար ստացվում է, որ ի սկզբանե կանխակալ վերաբերմունք կա։ Զսպումների, հակակշիռների մեխանիզմը պետք է գործի, բայց այստեղ խնդիր կա այդ մասով։ Հետևաբար եթե նայում ենք առերևույթ, ապա նորմալ իրավական պրոցես է, և պետք է լուծվի հեղինակություն վայելող մարմնի կողմից, որը այս դեպքում Սահմանադրական դատարանն է։ Ես այստեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում»,- նշեց Գյոզալյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում