Wednesday, 12 06 2024
Հայաստանը առիթ չունի խուճապի մատնվելու. Մակրոնի հրաժարականի թեման ավելորդ դրամատիզացվում է
Անկառավարելի իրավիճակ. ցուցարարները ագրեսիվ վարք են ցույց տալիս
Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը. ինչու են կիրառվել հատուկ միջոցներ
Ցուցարարները սադրում են ոստիկաններին
Եթե ցուցարարների նկատմամբ ուժ է կիրառվել, ուրեմն՝ օրենքի սահմանած չափով. Փաշինյան
ԱՄՆ թուրն Ադրբեջանի գլխին
Ցուցարարները իրեր են նետում ոստիկանների վրա
Նոր կադրեր պատգամավորների վեճից ու քաշքշուկից
Ցուցարարները բախումներ են հրահրում իրավապահների հետ․ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց
20:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Վախկոտ դասալիքներ». Փաշինյանի խոսքերից հետո դահլիճում կրքերը բորբոքվեցին
Վարչապետը չի ասել՝ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, ասել է՝ մենք կորոշենք երբ դուրս գալ, բայց հետ չենք գնա
2023թ. Վրաստանում հեղաշրջման ճանապարհ հարթելու մի քանի փորձեր եղան. ԱԱԾ
19:40
Մակրոնը դեմ է ժողովրդավարական և ծայրահեղական ուժերի դաշինքին
Բաղրամյան, Դեմիրճյան և Պռոշյան փողոցներից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 60 մասնակից․ ՆԳՆ
Գազալցակայանի պայթյունից տուժածներից 2–ի վիճակը մնում է ծայրահեղ ծանր. նախարարը մանրամասներ հայտնեց
Նոր կառավարություն՝ նոր ծրագիր. սա ենք առաջարկում. Մինասյանը՝ Փաշինյանին
Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին կոչ է անում զերծ մնալ հակաիրավական գործողություններից և չհրահրել բախումներ
19:00
Հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին հոսպիտալացվել է
Այդ երկեւ տոկոսը մեծ տոկոս է, քանի որ պարզվեց դա արտահայտում է նաև շիմպանզեի և մարդու տարբերությունը
«Հենց հիմա մեր հայրենակիցները ծեծի են ենթարկվում», «Ոչ մեկին էլ չեն ծեծում, ոստիկանը օրենք է պահում»
ՌԴ-ն վավերացրել է ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների վերաբերյալ համաձայնագիրը
Լարված իրավիճակ ԱԺ շենքի մոտ. ցուցարարները բախումներ են հրահրում ոստիկանության հետ
Դեմքը հագուստով փակած անձը քարով հարվածել է Երևանի գլխավոր սինագոգին ու փախել
Տիկին համգստացեք, տեղից մի՚ բղավեք, թեկուզ համաձայն չեք. գրանցվեք՝ ասելիք ունեք. Ալեն Սիմոնյան
Հրդեհ Հալաբյան փողոցում
18:32
Թրամփը ԱՄՆ միլիարդատերերի հետ է հանդիպել
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ հավաքի վայրից բերման ենթարկված անձանց տեսակցելու
Ռուսաստանը հերքել է Վրաստանի հետ հարաբերությունների վերականգման լուրերը
Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է. ՀՀ ՄԻՊ-ը՝ Երևանի միակ սինագոգի վրա հարձակման մասին

Սի Ծինփինը կոչ է արել Գազային նվիրված միջազգային խորհրդաժողով անցկացնել

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել ընդգրկուն խաղաղության խորհրդաժողով անցկացնել՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմը դադարեցնելու համար։ Չինաստանի ղեկավարն այս մասին խոսել է Պեկինում Չինաստան-Արաբական երկրներ համագործակցության համաժողովի շրջանակներում։

«Մերձավոր Արևելքը զարգացման լայն հեռանկարներ ունեցող երկիր է, բայց այնտեղ դեռևս մոլեգնում է պատերազմը…. Պատերազմը չի կարող անվերջ շարունակվել, արդարադատությունը չի կարող ընդմիշտ բացակայել, իսկ երկու պետությունների ստեղծմամբ խնդիրը լուծելու հանձնառությունը չի կարելի կամայականորեն խախտել», – նրա խոսքերն է մեջբերում Չինաստանի արտգործնախարարությունը։

Սի Ծինփինի խոսքով` Չինաստանը հաստատուն կերպով աջակցում է 1967 թ. սահմաններում Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով լիակատար ինքնիշխանությամբ անկախ Պաղեստին պետության ստեղծմանը, աջակցում է Պաղեստինի անդամակցությանը ՄԱԿ-ին՝ որպես լիիրավ անդամ, և օժանդակում ավելի ընդգրկուն, հեղինակավոր և արդյունավետ միջազգային խաղաղության խորհրդաժողովի անցկացմանը։

Չինաստանի ղեկավարը հայտնել է, որ ի լրումն 100 մլն յուանի (13,8 մլն դոլար) արտակարգ հումանիտար օգնության, Պեկինը կտրամադրի լրացուցիչ 500 մլն յուանի (68,96 մլն դոլար) օգնություն՝ Գազայի հատվածում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հաղթահարման համար։ Բացի այդ, Չինաստանը 3 մլն դոլար կտրամադրի ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությանը՝ Գազայում արտակարգ հումանիտար օգնության համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում