Tuesday, 14 07 2026
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Էրդողանի քողարկված սպառնալիքն ու պայմանը Հայաստանին

Այն պահին, երբ Հայաստանն ազատվի օտար ուժերի եւ սփյուռքի ստրկությունից, էլ ավելի կմոտենա խաղաղությանը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Թուրքիայի նապագահի այս հայտարարությունը հուշում է, թե Անկարան ինչպես է վերաբերում Հայաստանին: Որովհետեւմ հարեւան երկրի հանդեպ հարգանքի պարագայում, որեւէ պետության առաջնորդ չի ասի, թե այդ երկիրը գտնվում է օտար ուժերի եւ առավել եւս արտերկրի իր հայրենակիցների ստրկության ներքո: Մինչդեռ, Թուրքիայի նախագահը հայտարարում է այդ մասին, սահմանելով նաեւ, որ այդ դեպքում միայն Հայաստանը «էլ ավելի կմոտենա խաղաղությանը»:

Այլ կերպ ասած, Էրդողանը ոչ միայն անհարգալից տոնով է խոսում Հայաստանի մասին, Հայաստանի եւ այլ պետությունների, ու նաեւ Հայաստանի եւ սփյուռքի փոխհարաբերության մասին, այլ ըստ էության նաեւ Հայաստանին պայման է թելադրում՝ խաղաղության պայման: Եվ դա այն դեպքում, երբ Էրդողանը հայտարարում է, թե Թուրքիան չունի իր որեւէ հարեւանի նկատմամբ որեւէ հավակնություն: Եթե Թուրքիան չունի որեւէ հավակնություն, այդ դեպքում ի՞նչն է խանգարում ռեգիոնում խաղաղության հաստատմանը, կամ ո՞վ է խանգարում:

Ռեգիոնում խաղաղությանը խանգարում է հենց Թուրքիայի հավակնությունը՝ Թյուրքական աշխարհի կառուցման հավակնությունը, որի ճանապարհին ըստ էության միակ աշխարհագրական խոչընդոտը Հայաստանն է: Ըստ այդմ, Անկարան Հայաստանի հանդեպ իր մոտեցումները կառուցում է հետեւյալ տրամաբանությամբ՝ կամ Հայաստանը լիարժեք կընդունի Թուրքիայի պայմանները եւ այդպիսով կվերածվի ըստ էության բացարձակ աշխարհագրական տարածքի, իբրեւ պետություն գոյություն ունենալով միայն դե յուրե, կամ Թուրքիան մշտապես կպահպանի Հայաստանի հանդեպ ագրեսիայի «իրավունքը»:

Այս թեման լրջագույն հարց է, որը պետք է լինի հայկական քաղաքական մտքի ուսումնասիրության եւ մշակումների առանցքային հարցը: Այդ հարցը առ այսօր ըստ էության գտնվում է երկու ծայրահեղության պարփակման ռեժիմում՝ կամ անվերապահ կատարել Թուրքիայի պայմանները, առանց ավելորդ հարցերի եւ փաստարկների, կամ ըստ էության անտեսել ռեգիոնալ նոր իրողություններն ու առաջնորդվել ելակետերով, որոնք աշխարհում փլուզվել են եւ շարունակում են փլուզվել արդեն տարիներ շարունակ: Երկու ծայրահեղության պարփակման մեջ մնալու պարագայում Հայաստանն անխուսափելի կմնա այդ փլուզվող իրողությունների ավերակների տակ: Պետք է դուրս գալ այդ ծայրահեղություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում