Saturday, 15 06 2024
15:15
Իսպանիան վերսկսել է ռուսական երկաթի և պողպատի ներկրումը
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
14:45
Կուբան դժգոհել է իր տարածքային ջրերում ամերիկյան սուզանավի հայտնվելու հանգամանքից
Գյումրիում հիմնադրված ընկերությունն արտադրում է խտացրած կաթ, կարագ, բուսական խառնուրդներ
Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է նախատեսված ժամկետից վեց օր շուտ․ ՀԿԵ
Մեր ժողովուրդը պետության հոտ է առել. նրան չեն կարող մոլորեցնել
13:50
ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին
2018-ի քայլերը «քսերոքս» անելով ոչնչի չեն հասնի, կրիտիկակական զանգված էլ չկա
Գողության նպատակով տանիքից պարանով իջնելիս ընկել ու հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Պերմանենտ բնական աղետներ են լինելու. պետք է պատրաստ լինել
Ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել․ ՔԿ
Հայաստանն ունի՞ «բավարար ապահովության» հենարան
Վթար Իջևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած
Սպանություն մայրաքաղաքի կենտրոնում. 24-ամյա դանակահարողը կալանավորվել է
Երևանին տրամադրվել է 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար
12:00
Նավթի գներն աճել են. 14\06\24
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին
Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը
Իրանի քաղաքացիները մոլորվել էին Արագած լեռան վրա
Վթարային ջրանջատում Սյունիքում
Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել. «Հրապարակ»
Շարժումը նման է թատերախմբի, որ անտաղանդ է, բայց մեղքը գցում է ննջող հանդիսականի վրա
ԲՏԱ նախարարն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մի շարք ուղղություններով
Ծիծաղաշարժ տեղաշարժ է՝ շարժում չէ. երկիրը ցնցողների նույն կազմն է, թամադան է փոխվել
Մանդատները մեզ պետք են դեռ որոշակի գործողությունների համար․ Գառնիկ Դանիելյան․ «Հրապարակ»
Պետք է փոխել բանակի ղեկավարությանը, տեղ տալ երիտասարդ կադրերին. սա ավելին է, քան նոր զենքը
Նոր կառուցվող ճանապարհին տեղադրվում են Ագարակի հանգույցի կամրջի հեծանները
Լարս բաց է
Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար
Ադրբեջանը շարունակում է կեղծել. ԵՄ դիտորդների արձանագրումն ու Երեւանի անհրաժեշտ հիշեցումը

Նիկոլ Փաշինյանի հարցը. կլինե՞ն քննություն եւ պատասխանատվություն

Ի վերջո, Մ6 ճանապարհը նոր ենք կապիտալ նորոգել, այդ ո՞նց է եղել, որ այսպես է եղել, այստեղ էլի մեր նախագծման կուլտուրայի հարցը կա, կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, խոսելով Լոռու մարզում Դեբեդի վարարման հետեւանքի մասին: Հիշեցնեմ, որ վարարած գետը պարզապես քանդել տարել է նոր հիմնանորոգված միջպետական ճանապարհի հատվածները: Սա ըստ էության նշանակում է, որ Հայաստանի համար կարեւոր նշանակության միջպետական ճանապարհը, որը կապում է Հայաստանը Վրաստանի հետ, ու ըստ էության նաեւ Իրանը Վրաստանի հետ, հիմնանորոգվել է մեղմ ասած ոչ իր ռազմավարական նշանակությանը համարժեք որակով: Եվ հարցը բարձրացնում է ընդհուպ կառավարության ղեկավարը:

Այստեղ սակայն «կուլտուրայի» հարց չէ, այլ վերահսկողական մեխանիզմների անկենսունակության: Երբ վարարած գետը ոչ թե պարզապես ծածկում է ճանապարհը, հեղեղում այն, այլ պարզապես քանդում, քշում ու տանում, դա նշանակում է, որ ճանապարհի հիմնանորոգումից հետո վերահսկողություն իրականացրած եւ ճանապարհը այսպես ասած՝ «ընդունած» կառույցները չեն կատարել իրենց աշխատանքը այնպես, ինչպես հարկն է: Միջպետական, ռազմավարական նշանակության ճանապարհը անցնում է գետի ափով: Դեբեդը առաջին անգամ չէ, որ դուրս է գալիս ափերից: Իհարկե այդպիսի հեղեղումներ լինում են տասնամյակների ընդմիջումով, սակայն կա փաստ, նախադեպ, որ գետը կարող է վարարել, կամ, եթե գրականության դասականների լեզվով ասենք՝ «գժվել»:

Հետեւաբար, երբ հիմնանորոգվում է գետի ափին կառուցվող ռազմավարական նշանակության ճանապարհը, ապա պարզ տրամաբանությունը հուշում է, որ դա պետք է տեղի ունենա այսպես ասած առանձնահատուկ նորմատիվներով, որ բխում են տեղանքից, բնակլիմայական ռիսկերից եւ այլն: Ըստ այդմ, երբ մշակվում, իրականացվում է աշխատանքը, այն ընդունող գերատեսչությունները պետք է տան հստակ եզրակացություն, թե որքանով է ճանապարհը համապատասխանում այդ ամենից պահանջվող կենսունակության չափանիշներին:

Երբ հիմնանորոգումից հետո որեւէ կառույց ընդունել է այդ ճանապարհը, տվե՞լ է այդպիսի եզրակացություն, արձանագրե՞լ է, որ մշակման, նորոգման, շահագործման հանձնման պարամետրերը ամբողջությամբ համապատասխանում են տեղանքի աշխարհագրական եւ բնակլիմայական պահանջներին եւ գետի հնարավոր հեղեղումների, վարարումների դեպքում ջուրը պարզապես չի քշի ճանապարհը, այլ կերպ ասած՝ չի կտրի պետության կարեւորագույն զարկերակներից մեկը: Այդ իմաստով, վարչապետ Փաշինյանը բարձրացնելով հարցը, այն պետք է դնի թերեւս ոչ թե «նախագծման կուլտուրայի» հարթության վրա, այլ՝ վերահսկողական գործառույթների պատշաճ իրականացման: Դրանից պետք է հետեւի քննության անհրաժեշտություն, ըստ այդմ՝ պատասխանատվություն:

Ի վերջո, Հայաստանում հարյուրավոր միլիարդներ են ներդրվում կապիտալ շինարարության, այդ թվում ճանապարհաշինության ոլորտում: Ինչպես հայտնի է, ամենից մեծ ծավալի յուրացումները կատարվում են հենց այդ աշխատանքներում: Հետեւաբար, այստեղ պետական վերահսկողության հանգամանքը ընդհուպ ազգային անվտանգության հրամայական է, հաշվի առնելով, որ ամուր եւ կենսունակ ենթակառուցվածքներն են ազգային անվտանգության հարց, եւ ազգային անվտանգության հարց է անպատիժ կոռուպցիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում