Wednesday, 12 06 2024
Հայաստանը առիթ չունի խուճապի մատնվելու. Մակրոնի հրաժարականի թեման ավելորդ դրամատիզացվում է
Անկառավարելի իրավիճակ. ցուցարարները ագրեսիվ վարք են ցույց տալիս
Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը. ինչու են կիրառվել հատուկ միջոցներ
Ցուցարարները սադրում են ոստիկաններին
Եթե ցուցարարների նկատմամբ ուժ է կիրառվել, ուրեմն՝ օրենքի սահմանած չափով. Փաշինյան
ԱՄՆ թուրն Ադրբեջանի գլխին
Ցուցարարները իրեր են նետում ոստիկանների վրա
Նոր կադրեր պատգամավորների վեճից ու քաշքշուկից
Ցուցարարները բախումներ են հրահրում իրավապահների հետ․ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց
20:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Վախկոտ դասալիքներ». Փաշինյանի խոսքերից հետո դահլիճում կրքերը բորբոքվեցին
Վարչապետը չի ասել՝ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, ասել է՝ մենք կորոշենք երբ դուրս գալ, բայց հետ չենք գնա
2023թ. Վրաստանում հեղաշրջման ճանապարհ հարթելու մի քանի փորձեր եղան. ԱԱԾ
19:40
Մակրոնը դեմ է ժողովրդավարական և ծայրահեղական ուժերի դաշինքին
Բաղրամյան, Դեմիրճյան և Պռոշյան փողոցներից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 60 մասնակից․ ՆԳՆ
Գազալցակայանի պայթյունից տուժածներից 2–ի վիճակը մնում է ծայրահեղ ծանր. նախարարը մանրամասներ հայտնեց
Նոր կառավարություն՝ նոր ծրագիր. սա ենք առաջարկում. Մինասյանը՝ Փաշինյանին
Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին կոչ է անում զերծ մնալ հակաիրավական գործողություններից և չհրահրել բախումներ
19:00
Հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին հոսպիտալացվել է
Այդ երկեւ տոկոսը մեծ տոկոս է, քանի որ պարզվեց դա արտահայտում է նաև շիմպանզեի և մարդու տարբերությունը
«Հենց հիմա մեր հայրենակիցները ծեծի են ենթարկվում», «Ոչ մեկին էլ չեն ծեծում, ոստիկանը օրենք է պահում»
ՌԴ-ն վավերացրել է ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների վերաբերյալ համաձայնագիրը
Լարված իրավիճակ ԱԺ շենքի մոտ. ցուցարարները բախումներ են հրահրում ոստիկանության հետ
Դեմքը հագուստով փակած անձը քարով հարվածել է Երևանի գլխավոր սինագոգին ու փախել
Տիկին համգստացեք, տեղից մի՚ բղավեք, թեկուզ համաձայն չեք. գրանցվեք՝ ասելիք ունեք. Ալեն Սիմոնյան
Հրդեհ Հալաբյան փողոցում
18:32
Թրամփը ԱՄՆ միլիարդատերերի հետ է հանդիպել
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ հավաքի վայրից բերման ենթարկված անձանց տեսակցելու
Ռուսաստանը հերքել է Վրաստանի հետ հարաբերությունների վերականգման լուրերը
Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է. ՀՀ ՄԻՊ-ը՝ Երևանի միակ սինագոգի վրա հարձակման մասին

Հանգուցալուծու՞մ, թե համաեվրոպական պատերա՞զմ, ռուս-ուկրաինական պատերազմի «մահացու շեմը» բարձրանում է

Ուզբեկստանի նախագահ Շեւքեթ Միրզիեեւի հետ բանակցություններից հետո Վլադիրմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան այլեւս լեգիտիմ նախագահ չունի, օրինական իշխանության միակ մարմինը խորհրդարանն է: Մեկօրյա պաուզայից հետո Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը թելեգրամյան գրառում է կատարել, ըստ որի՝ նախագահ Զելենսկին շարունակում է մնալ լեգիտիմ, քանի որ Ուկրաինայի սահմանադրությամբ «ռազմական դրության պայմաններում ընտրություններ չեն անցկացվում»:

Ռուսաստանի նախագահն, ըստ երեւույթին, հաշվարկել է, որ բարձրագույն իշխանություն «շնորհելով» Ուկրաինայի խորհրդարանին, հնարավոր է ներվերնախավային հակասություններ սադրել: Ընդ որում, երկու շաբաթ հետո Շվեյցարիայում պետք է Խաղաղության խորհրդաժողով գումարվի, որտեղ Զելենսկին ձգտում է միջազգային կոնսենսուս ապահովել կարգավորման իր ծրագրի շուրջ: Անշուշտ, վաղ է ասել, թե ներուկրաինական «առնետավազքի» հավանականությունը լիովին բացառված է:

Բայց այս համապատկերին կարեւորվում է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի երկօրյա այցը Գերմանիա: Արեւմտյան մամուլը սեւեռված է Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ նրա համատեղ մամուլի ասուլիսի հատկապես մի դրվագի վրա: Մակրոնն ասել է, որ Ուկրաինան պետք է արեւմտյան հեռահար զինատեսակներն օգտագործի՝ խոցելու Ռուսաստանի խորքային տարածքի թիրախները, ինչին կանցլեր Շոլցը չի հակադարձել՝ ասելով, որ Ուկրաինան «ինքնապաշտպանության իրավունք ունի»: Ֆրանսիան եւ Գերմանիան նաեւ պայմանավորվել են հեռահար սպառազինության համատեղ արտադրություն սկսել:

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ Պիշուլինն այդ առթիվ ասել է, որ Ուկրաինայի «տարածքում սանիտարական գոտու մեծությունը կախված է մատակարավող արեւմտյան զինատեսակների քանակից եւ որակից»: Խարկովի շրջանում, մինչդեռ, Ռուսաստանի հարձակողական գործողությունները վերջին մի քանի օրերին «չեն ծավալվում»: Հնարավոր է, դա պայմանավորված է քաղաքական սպասողականությամբ: Իրավիճակն, իրոք, կուլմինացիոն է. եթե Ուկրաինան արեւմտյան հեռահար զինատեսակնեից թիրախավորի Ռուսաստանի խորքային տարածքները, ապա հետեւելու է «հայելային պատասխան»:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Բլինքենն այցելել է Մոլդովա, որ անմիջապես սահմանակից է ռուս-ուկրաինական պատերազմի թատերաբեմին: Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին իշխող ուժին մեղադրել է «Անակլիան չինացիներին վաճառելու մեջ»: Վրաստանում Չինաստանի ազդեցության խորացումը նա երկրի համար «մահացու վտանգ» է գնահատել: Վրացի որոշ փորձագետներ չեն բացառում, որ գործող նախագահ Զուրաբիշվլիլին աշնանը կայանլիք ընտրություններում կառաջնորդի «միավորված ընդդիմությունը»:

Մայիսի 28-ին Թուրքիայի Անվտանգության խորհուրդը քննարկել է նաեւ հայ-ադրբեջանակն կարգավորումը: Հաջորդ օրը Թուրքիա են մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը եւ նրա առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ Վելիեւը: Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը գործուղվել է Պակիստան: Իլհամ Ալիեւն ասել է, որ հետեւում են Հայաստանի վերջին իրադարձություններին, որտեղ «շատ ռեւանշիստներ կան, որ կարող են տարածքային պահանջներ ներկայացնել» Ադրբեջանին եւ «պետք  է ցանկացած իրավիճակի պատրաստ լինել»:

Խիստ զգայուն է ինչպես Իրանի ներքին, այնպես էլ նրա շուրջ արտաքին դրությունը: Արեւելյան Եվրոպայից Սեւծովյան-Կասպյան տարածաշրջան, իսկ այնտեղից դեպի Կենտրոնական Ասիա եւ Մերձավոր Արեւելք տարածվող լարվածության գծերի որեւէ հատվածում ցանկացած պահի «կարճ միացում» սպասելի է, եթե ռուս-ուկրաինական պատերազմի «մահացու շեմի բարձրացումը» ոչ թե հանգուցալուծման, այլ՝ համաեվրոպական պատերազմի միտում ունի: Կանխատեսումներ հնարավոր կլինի անել շվեյցարական Խաղաղության խորհրդաժողովից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում