Monday, 27 05 2024
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի Օ-դը Սեն դեպարտամենտի նախագահի հետ
16:45
«Ակնհայտ է, որ Վրաստանի կառավարությունը հեռանում է եվրոպական ուղուց». Բորել
16:33
100 միլիարդ եվրոյի ծրագիր Ուկրաինայի համար
«Բաղրամյանշին»-ի բետոնահանգույցի գործունեությունը կասեցվել է
ԱՄՆ-ը «ճնշու՞մ է» Ալիեւին
Հայտնի են աղետի գոտում զոհերի անունները
16:24
Նաուսեդան հաղթել է Լիտվայի նախագահական ընտրություններում
16:23
Վրաստանի իշխանություններն «օտարերկրյա գործակալների մասին» օրենքով փակում են երկրի ճանապարհը դեպի ԵՄ. Բերբոք
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրում ընդհատումներ չկան․ Ալեքսեյ Օվերչուկ
Նոյեմբերի 9-ից հետո գիտեինք, որ սահմանը սա է լինելու, բայց մի գլուխ անակնկալի ենք գալիս
16:09
Հյուսիսային Կորեան նախատեսում է առաջիկա օրերին իր երկրորդ հետախուզական արբանյակն արձակել
16:01
Ucom-ի աջակցությամբ երիտասարդները ծանոթանում են բնապահպանական կարևոր խնդիրներին
Սամվել Կարապետյանն իրեն Իվանիշվիլի է պատկերացնում
15:45
Պուտինը և Միրզիյոևը բանակցություններ են սկսել Տաշքենդում
«Բագրատաշեն» մաքսային անցման կետը գործում է բնականոն
Սալոմե Զուրաբիշվիլին ընդդիմության համար կոնկրետ ծրագիր է ներկայացրել
Ադրբեջանի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքը
Հեղեղումների հետևանքով 50-ից ավելի ավտոմեքենա ջրածածկ է եղել
Իրանի դեսպանությունը Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ զորակցությունն է հայտնել ՀՀ կառավարությանն ու ժողովրդին
Ի՞նչ գիտենք Ռաֆահին իսրայելական հարվածի մասին
Ամրաշինական աշխատանքներ է կատարվել՝ կանխարգելելու Աղստև գետի ավերածությունները
Անհնազանդության ակցիայի մասնակիցը ոստիկանների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել
Ալավերդի բնակավայրի գերեզմանատները չեն վնասվել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Զորավարժարանում զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ոստիկանություն է բերվել ակցիայի 273 մասնակից
Տաշքենդը «հացով քաղաք է». Կենտրոնական Ասիան Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ «կկիսվի՞»
14:45
Չինաստանը, Ճապոնիան և Հարավային Կորեան բարձր մակարդակի առաջին հանդիպումն են անցկացրել վերջին գրեթե 5 տարվա ընթացքում
14:30
Խաղաղությունը կապիտուլյացիա չէ. Մակրոնն՝ Ուկրաինայի մասին
14:15
Հնագետները գտել են ԱՄՆ ռազմածովային ուժերի՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակների լեգենդար սուզանավը

Իշխանությունը պետք է արագորեն հարթի ինքնաթիռի հետ կապված թնջուկը և բարեկամական հարաբերություններ պահպանի Իրանի հետ

Իրանի քաղավիացիայի վարչության խոսնակը հերքել է երկրի օդային տարածքում հայկական ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռի անհետանալու մասին լուրերը: Հայկական ինքնաթիռի՝ Իրանում հայտնվելուց հետո սա իրանական կողմից առաջին պաշտոնական արձագանքն է։ Մինչ այդ որևէ պաշտոնյա, իրանական մամուլը որևէ անդրադարձ չէին կատարել այս թեմային։

Մոհամմեդ Հասան Զիբախշը Fars News գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ հայկական ավիաընկերություններից մեկին պատկանող Boeing 737 ինքնաթիռը, որն անցնում էր Իրանի օդային տարածքով, տեխնիկական խնդիրների պատճառով և օդաչուի խնդրանքով է վայրէջք կատարել Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում: Նա հավելել է, որ հայկական ավիաընկերության տեխնիկական խումբը վերականգնում է ինքնաթիռի տեխնիկական խնդիրները: Նման խնդիրների առկայության պայմաններում չպլանավորված վայրէջքը սովորական խնդիր է: «Տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո ինքնաթիռները վերադառնում են իրենց նպատակակետը»,- ասել է Մոհամմեդ Հասան Զիբախշը։

Նշենք, սակայն, որ հայկական ինքնաթիռի անհետացման օրից՝ փետրվարի 20-ից, իրանական մամուլը, պաշտոնյաները որևէ կերպ չէին արձագանքել կատարվածին։ Սա առաջին պաշտոնական արձագանքն է։

Հիշեցնենք. փետրվարի 20-ին հայտնի դարձավ, որ «Ֆլայ Արմենիա» ավիաուղիների հայկական Boeing 33-737R ուղևորատար ինքնաթիռը՝ հայկական EK-FAA հաշվառման նշանով, Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի օդանավակայանից Արաբական Միացյալ Էմիրություններ էր թռչում, սակայն անհասկանալի պատճառներով հայտնվել էր Իրանի մայրաքաղաք Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում: Թե ինչպես էր դա տեղի ունեցել՝ ոչ ոքի համար դեռ պարզ չէ։

Դեպքի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն: Կոմիտեի կողմից իրականացվող քննության արդյունքում համապատասխան փաստաթղթերը տրամադրվել են իրավապահ մարմիններին: Ներկայումս Կոմիտեի համապատասխան ներկայացուցիչները գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ օդանավը Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հետ կապված հարցերը քննարկելու և հետագա գործողությունները կազմակերպելու նպատակով:

Հաղորդագրության համաձայն՝ օդանավի տեխնիկական վիճակը ուսումնասիրելու և հետագա թռիչքի հնարավորությունը գնահատելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունում են գտնվում նաև Ավիաընկերության օդաչուական և տեխնիկական անձնակազմը։ Հայկական և իրանական կողմի ավիացիոն մասնագետների հետ տեղի ունեցող սերտ համագործակցության և քննարկումների արդյունքում ձեռք է բերվել նախնական համաձայնություն օդանավը Թեհրանից Երևան տեղափոխելու համար։ Ավինյանը ևս նախօրեին ասել էր, որ բանակցություններ են տարվում օդանավը Հայաստան տեղափոխելու համար։

Իրանում բնակվող լրագրող, թարգմանիչ Սահակ Շահմուրադյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային ու իրանական կողմի արձագանքին, նկատեց, որ արդեն երկար տարիներ է, ինչ Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն արդյունաբերությունը ԱՄՆ-ի ու Արևմուտքի կողմից ենթարկվել է ամենախիստ պատժամիջոցների, և  Իրանի  ավիաընկերություններին որոշ դեպքերում նույնիսկ արգելվել է  մուտք ունենալ ավիաընկերությունների բուկլետներ և ուսումնական տեղեկատվություն: Իրանը նաև զրկվել է նոր ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորությունից, և երկրի քաղաքացիական ավիացիան աշխատում է հին ու մաշված օդանավերի և մասամբ այլ երկրներից գնված հին ու անարդյունավետ օդանավերի օգտագործմամբ: Այնուամենայնիվ, Իրանի ավիացիոն արդյունաբերությունը դիմակայել է պատժամիջոցների ամենավատ պայմաններին, բայց, մյուս կողմից, կորոնավիրուսի բռնկման ժամանակ ոչ միայն Իրանում, այլև աշխարհում ավիացիան և զբոսաշրջությունը բախվեցին լուրջ մարտահրավերների: Շահմուրադյանի խոսքով՝ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում գլոբալ ճամփորդությունների նվազումը և, իհարկե, ավիացիոն պահանջարկի անկումը մարտահրավեր են նետել  ավիացիոն արդյունաբերությանը բոլոր երկրներում, սակայն ավիացիոն արդյունաբերությունը կվերադառնա նախքան կորոնավիրուսի պանդեմիայի բնական պայմաններին, բայց դա, թվում է, կպահանջի մի քանի տարի: Միևնույն ժամանակ կորոնավիրուսի պատվաստանյութի հայտնաբերումը զարգացած երկրներում և պատվաստանյութերի արագ առաքումը աշխարհի  այլ երկրներ և պատվաստանյութի ահռելի պահանջարկն աշխարհում նոր թափ են հաղորդել քաղաքացիական ավիացիայի տրանսպորտային հնարավորության օգտագործմանը՝ պատվաստանյութերը արագ տեղ հասցնելու համար:

Անդրադառնալով բուն օդանավի թեմային՝ մեր զրուցակիցն ասաց, որ այս խնդիրը ոչ այնքան Իրան-Հայաստան հարաբերություններին է վերաբերում, որքան անուղղակիորեն Իրան-Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին։ Շահմուրադյանի խոսքով՝ միջադեպը մասամբ ստվեր է նետել երեք երկրների հարաբերությունների վրա, ինչը շատ արագ կարելի է կարգավորել դիվանագիտական ճանապարհներով և  խուսափելով ԶԼՄ-ների կողմից բարձրացված թնջուկից ու աղմուկից: «Իրանի Քաղաքացիական ավիացիոն կազմակեպության ղեկավարի խոսքով՝  ներկայումս Իրանի  օդանավերի ընդհանուր պարկը կազմում է 323 ինքնաթիռ, որոնցից 157 ինքնաթիռներ գործում են ակտիվորեն: Իսկ Իրանի  օդային նավատորմի միջին շահագործման ժամկետն այսօրվա դրությամբ  25 տարի է, ամբողջ ակտիվ նավատորմի միջին կյանքը` 23 տարի: Այս տարի Իրանի ավիացիոն նավատորմ է մտել ութ ինքնաթիռ, մեկ ավիաընկերություն կսկսի գործել մինչև այս տարվա վերջ, և շուտով մի նոր ավիաընկերություն կսկսի իր աշխատանքը: Իրանի ավիաընկերությունը ներմուծել է երեք ինքնաթիռ, և հուսով ենք, որ այն կկարողանա ներմուծել մնացած մասը: Ակնկալում ենք, որ մարտի վերջին այս 157 գործող օդանավերին կավելանան մի շարք ինքնաթիռներ: Չնայած Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին՝ վատթարագույն պայմաններում այս ոլորտում Իրանի ավիացիոն արդյունաբերության ակտիվիստները երկրի օդային նավատորմի մասնագետների աջակցությամբ ցույց տվեցին, որ ներքին ուժը չի հիասթափվի, նույնիսկ կարող են շրջանցել պատժամիջոցները, և որքան հնարավոր է, թույլ չեն տա, որ գոյություն ունեցող ինքնաթիռները մնան գետնի վրա: Սակայն օրերս Հայաստանի լրատվական միջոցների ու պետական մարմինների շրջանակում մեծ աղմուկ առաջացրեց այն, որ  փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանի ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հայտնել էր, որ  փետրվարի 21-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին: Օդանավը թռիչք է կատարել էստոնական Տալլինից և, ըստ պլանի, պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն՝ օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում: Ավելի վաղ հայկական որոշ լրատվամիջոցներ հայտնել էին ինքնաթիռի առևանգման հավանականության մասին, ինչը հերքել էին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պաշտոնատարները: Հաշվի առնելով, որ վերջին տարիներին Իրանը կարողացել է իր բարեկամ երկրների աջակցությամբ շրջանցել ԱՄՆ-ի ու Արևմուտքի կողմից իր դեմ սահմանված միակողմանի պատժամիջոցները և ներքին ուժերի վրա հենվելով ոտքի վրա պահել երկրի տնտեսությունը և քաղաքացիական ավիացիան, և նկատի ունենալով, որ Իրանում վայրէջք է կատարել  ամերիկյան արտադրության հայկական ինքնաթիռ, բնականաբար այս հարցին անմիջապես արձագանքեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը»,- ասաց Շահմուրադյանը։

Հիշեցնենք, որ դեպքից հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը մի հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ԱՄՆ կառավարությունը տեղյակ է այն պնդումներից, որ հայկական ընկերության անունով գրանցված ինքնաթիռը շեղվել է դեպի Իրան. «Այս հարցին առնչվող բոլոր կողմերին հորդորում ենք անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը»։ Միևնույն ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հստակեցրել էր, որ  ԱՄՆ օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում։

Շահմուրադյանի խոսքով, սակայն,  պետք է նշել, որ սա առաջին անգամ չէ, որ Իրանը միջնորդ ընկերությունների միջոցով աշխարհի տարբեր երկրներից և մասնավոր ավիաընկերություններից կարողացել է գնել ամերիկյան կամ եվրոպական երկրների արտադրության հին  ինքնաթիռներ և դրանք օգտագործել իր քաղաքացիական ավիաընկերություններում:  Մեր զրուցակցի խոսքով՝ պատժամիջոցների տակ հայտնվելու Հայաստանի մտահոգությունը ըստ երևույթին չի կարող այնքան էլ տեղին լինել՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի հեռավորությունը Հայաստանից և տնտեսական ու ֆինանսական փոխանակումների սահմանափակ ծավալը ու քաղաքական չափավոր հարաբերությունները: «Բնական է, որ Իրանը և Հայաստանը՝ որպես հարևան և բարեկամ երկրներ, շատ ավելի ընդլայնված հարաբերություններ ունեն տնտեսական, առևտրական, էներգետիկ և ապրանքափոխանակման ոլորտներում, նաև Իրանը մեծ դերակատարություն ունի Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հավասարումների բալանսավորման գործընթացներում: Անկասկած, Իրան-ԱՄՆ հարաբերությունների վատացումը կամ նորմալացումը կարող է ազդել ոչ միայն Իրան-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացումների, այլև ողջ տարածաշրջանի երկրների երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների վրա»,- ասաց Շահմուրդյանը։

Ինչևէ, Շահմուրադյանի դիտարկմամբ՝ փետրվարի 23-ին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ավիաընկերության պատկանող Boeing 737-300 տիպի (գրանցման համարը՝ EK-FAA) Իրանում հայտնված օդանավի մասին հայկական կողմից տրված պարզաբանման վերաբերյալ Իրանը, որոշ նկատառումներով պահած լռությունը կոտրելով, հայտարարեց, որ  հայկական ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանում տեխնիկական խնդիրների պատճառով: Իրանի այս մոտեցումը վկայում է, որ իրանցի պաշտոնատարները ըմբռնումով են մոտենում հարցին, և անկախ ստեղծված խառնաշփոթ վիճակից և ԶԼՄ-ներում տարածվող լուրերից՝ Իրանը պատրաստ է, իր և  հարևան երկրի շահերը նկատի առնելով, շարունակել իր բարեկամական հարաբերությունները Հայաստանի և հարևան այլ երկրների հետ: «Հուսամ՝ Հայաստանի իշխանությունները ևս, զգալով պահի զգայուն իրավիճակը և ներքին քաղաքական դրությունը, արագորեն կփորձեն թնջուկին վերջ տալ և բարեկամական հարաբերությունները պահպանել Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ ոչ միայն տնտեսական, այլև երկկողմ հետաքրքրող բոլոր ոլորտներում»,- եզրափակեց Շահմուրադյանը։

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում