Monday, 17 06 2024
Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր
Մեկ շաբաթում ինքնասպանության 14 դեպք է արձանագրվել
Պետական միջոցներով կհիմնանորոգվի Սևան-Շողակաթ Վարդենիս միջպետական ճանապարհի Արեգունի-Գեղամասար հատվածը
Բորելի երկակի ստանդարտն ու Պուտինի ադրբեջանական «քողարկիչը»
Մեկնարկել է ԶՈւ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացը
Ռուսաստանը կուսումնասիրի վրացի քաղգործիչների խնդրանքը վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ. Պեսկով
Իսրայելի նախագահն ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է Լիբանանի և Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը
20:20
Բրիտանիայում երեք ընկերություն հետ է կանչել իր ապրանքների մի մասը վարակի բռնկման պատճառով
Արարատ Միրզոյանը և Ռիչարդ Վերման հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը դիտարկել են նաև ՀՀ դիմակայունության ամրապնդման համատեքսում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քաղաքական խորհրդակցություններում ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարությունները քննարկել են երկկողմ համագործակցության, միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր
19:40
Fastex-ն աջակցում է բիենալեում Հայաստանի մասնակցության 100-ամյակին նվիրված միջոցառմանը
ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Իսլանդիային
Սևակի գրիչը սթափեցնող է. այսօր մեծանուն գրողի հիշատակի օրն է
19:10
Իսպանիայի պաշտպանության նախարարը դեմ է հանդես եկել Ուկրաինա զորք ուղարկելուն
19:00
Կոլումբիայում գնդակոծել են փոխվարչապետի ընտանիքին տեղափոխող ավտոմեքենան
755 մլն դրամի արգելանք. Իշխան Զաքարյանի ընտանիքն անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Հանրաքվեն կարող է էապես նոր որակ և բովանդակություն հաղորդել մեր ներքին քաղաքական իրավիճակին
18:50
Միջուկային տերությունները 91 միլիարդ դոլար են ծախսել միջուկային զենքի վրա. ICAN
«Ներքին թուրքի» ձեռքից հայ հերոսի սպանության հետքերով
18:40
Չեխիայի զորավարժարանում տեղի է ունեցել զինամթերքի պայթյուն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
18:20
Իրանն ու Աֆղանստանը քննարկել են իրավիճակը Գազայում
ԱԺ լսումներ կլինեն. ԵՄ-ին ՀՀ անդամակցության հայտ ներկայացնելու շուրջ հանրաքվե անցկացնելու թեմայով
Իսրայելի բանտերում 9.000 կալանավոր կա
Մոսկվան Թեհրանին է ներկայացրել Կովկասի վերաբերյալ Անկարայի առաջարկնե՞րը
17:50
Պուտինը կայցելի Հյուսիսային Կորեա և Վիետնամ
Մեր բոլոր լուծումները ԵՄ-ում չեն, մեր լուծումները Հայաստանում են՝ չծայրահեղացնենք. Սոնա Ղազարյան
Շինուհայրի բնակիչների հետ խոսեցինք Իրական Հայաստանի սահմանազատման գործընթացի մասին․ Փաշինյան
17:40
Եվրամիությունը աջակցում է Վրաստանի ժողովրդին. Բորել

Աղետն ու դասը

Հայաստանում դժբախտաբար դարձյալ շրջանառության մեջ հայտնվեց «աղետի գոտի» հասկացությունը, Լոռու ու Տավուշի մարզերում հեղեղումների հետեւանքով:  Բարեբախտաբար, խոսքն իհարկե իր ծավալով ու հետեւանքով անհամեմատելիորեն ավելի փոքր մասշտաբի աղետի մասին է, այլ ոչ այն ավերիչ երկրաշարժի, որի հետեւանքով աղետի գոտու էր վերածվել Հայաստանի գրեթե ամբողջ հյուսիսային հատվածը: Այդուհանդերձ, հեղեղումների հետեւանքով Լոռու եւ Տավուշ մարզի որո7 հատվածներում կա մարդկային կորուստ՝ այս պահին հաստատված չորս զոհ, եւ կան մեծաթիվ ավերածություններ: Գործնականում, Լոռու մարզի մի շարք բնակաբայրեր հայտնվել են ենթակառուցվածքային արգելափակման մեջ, քանի որ քանդվել են ճանապարհներ, կամուրջներ: Անշուշտ, որեւէ երկիր ապահովագրված չէ տարերային աղետներից:

Հնարավոր չէ դրանք բացառել իսպառ: Բայց, հնարավոր է լինել դրանց պատրաստ, ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, գործողություններ, որոնք հնարավոր կատակլիզմների պարագայում կնվազեցնեն հետեւանքները, կապահովագրեն զոհերից, թույլ կտան նվազագույն վնաս պատճառել ենթակառուցվածքներին: Ակնառու է, որ Լոտու եւ Տավուշի մարզերում տեղի ունեցածի հետեւանքը կարող էր լինել զգալիորեն նվազ, եթե Հայաստանում գործեր աղետների կանխարգելման կենսունակ համակարգ: Օրինակ, վերջին մի քանի տարին հիմնանորոգվում էր Վանաձոր-Ալավերդի ճանապարհը, եւ ահա Դեբեդի վարարման հետեւանքով ջուրը ոչ թե ծածկել է ճանապարհը՝ դուրս գալով ափերից, այլ պարզապես քշել-տարել է հիմնանորոգված համարվող ճանապարհի մի հատվածը:

Դրանից բացի, բնակավայրերը կառուցված են գետի ափին, հետեւաբար ենթադրվում է, որ դրանցում պետք է ատարված լինեին հնարավոր հեղեղումների ռիսկերը նվազեցնելուն միտված ենթակառուցվածքային աշխատանքներ: Միաժամանակ, տարերային աղետը ցույց տվեց, թե Հայաստանում որքան խոցելի է բնակավայրերի հաղորդակցության ենթակառուցվածքային համակարգը: Ավելին, անգամ միջպետական հաղորդակցության համակարգը: Անշուշտ, ամենից թանկը եւ ցավալին մարդկային կյանքերն են, որոնք հնարավոր չէ հետ բերել: Աղետի հետեւանքով նյութական կորուստը անշուշտ կվերականգնվի, կգտնվեն դա անելու աղբյուրներ՝ թե ներին, թե արտաքին: Բայց,, պետք է առաջին հերթին քաղվեն դասեր, հատկապես կլիմայի փոփոխության ակնհայտ միտումների պարագայում, որ գլոբալ առումով տեղի է ունենում աշխարհում եւ արդեն մի քանի տարի նկատելի ու զգալի է նաեւ Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում