![](https://www.1in.am/assets/uploads/2024/05/70-653.jpg)
Գազայի առողջապահության նախարարության և պաղեստինցի բժիշկների տվյալներով՝ կիրակի օրը Ռաֆախում տեղահանվածների ճամբարի վրա իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ:
Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ հարված են հասցրել այդ տարածքում գտնվող ՀԱՄԱՍ համալիրին, ինչի հետևանքով զոհվել են զինյալների խմբավորման երկու բարձրաստիճան պաշտոնյաներ: