![](https://www.1in.am/assets/uploads/2024/05/60-935.jpg)
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Բագրատաշեն»-Նոյեմբերան-Իջևան-Դիլիջան-Երևան և հակառակ ուղղությամբ երթուղով երթևեկությունը վերականգնված է:
«Բագրատաշեն»-գ. Հաղթանակ և Իջևան-Դիլիջան հատվածներում երևեկությունը կազմակերպվում է` օգտագործելով ճանապարհի մեկ երթևեկաշերտը (միակողմանի), ուստի խնդրում ենք նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:
«Բագրատաշեն» մաքսային անցման կետը գործում է բնականոն: