Sunday, 28 04 2024
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ

Հայկական պետության ապագան վտանգված է. կանգնեցրե՛ք շառլատաններին բոլոր կողմերից. Կայծ Մինասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը (Ֆրանսիա, Փարիզ):

-ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց, որ Ղարաբաղում Իսկանդեր չի օգտագործվել և որ Փաշինյանին ապակողմնորոշել են: Ի՞նչ եք կարծում, ինչու՞ Մոսկվան որոշեց աջակցել Փաշինյանին: Արդյոք կլինի այդ աջակցությունը նաև առաջիկա պրոցեսներին:

 – Ես չեմ մեկնաբանի «Իսկանդեր» հրթիռների շուրջ առաջացած հակասությունները: Մյուս կողմից, Ռուսաստանի և Հայաստանի կապի վերաբերյալ ես կասեմ, որ Վլադիմիր Պուտինը սատարում է միայն Ռուսաստանի շահերը: Նոյեմբերի 9-ից նա սատարում էր Նիկոլ Փաշինյանին, քանի որ Հայաստանի վարչապետը համազոր ստորագրեց հրադադարի պայմանագիրը, և այժմ Փաշինյանը կուտի Պուտինի ձեռքից: Միևնույն ժամանակ, Վլադիմիր Պուտինն ընդդիմության մեջ 17 կուսակցություններ ունեցող դաշինքում ընկերներ ունի, և այս պահին նա նրանց կարիքը չունի: Պուտինը ցանկանում է ներկայանալ որպես «հայերի բարեկամ» ՝ միաժամանակ խաղալով հրշեջի ու հրկիզողի դերում: Նա ուրախացավ Հայաստանի խոցելիությունից: Պուտինը խաղում է Հայաստանում մեծամասնության և ընդդիմության հետ: Եվ մի օր, նա կասի, որ արձակուրդն ավարտվել է:

-Ինչու՞ է Թուրքիան անհանգստացած Հայաստանում ռազմական հեղաշրջման վտանգով:

 -Թուրքիան սատարում է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, ուստի աջակցում է նրանց, ովքեր ստորագրել են այն: Ես հավատում եմ, որ Թուրքիան ցանկանում է թաղել հայկական հարցը, հայդատիզմը:Էրդողան ուզում է, որ վերջ տանք այս հարցին: Հայերի ռազմական պարտությունը նրա ռազմավարության ելակետն է: Ալիևի հետ միասին նա ցանկանում է թաղել Արցախի հարցը: Եվ նա ցանկանում է ապաքաղաքականացնել Հայաստանը և այն վերածել Կովկասի Լիխտենշտեյնի: Պետություն, որը չունի քաղաքական կամ ռազմավարական հետաքրքրություն: Հետո նա ուզում է մեկնել Վաշինգտոն և ասել ամերիկացիներին ՝ մի՛ սատարեք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գաղափարին, Թուրքիան և Հայաստանը համագործակցում են: Եվ այսպես, Էրդողանը մտադիր է թաղել հայ դատը: Բայց նա չի հասնի այս նպատակին: Չի ստացվի:

-Փաշինյանի առաջարկած արտահերթ ընտրությունները մերժում են փողոց դորս եկած ուժերը: Ո՞րն է ելքը:

Անկեղծ ասած, Հայաստանից դուրս, իշխանությունն ու ընդդիմությունը սրտաճմլիկ, ամոթալի տեսարանի տպավորություն են թողնում: Բավակա’ն է: Կանգնեցրե’ք շառլատաններին բոլոր կողմերից: Հայկական պետության ապագան վտանգված է, երկու կողմերն էլ պետք է դադարեն մտածել ռեժիմները փրկելու կամ ոչնչացնելու մասին: Եթե Հայաստանն այնտեղ է, որտեղ կա, բոլորն էլ մեղավոր են.

մեղավոր են նրանք, ովքեր թալանել են պետությունը 1991 թվականից ի վեր: 17 կուսակցությունների կոալիցիան գտնում է, որ հին ռեժիմը ոչ մի տարածք չի կորցրել, բայց հիմարներ, ձեր վարած քաղաքականությունը Հայաստանից վտարել է 1.500.000 հայերի: Գուցե դուք տարածքներ չեք կորցրել, բայց ոչ միայն կոնկրետ ոչինչ չեք ձեռնարկել պետությունը կառուցելու և Հայաստան-Սփյուռք վերամիավորումը շահագործելու համար, այլ նաև ոչինչ չեք ձեռնարկել Հայաստանի արտագաղթը կասեցնելու համար: Ուրեմն լռեք:

Մեղք ունեն նաեւ նրանք, ովքեր պատերազմում պարտվել են 2020 թվականին: Նիկոլ Փաշինյանը չի կարող ասել «Պարտության համար առաջին հերթին ես եմ պատասխանատու», և այս թեզին քաղաքական թարգմանություն չտալ, կարծես կյանքը նորմալ շարունակվում է: Ոչ ոք անփոխարինելի չէ, և ոչ մի ռեժիմ չի պատկանում Հայաստանին: Այսպիսով, դուք նույնպես լռեք:

Մենք պետք է ողջունենք հայ ժողովրդի իմաստությունը, պատասխանատու և հանգիստ, շատ ավելի հասուն է քան իշխանության և ընդդիմության շառլատանները: Միջազգային հանրությունը սկսում է ծիծաղել հայկական «էլիտաների» սիրողականության վրա: Դադարեցրեք այս դիմակահանդեսը, յուրաքանչյուր կուսակցություն, յուրաքանչյուր առաջնորդ, յուրաքանչյուր ընտրված պաշտոնյա պետք է պատասխանատվություն ստանձնի և պայմաններ ստեղծի երրորդ ճանապարհի համար `հանուն Հայաստանը պահպանելու: Բոլորին մնում է նախ մտածել ընդհանուր շահի մասին: Ճգնաժամից դուրս գալը պահանջում է պայմանների բավարարում երրորդ ճանապարհով :

Հանրապետության Նախագահի շուրջ բանակցությունները բերելու են երկու հնարավորության. 1) կա՛մ կառավարության փոփոխություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջապատում գտնվող չեզոք և խորհրդարանական ընդդիմություն մարդկանց հետ, ապա արտահերթ ընտրությունների կազմակերպում:

2) կամ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ժամանակավոր հիմունքով փոխարինվելու է նրա խորհրդարանական մեծամասնության անդամով կամ նրա հեռացող կառավարության կողմից, և արտահերթ ընտրությունների կազմակերպում, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը կկարողանա իրեն ներկայացնել որպես ապագա վարչապետ:

-Կա՞ այլընտրանք նորերի ու հների միջև: Ի՞նչ անի հասարակությունը

-Եվս մեկ անգամ մենք պետք է ողջունենք հայ ժողովրդի և Հայաստանի քաղաքացիների իմաստությունը իրենց պետությունը փրկելու գործում կոչ անելով ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության առաջնորդներին պատասխանատվություն ցուցաբերել:

Ավելին, Սահմանադրությունը շատ վատ է գրված: Այն պետք է շտապ վերանայվի ՝ միևնույն ժամանակ մնալով խորհրդարանական համակարգում, բայց պարզեցնելով Խորհրդարանի լուծարման կարգը: Ներկայումս Սահմանադրությունը վտանգավոր է:

-Ալիևը հայտարարում է, թե գերիներին վերադարձրել է, մնացյալ անձինք դիվերսանտ են եւ ահաբեկիչ: Բարձրացնում է հարցի քաղաքական գինը: Պատահակա՞ն է, որ դա անում է Հայաստանում ներքաղաքական լարման աստիճանի աննախադեպ բարձրացմանը զուգահեռ:

-Ցավոք, ցանկացած մարդ իր տեղում, բռնապետության գլխին, նույնը կաներ: Ալիևը ձեռքերը շփում է և բարձրացնում խաղադրույքները հայ բանտարկյալների հարցում: Դա ցավալի է, բայց բռնապետից ոչ մի դրական բան չի կարելի ակնկալել:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում