Thursday, 02 05 2024
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ

«Գոլդեն փելիս»-ը կարող է վաճառվել. հետաքրքրվող կա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի ճակատագիրը դեռ շարունակում է մնալ անհայտ. պահանջարկ ունեցող գերթանկարժեք հինգաստղանի հյուրանոցը գնորդ չունի: Այն, ի դեպ, առայժմ աճուրդի չի հանվել։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին հյուրանոցում տեղավորվել են Արցախից եկած մոտ 180 քաղաքացի: ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանի խոսքով՝ այս պահին բանակցում են մի ընկերության հետ հյուրանոցի վաճառքի շուրջ. «Փորձենք հասկանալ՝ արդյոք հնարավոր է իրենց կողմից այդ գնումը, թե ոչ:

Իրենք պետք է Հայաստան գան հաջորդ ամսվա ընթացքում՝ փետրվարի կեսերին. եթե հասկանանք, որ դա իրատեսական չէ, այդ դեպքում արդեն այլ որոշում կկայացվի: Մասնավորապես, կարող եմ առաջարկել փակ բաժնետիրական ընկերություն ստեղծել և աշխատեցնել առայժմ, մինչև հետագայում ցույց կտա ժամանակը:

Աշխատեցնել, վարձով կամ հավատարմագրային կառավարման տալ, ՓԲԸ ստեղծելուց հետո այդ բոլոր տարբերակները չեն սահմանափվում և չեն բացառվում»: Նարեկ Բաբայանին խնդրեցինք ներկայացնել, թե որ ընկերությունն է հետաքրքրված հայկական հինգաստղանի հյուրանոցով: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ Բաբայանն ասաց. «Անկեղծ ասած, ընկերության անունը, որպես այդպեսին, չեմ կարող ասել. ինձ թվում է՝ խառը, տարբեր երկրներից կոնսորցիում է: Ես սպասում եմ, որ իրենք Հայաստան գան, և քննարկենք»,- փոխանցեց Բաբայանը:

Հավելենք, որ գույքի գնահատված արժեքը նախորդ աճուրդին կազմել է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ: Ստացվում է, որ մասնավորից վերցված գերթանկարժեք հյուրանոցը մինչ օրս չի աշխատել. սկզբում փակ էր, հետո ծառայում էր կորոնավարակակիրների մեկուսացման վայր, հիմա էլ՝ արցախցիների օթևան»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում