ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ երկրի տնտեսությունը գրեթե 1 տրիլիոն դոլարով խթանելու համար նախկինում ընդունված օրինագիծը միայն սկիզբն է:
«Սա ընդամենն առաջին վճարումն է», – ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Դելավերում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ դպրոցներին ու հիվանդանոցներին ևս առնվազն 10 միլիարդ դոլար է անհրաժեշտ:
«Հաջորդ տարվա սկզբին ես կներկայացնեմ կորոնավիրուսի դեմ պայքարի գործողությունների ծրագիր և կհորդորեմ Կոնգրեսին արագ գործել այդ կապակցությամբ», – հավելել է Բայդենը:
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները համաձայնության էին եկել երկրի բնակչությանը և ձեռնարկություններին տնտեսական աջակցության ծրագրի շուրջ:
Համաձայն այս ծրագրի, նահանգներում յուրաքանչյուր գործազուրկ կստանա շաբաթական 300 ԱՄՆ դոլարի չափթվ լրացուցիչ նպաստ: