Wednesday, 15 05 2024
16:40
Մոսկվան իրատեսական է համարում Ուկրաինայում խաղաղության շուրջ Չինաստանի ծրագիրը․ Պուտինը հարցազրույց է տվել Xinhua-ին
Մոսկվան սպառնում է . Բաքուն կգայթակղվի՞
Նոր արագաչափ՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղում
Անում են այն, ինչի մեջ մեղադրում են իշխանությանը. հաշտության քարոզի տակ ատելություն է հնչում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին
ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված արարողություն՝ Խոջալուում
Վեց տարի իշխանության եք, մերժված համակարգը դեռ կա. ակտիվ և արագ քայլեր են անհրաժեշտ
«Որևէ արտառոց իրավիճակ չկա». ՆԳՆ-ն՝ ուժեղացված ծառայության մասին
Զախարովան՝ ՌԴ սահմանապահ զորքերը ՀՀ-ից ամբողջությամբ դուրս բերելու մասին
Նման նշանակալի միջոցառման անցկացումը վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին
Շարունակվում են Բագրատ արքեպսկ Գալստանյանի առաջնորդած խաղաղ, անհնազանդության գործողությունները
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը
Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ՀՀ-ն շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում. վարչապետ
Զախարովան ողջունել է Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
«ՌԴ-ն Հայաստանին չի առաջարկել դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից». Զախարովա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վանաձորցուն 3000 դրամ են վճարել՝ հանրահավաքի գալու համար
Հայ-հնդկական պաշտպանական առաջին խորհրդակցությունը
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը

Իշխանությունը արդեն հեռացած է, բայց կմնա այնքան, քանի դեռ չի լինի հանրության հետ այդ լուծումների մասին խոսող նոր քաղաքական ուժ

Կասկածից վեր է, որ իշխանությունը պետք է հեռանա, որովհետև պարտվել է, բայց քաղաքական ընդդիմության խնդիրը պետք է լինի ոչ թե դրա մասին անընդհատ ասելը, այլ հանրությանը նոր իշխանության բովանդակություն մատուցելը: Մեծ հաշվով, հերթական, թե արտահերթ տարբերակով, բայց հին, սպառված կամ ձախողված որևէ իշխանության հեռացում տեղի է ունենում նոր իշխանության ձևավորմանը զուգահեռ: Եթե պահպանված չէ այդ զուգահեռը՝ նվազագույնը, էլ չասած այն մասին, որ նորի ձևավորումը պետք է լինի առաջանցիկ տեմպ, ապա իշխանության փոփոխությունը չի լինի հարցերի արդյունավետ լուծում: Ի վերջո, չէ՞ որ անիշխանությունը լուծում չէ, իսկ որևէ իշխանություն էլ չի կարող լինել մեխանիկական երևույթ: Այն, որ այդ պահանջը կամ կարծիքը պասիվ է, չունի ակտիվ դրսևորում, պայմանավորված է նրանով, որ ակտիվ կամ ընդհանրապես դրսևորում չունի նոր իշխանության ձևավորումը՝ իբրև բովանդակություն: Միևնույն ժամանակ, որքան տրամաբանական չէ իշխանության հեռանալու մասին անընդհատ կրկնելը, նույնքան տրամաբանական չէ իշխանության անընդհատ կրկնելը, թե կան անելիքներ և պետք է կենտրոնանալ այդ անելիքների վրա: Տրամաբանական չէ, որովհետև անելիքը հանրությանը պետք է մատուցվի շատ կոնկրետ քայլերով:

Այն, ինչ տեղի է ունեցել, իշխանության հեռացման պահանջը դարձնում է լիովին տրամաբանական և օրինաչափ: Սակայն տեղի ունեցածի և անգամ տեղի ունեցողի ֆոնին առավել ևս կարևոր է դառնում ոչ թե իշխանության հեռացումը, այլ նոր իշխանության ձևավորումը: Այդ իմաստով ներքին օրակարգային խոսակցությունը պետք է ծավալվեր հենց այդ խնդրի շուրջ, ինչը, սակայն, գոյություն չունի բացարձակապես: Մինչդեռ հանրությանը բոլորովին պետք չէ ռազմական պարտության, հազարավոր զոհերի, ծանր մարդկային ու տարածքների կորուստների ծանրությունն ավելի ու ավելի սուր և թեժ ներկայացնելու ջանք: Հանրությունն այդ հասարակական-քաղաքական դերակատարներից բազմակի անգամ ավելին գիտեր, պատկերացնում էր հայրենիքի արժեքը և ամեն մի մարդու ու սանտիմետրի կորստի ցավը: Հանրության ցավը խտացնել պետք չէ՝ գործող իշխանության դեմ տրամադրությունն ու դժգոհությունը խտացնելու ակնկալիքով: Ներկայումս պետք են այդ ցավի հաղթահարման թե՛ հոգեբանական, թե՛ արդեն կոնկրետ տնտեսաքաղաքական լուծումներ, որոնց շուրջ խոսակցությունն էլ պետք է սկսի լուծել նոր իշխանության ձևավորման հարցը:

Նոր իշխանության ձևավորումն է, որ ինքնաբերաբար լուծելու է ներկայումս գործող իշխանության հեռացման խնդիրը: Այդ իշխանությունը արդեն հեռացած է, այդ իշխանության ու հանրության միջև օրգանական կապ այլևս գոյություն չունի: Այդ կապն արդեն սկսել էր խզվել պատերազմից առաջ իսկ, և առավել ևս այն կտրվել է ծանր պարտությամբ և իրողություններով: Բայց, ի տարբերություն հասարակական-քաղաքական դերակատարների, հասարակությունը այդ իշխանության հետ չունի լուծելու քաղաքական հարց, հանրությունը ակնկալում է եղած քաղաքական հարցերի լուծում, ըստ այդմ՝ պատրաստ է իշխանության մանդատ տալ նրանց, ովքեր առարկայորեն կխոսեն լուծումների մասին:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կմնա այնքան, քանի դեռ չի լինի հանրության հետ այդ լուծումների մասին խոսող նոր քաղաքական ուժ: Նոր՝ ամենևին չի նշանակում ֆիզիկապես կամ «գրանցման վկայականով» նոր: Նոր ուժ, այսինքն՝ ուժ, որը նոր իրավիճակում կսկսի խաղալ մարդկանց մտքերի, ոչ թե զգացմունքների և բնազդների վրա: Իսկ անելիքները ահռելի են ներքին ու արտաքին դաշտում, ահռելի ու հրատապ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում