Sunday, 28 04 2024
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս

Եթե որևէ քրգործ չհարուցվի, թե ովքեր էին դավաճանները, ապա այդ մասին ճամարտակողները կհամարվեն ստախոսներ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փաստաբան Նորայր Նորիկյանը։

– Պարոն Նորիկյան, բանակում հրաժարականների շքերթ է՝ Տոնոյան, Բալայան և այլք։ Ի՞նչ է կատարվում բանակում պատերազմից հետո, ինչպե՞ս պետք է փրկել բանակը՝ հաշվի առնելով նաև բանակի շուրջ ամենատարբեր հանցագործությունների՝ ընդհուպ դավաճանությունների վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող հայտարարությունները։

– Երկրում արտառոց իրավիճակ է ստեղծվել, և փոփոխություններն անխուսափելի են։ Իսկ ստեղծված իրավիճակը ոչ միայն մտահոգիչ է, այլև պարտադրում է ձեռնարկել հրատապ քայլեր՝ որակապես նոր ԶՈՒ կառուցելու։ Այդ ուղղությամբ համոզված եմ, որ նոր կոնցեպցիա պետք է մշակվի բանակի զարգացման համար։

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, որ բարձրաստիճան անձինք են խոսում բանակում տեղի ունեցած դավաճանություններից, կարծում եմ՝ ժամանակը սպառվել է հրապարակներում, տարբեր քաղաքական գրասենյակներում խոսելու այս կամ այն դավաճանության մասին։ Սրանով պետք է զբաղվի դատախազությունը։ Իրավապահ մարմինները հանրությանը պետք է ներկայացնեն համապարփակ տեղեկատվություն իրականացված, այսպես կոչված, դավաճանական քայլերի մասին, և բոլոր անձանց արարքներին պետք է տրվի իրավական գնահատական՝ հանրությանը ցույց տալու, թե ինչ է կատարվել այս կամ այն գործընթացում։ Ես խորապես համոզված եմ, որ պատերազմի պատճառները, արդյունքները, հետևանքները ուսումնասիրելու համար նախ անհրաժեշտ է ձևավորել քննիչ հանձնաժողով, երկրորդ՝ իրավապահներն իրենց աշխատանքը պետք է հնարավորինս արագ կատարեն։ Ակնհայտ է, որ այս գործընթացում տեղի են ունեցել այնպիսի բացահայտ բացթողումներ, քրեորեն պատժելի արարքներ, որոնց առաջ, եթե աչք փակեն, դավաճանություն է լինելու։

– Եթե այդ բարեփոխումները ԶՈւ-ում շատ արագ տեղի չունենան, ինչի՞ դա կհանգեցնի։

Եթե մենք չկարողանանք շատ արագ բարեփոխել և զարգացման նոր կոնցեպտ մշակել հետագա գործունեության համար, մենք չենք կարողանա հաղթահարել բանակում առկա բարոյահոգեբանական վիճակը, մարտունակության և սպառազինության խնդիրը։ Կրկնում եմ, իմ խորին համոզմամբ, անհրաժեշտ է պրոֆեսիոնալ բանակի ձևավորում, մենք պետք է լրջագույն դաս քաղենք մեզ պարտադրված պատերազմի արդյունքից և կարողանանք հասկանալ, թե ինչպես է անհրաժեշտ վերազինել բանակը։ Եվ եթե այս անգամ էլ ի վիճակի չեղանք դասեր քաղելու, կառաջանա լուրջ խնդիր։ Եթե մենք չենք կարողանում նորմալ բանակ կառուցել, որը մեզ պետք է պաշտպանի, մեզ ընդհանրապես բանակ պետք կլինի՞, թե՞ ոչ։ Հայտնի արտահայտություն կա, որ եթե դու չես կերակրում քո բանակը, կկերակրես ուրիշի բանակը։ Եվ այս համատեքստում մենք պետք է որոշում կայացնենք՝ կառուցո՞ւմ ենք այդ պրոֆեսիոնալ բանակը, թե՞ ոչ։ Պատերազմը ցույց տվեց, որ մեր մահերի մի զգալի մասը արդյունք էր չպատրաստվածության, որևէ ձևով ռազմական գիտելիքների չտիրապետելուն։ Այս կորուստների հիման վրա առաջիկա տարիներին պետք է կարողանանք շատ արագ բարձրագույն տեխնոլոգիաներով կայացնել մեր բանակը։ Ես խորապես համոզված եմ, որ 21-րդ դարում հաղթում են այն բանակները, որոնք ինտելեկտուալ են։ Մեզ անհրաժեշտ է ինտելեկտուալ բանակ, մեր ռազմաուսումնական հաստատությունները պետք է վերից վար իմաստավորվեն, մեր սպայական կազմի կրթական մակարդակը պետք է բարձրացվի, համապատասխանեցվի բարձր չափանիշներին, հրամանատարական կազմում պետք է լինեն բացառապես ընտրյալներ, և մենք պետք է կարողանանք բանակը համալրել բացառապես առողջ զինծառայողներով։ Հիվանդ զինծառայողը բանակում չպետք է տեղ ունենա։ Եվ ընդհանուր առմամբ պետք է փոխվի բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը՝ վերացնելով հանցավոր բարքերը, ոչ կանոնադրական հարաբերությունները։

– Անցող երկուսուկես տարին այս առումով կորսվա՞ծ էր։

– Այո՛, երկուսուկես տարվա ընթացքում հնարավոր էր իրականացնել բարեփոխումներ, ավելի պաշտպանունակ բանակ, ավելի վերազինել, հրապարակային խոստումներից, եթե տասը տոկոսն էլ իրականացվեր, մենք այսօր կունենայինք որակապես այլ զինված ուժեր, որն ունակ կլիներ դիմագրավել կամ առնվազն պաշտպանել այն, ինչ ունենք։

– Իսկ տարօրինակ չէ՞, որ մինչև հիմա որևէ քրեական գործ չի հարուցվել թերացողների նկատմամբ։

– Ոչ միայն տարօրինակ է, այլ եթե որևէ գործ չհարուցվի և հանրությանը չտրվի սպառիչ պատասխան, թե ովքեր էին այդ դավաճանները, որոնք պատերազմի ժամանակ այդ քայլերով էին զբաղված, ես կհամարեմ, որ այդ մասին ճամարտակողները ստախոսներ են եղել, որոնք պատերազմի ժամանակ քարոզչական խնդիրներ էին լուծում։ Չի կարելի հանրությանը տրամադրել մի տեղեկատվություն, որը դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, խոսվում է հայրենիքի դավաճանության մասին և հանկարծ պատերազմի ավարտից հետո որևէ ընթացք չտրվի այդ ամենին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում