Sunday, 28 04 2024
21:15
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն

Քարվաճառից՝ Վարդենիս. «Արցախցիներին տրամադրում ենք ամեն ինչ՝ սնունդ, ժամանակավոր կացարան»

Վարդենիսի գյուղերը պատրաստ են ընդունելու Քարվաճառից, այլ շրջաններից եկող քաղաքացիներին, տալ նրանց ապաստան, ապահովել սննդով և այլ անհրաժեշտ պարագաներով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

Նշենք, որ այս օրերին հատկապես Քարվաճառի շրջանից մարդիկ քանդում են իրենց տները, բեռնատարներով տեղափոխում են Վարդենիսի շրջան, որ գոնե կարողանան ժամանակավոր կացարաններ կառուցել ու ապրել: Քարվաճառի բնակիչները անգամ անասուններն են տեղափոխում Վարդենիսի շրջան. «Մենք նախ սննդով ու առաջին անհրաժեշտության ապրանքներով ենք աշխատում օգնել: Մեր համայնքների բնակիչները ընտանիքներին ընդունում են իրենց տները, ժամանակավոր ապաստան են տալիս: Մշտական ոչ ոք չի կարող իր տանը ապաստան տալ, բայց բոլորը օգնում են, ով ինչով կարող է: Տեղավորում են մարդկանց, մինչև այդ մարդիկ հասկանան ինչ կարող են անել»,-ասաց Ավետյանը:

Անդրադառնալով ժամանակավոր կացարաններին, համայնքապետն ասաց, որ իրենց 18 համայնքներում կան կիսակառույց տարածքներ, որոնք կարող են անհրաժեշտության դեպքում տրամադրել, որ կառուցեն, ու ապրեն այդտեղ.«Բայց դա լինում է տուն սարքել: Թե նրանք որքանով ի վիճակի կլինեն, չգիտեմ, քանի որ դիմացն էլ ձմեռ է, մի քիչ բարդ կլինի:

Բայց ես տարածքներ կարող եմ տրամադրել բոլոր 18 համայնքներում էլ»,-ասաց նա:

Ավետյանը նշեց, որ մշտական քննարկումներ են գնում քաղաքային, մարզային իշխանությունների հետ , որ հնարավորության սահմաններում բոլորին օգնություն, օժանդակություն տրամադրվի: «Չի կարող լինել, որ մեկը մեզ ինչ-որ առաջնային բանով դիմի, բայց մերժվի:

Համայնքապետն ասաց, որ արդեն շատ եկողներ կան Արցախից, որ ցանկանում են մնալ իրենց համայնքներում: Գեղամասարը, հիշեցնենք, խոշորացված համայնքն է և ներառում է 18 համայնք:

Հակոբ Ավետյանն ասաց, որ արդեն իսկ նորոգվում են հակառակորդի գնդակոծության հետևանքով նաև իրենց համայնքներում վնասված տները. «Մարդիկ ինչով կարողանում են օգնում են, նորոգում են իրենց տները: Չենք ուզում այս ծանր պահին այդ բեռն էլ թողնել պետության վրա»,-եզրափակեց համայնքապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում