Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Կազանում Ադրբեջանի 10 նորարարությունների ներկայացման շարժառիթները. Թոմաս դե Վաալ

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ քաղաքական վերլուծաբան, Կարնեգիի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալի խոսքով, ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները ներկայումս բավական դժվարին փուլ են մտել:

Կազանում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ, մասնավորապես, պաշտոնական Բաքուն մոտ մեկ տասնյակ փոփոխություն է ներկայացրել Կրեմլի մշակած փաստաթղթում և դրանով իսկ ձախողել հանդիպումը, որից մեծ ակնկալիքներ ունեին ոչ միայն Ռուսաստանի նախագահը, այլև միջնորդ մյուս երկրների ղեկավարները:

Վերլուծելով նրանց կամքին դեմ գնալու և համաձայնության չգալու Ադրբեջանի շարժառիթները՝ հայտնի վերլուծաբանը դրանք բաժանում է երեք խմբի.

1) Պաշտոնական Բաքուն առարկություններ ունի Լաչինի միջանցքի շուրջ. Ադրբեջանի դիվանագիտական աղբյուրները, մասնավորապես` փորձագետին փոխանցել են, թե Կրեմլի պատրաստած հիմնարար սկզբունքների վերջին տարբերակում Լաչինի կարգավիճակը հստակեցված չի եղել:

Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսել է, որ Լաչին քաղաքը պետք է ինչ-որ՝ դեռևս ոչ հստակ, կարգավիճակ ունենա, որը կճանաչի թե՛ հայկական կողմի մտահոգությունները՝ անվտանգության շուրջ, թե՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Սակայն Բաքուն առարկում է, թե այդ միջանցքի սահմանները հստակ չեն նշվում, մյուս կողմից՝ չի հստակեցվում, թե ինչ կարգավիճակ են ունենալու Լաչինի շրջանում ընդգրկված և որպես միջանցք չծառայող 39 գյուղերը, և արդյոք այնտեղից բռնի տեղահանված ադրբեջանցիներին վերադառնալու իրավունք է տրվելու:

2) Պաշտոնական Բաքուն նաև առարկում է այն գաղափարին, որի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը միջանկալ կարգավիճակ ստանալու դեպքում հնարավորություն է ունենալու անդամակցել միջազգային կազմակերպություններին։ Անհասկանալի է, սակայն, թե ինչու է Ադրբեջանի ղեկավարությունն այս հարցերը բարձրացրել ոչ թե նախօրոք, այլ հանդիպման ժամանակ, որից Արևմուտքն արդեն լուրջ առաջընթաց էր ակնկալում:

Դրա հնարավոր պատճառներից մեկը, ըստ Թոմաս դե Վաալի, Ադրբեջանի ունեցած երկրորդ մտահոգությունն է: Փորձագետի համոզմամբ, մասնավորապես, Բաքուն Ռուսաստանին համարում է հայամետ, բացի այդ, թերահավատորեն է վերաբերվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, որի արմատներում հայկական արյուն է հոսում:

Մյուս կողմից, փորձագետի խոսքով, Ադրբեջանում դեռևս վստահ չեն, թե ով է ստանձնելու Ռուսաստանի կառավարման ղեկը հաջորդ՝ 2012 թվականի նախագահական ընտրություններից հետո, և մտավախություն ունեն, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունը Պուտինի առաջադրման դեպքում կարող է ձախողվել:

3) Ադրբեջանի կարծիքով՝ ժամանակն այժմ աշխատում է հենց իր օգտին, ինչը նրան ստիպում է հետ կանգնել շուտափույթ համաձայնությունից։ Բաքվում, մասնավորապես, վստահ են, որ տարածաշրջանում շարունակվող սպառազինությունների մրցավազքն ի վերջո սնանկացնելու է Հայաստանին, և մի քանի տարի անց արդեն հայկական կողմը շատ ավելի թույլ է լինելու ու գնալու է փոխզիջման՝ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ:

Սակայն դե Վաալի կարծիքով՝ խնդրի կարգավորմանը հետևող ցանկացած փորձագետի համար այս համոզմունքը որևէ քննության չի դիմանում. «Հայերն էլ, իրենց հերթին, հակադարձում են, թե Հայաստանն այժմ ավելի ուժեղ պետություն է, քան 20 տարի առաջ էր։ Նա կարող է մշտապես լուրջ օգնություն ակնկալել սփյուռքից, բացի այդ՝ անցնող տարիներն է՛լ ավելի են ամրապնդում Լեռնային Ղարաբաղի՝ դեռևս չճանաչված պետականությունը, որտեղ մինչև 30 տարեկանների մեծ մասը երբևէ ադրբեջանցու չի հանդիպել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում