Wednesday, 22 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

«Լիդիան Արմենիան» շարունակում է անբավարար գնահատել իրավապահ մարմինների գործողությունները

«Լիդիան Արմենիան» շարունակում է անբավարար գնահատել իրավապահ մարմինների գործողությունները: Ապօրինություն իրականացնողների վագոն-տնկաների հեռացումից հետո, ճանապարհը փակող անձինք շարունակում են սեփական մեքենաներով պարբերաբար ներխուժում իրականացնել «Լիդիանի» օրինական տիրապետման տարածք` խոչընդոտելով նույնիսկ տարածքում աշխատող մարդկանցսնունդ մատակարարող մեքենայի մուտքը։

Ընկերությունը կոչ է անում իրավապահ մարմիններին իրականացնել իրենց ուղղակի գործառույթը և կատարելով դատարանի, ինչպես նաև ՀՀ օրենսդրության պահանջը` վերացնել «Լիդիանի» տարածք ներխուժումը:

Նշենք նաև, որ օգոստոսի 12-ից սկսված կադրերի բազայի վերագնահատման գործընթացի առաջին շաբաթվա ընթացքում «Լիդիանը» ստացել է 350 դիմում-հայտ, որից 250-ը՝ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներից: Չնայած այն բանին, որ ծրագրի դեմ պայքարող ակտիվիստները փորձում են ճնշումներ գործադրել համայքնի բնակիչների վրա, դիմում-հայտերի հոսքը շարունակվում է: Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ստացված դիմումների քանակն արդեն ապացույց է, որ համայնքում բազմաթիվ են մարդիկ, ովքեր սպասում են Ամուլսարի ծրագրի վերսկսմանը:

«Լիդիան» շարունակելու է կադրերի բազայի վերագնահատման գործընթացը, որին հաջորդելու է հավաքագրման մեկնարկը՝ հիմնականում շրջակա համայնքներից:

Կից տեսանյութում «Լիդիանի» տարածքում ապօրինի կայանած ակտիվիստների մեքենաներն են, որոնք խոչընդոտում են սննդի մատակարարման աշխատանքները։

Կադրերից ակնհայտ է, որ սադրում են տարածքում երկու տարի ապօրինություն իրականացրած անձինք, իսկ «Լիդիանի» պահնորդական խումբը զերծ է մնում կտրուկ գործողություններից, ինչն օրենքով թույլատված է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում