Monday, 27 05 2024
Վրաստանի խորհրդարանն սկսել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա նախագահի դրած վետոյի հաղթահարման ընթացակարգը
Երևանում փակ փողոցներ չկան
11:00
Հայտարարություն
ՄԻՊ ներկայացուցիչները վաղ առավոտից արագ արձագանքման այցեր են իրականացնում Ոստիկանության բաժիններ
Մեքնենան ընկել է գետը․ փրկարարները դուրս են բերել 4 քաղաքացու, այդ թվում՝ երեխաների
ՃՏՊ Վանաձոր քաղաքում․ կան տուժածներ
Լուրերի օրվա թողարկում 10։00
Ոստիկանություն է բերվել ակցիայի 137 մասնակից
Հայաստանը պետք է ճանաչի Պաղեստին պետությունը. այս հարցում լայն կոնսենսուս կա
ՌԴ ՊՆ-ն Հայաստանին օգնելու պատրաստակամություն է հայտնել
Հեղաշրջման շահառու խումբը և նրա հովանավոր գերտերությունը անփոփոխ են՝ փոխվում են մեթոդները
Սպասվում է կարճատև անձրև
Պետք չէ «օծվել» ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում. չափազանց կարևոր է մանևրի հնարավորությունը
Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է
Ուղիղ. Վազգեն Գալստանյանի կոչով անհնազանդության ակցիաներ
Դիտարկվում է Երևանից Ալավերդի հզոր գեներատորի տեղափոխման տարբերակը
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ավտոմեքենան դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և ընկել ցած
Ամերիկացի համանախագահը կցրի՞ Ալիեւի սպասումները
Վարչապետը ծանոթացել է Դիլիջան-Իջևան հատվածում հեղեղումների պատճառած վնասներին և տարվող աշխատանքներին
00:00
Նոր Գվինեայում սողանքի հետևանքով զոհվել է ավելի քան 670 մարդ
Փրկարարները և ներգրավված այլ ուժերը Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից տարհանել են 269, փրկել` 120 մարդու
Կացարանի խնդիր ունեցողները տեղափոխվել են հյուրանոցներ
Ջրի հոտի և գույնի փոփոխության դեպքում այն չօգտագործել խմելու և կենցաղային նպատակով. ԱՆ
Ֆրանսիայի դեսպանությունն իր աջակցությունը հայտնում ՀՀ իշխանություններին
Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել
Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա երեք զոհ, երկուսի ինքնությունը հայտնի է
Փրկարարները Երևանի տարբեր շինություններից հեռացրել են մոտ 360 տոննա ջուր
Բագրատ Գալստանյանը Հանրապետության հրապարակում ներկայացրել է վաղվա անելիքները
Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել հեղեղումների գոտում վնասների, խնդիրների և իրականացվող աշխատանքների վերաբերյալ

Ամուլսարը բնապահպանական բարդ հարց է, Սևանը՝ կորսվելու վտանգի առաջ․ նորանշանակ նախարարը փակագծեր է բացում

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումն այսօր ազգային խնդիր է. Սևանա լիճը մեր տարածաշրջանում նախևառաջ խմելու ջրի բացառիկ շտեմարան է: Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումը ենթադրում է լճի ավազանի և հարակից բնակավայրերի զարգացման նոր մոտեցումներ ու հայեցակարգեր: Այդ ամենը պետք սկսել կարգի հրավիրելով ու կանխելով էկոհամակարգի խաթարումը»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Նախարարի խոսքով՝ այս պահին Սևանի էկոհամակարգը գտնվում է աղետալի վիճակում, այդ խնդրի լուծման համար քաղաքական կամքի կարիք կա. «Սևանը կորցնելու վտանգի առաջ ենք, ազգային հարստության այսպիսի վատնումն անթույլատրելի է»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ հանքարդյունաբերության խնդիրները, մասնավորապես Ամուլսարի հարցը հրատապ են, Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ կան հարցեր, որոնք այսրոպեական միջամտության կարիք ունեն, հարցեր կան, որոնց միջնաժամկետ լուծումներ պետք է տալ, և կան հարցեր, որոնք պահանջում են բոլոր հարթություններում ինֆորմացիայի տիրապետում, ինչը կազդի լուծումների վրա:

«Ամուլսարի մասին շուրջ 10 օր բավականին նյութեր եմ ուսումնասիրել… Այս պահին դեռևս զերծ կմնամ գնահատական տալուց, քանի որ այն պետք է լինի փաստարկված և պետք է բխի հասարակության և փորձագիտական կարծիքներից: Առայժմ կօգտվեմ 100-օրյա լռության իրավունքից: Մանրազնին ուսումնասիրելուց հետո պարտավոր եմ կարծիք կազմելու և արտահայտելու: Եթե ռիսկեր կան, որոնք կառավարելի չեն և հղի են մեր ժողովրդի առողջությունը վտանգելու սպառնալիքով, ապա բնականաբար դիրքորոշումը կլինի բացասական, եթե ռիսկերը կառավարելի և կանխատեսելի են և թույլատրելիի շրջանակներում են, ապա դիրքորոշումը այլ կլինի»:

Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ Կառավարությունը չի ձգձգում Ամուլսարի հարցի լուծումը, այլ բացառապես հենվում է մի քանի ինստիտուտների կարծիքների և գործունեությունից բխող արդյունքների վրա: «Այս հարցը քաղաքական չէ, այլ սոցիալ-բնապահպանական է, ինչ-որ առումով նաև սոցիալական է: Շրջանակներ կան, որոնք այս հարցը փորձում են քաղաքականացնել: Այս հարցն ունի բազմաթիվ նուրբ հարթություններ, որոնք պետք է հաշվի առնել որոշում կայացնելիս»:

«Ամուլսարի հարցով շահառուները բազմաթիվ են. կան ակնառու և թաքնված շահառուներ»,- ընդգծեց Ռոմանոս Պետրոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում