Sunday, 28 04 2024
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ

ԱՄՆ-ում հակակոմունիստները չափազանցնում են «կարմիր սպառնալիքն» ի դեմս Չինաստանի. ՉԺՀ ԱԳՆ

Ամերիկացի որոշ քաղաքական գործիչներ, որոնք տրամադրված են ՉԺՀ-ի կոմունիստական իշխանության դեմ, մոռացել են, որ սառը պատերազմն ավարտվել է, եւ չափազանցնում են «կարմիր սպառնալիքն» ի դեմս Չինաստանի: Այդ մասին օգոստոսի 12-ին «Գուանչաժչժե» ինտերնետ-հրատարակությունում հրապարակված հարցազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի փոխնախարար Լե Յույչենը:

«Ամերիկացի քաղաքական գործիչները սխալվել են ժամանակի եւ տարածության վերաբերյալ, կարծես, նրանք մոռացել են, որ աշխարհը վաղուց դուրս է եկել սառը պատերազմից, եւ XXI դարում մարդկությունը թեւակոխել է գլոբալացման դարաշրջանը»,- մեջբերում է հրատարակությունը Լե Յույչենի խոսքը: Նա նշել է, որ ամերիկացի հակակոմունիստները չափազանցնում են «կարմիր սպառնալիքը» եւ «փորձում թաքցնել իրենց ռազմավարական մտադրությունը զսպել Չինաստանին եւ այդ նպատակի համար ձեւավորել այսպես կոչված ազատական եւ ժողովրդավարական դաշինք միջազգային մակարդակով»: Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը չպետք է վարի Չինաստանի հետ փոխգործակցության նախկին քաղաքականությունը, որը «սնանկացել է»: Նա նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգները Պեկինի նկատմամբ մոտեցման խստացման ուղեգիծը «պիտանի է» համարում «(իր) բոլոր դաշնակիցների համար»: Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքով՝ այդ երկրները պետք է համագործակցեն Վաշինգտոնի հետ, որը «գնահատում է մարդու ազատությունն ու իրավունքները»: Փոմպեոն ընդգծել է, որ խնդրո առարկան «ընտրությունն է ազատության եւ ժողովրդավարության» մի կողմից եւ «բռնապետության եւ անձնիշխանական ռեժիմի միջեւ» մյուս կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում