Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Հայ-չինական հարաբերության հետ շատ զգույշ. 15 միլիարդի ծիրը

Նախորդ շաբաթ Հայաստանում հայտարարվեց բավականին հնչեղ մի ներդրումային ծրագրի մասին՝ Խելացի քաղաք, որը պետք է լինի հայ-չինական ծրագիր: Ըստ դրա, պետք է կառուցվի բացարձակ նորարար մի քաղաք, դառնալով ինքնին նորարարության աղբյուր: Ծրագրի կողմերն են՝ Չինաստանի տեխնոլոգիաների ակադեմիան, Չինաստանի տեխնիկական զարգացման ընկերությունը և ԱԴԿԱՌՍ Հայաստանի վերակառուցման և զարգացման գործակալությունը։ Ծրագիրը ստորագրվել էր հեռավար: Այն ենթադրում է 15 տարիների ընթացքում 15 միլիարդ դոլարի ներդրում Հայաստանում: Դա ահռելի թիվ է և ունակ է Հայաստանի տնտեսությունը զարգացնել ուղղակի թռիչքաձև: Եթե գնահատենք փոքր-ինչ կոպիտ, ապա միայն այդ ծրագիրը կարող է բավարար լինել Հայաստանի «վարդագույն ապագայի» համար: Սակայն տնտեսական էֆեկտից զատ, անշուշտ, առավել քան կարևոր է նաև քաղաքական, ռազմա-քաղաքական էֆեկտը՝ հայ-չինական հարաբերության տեսանկյունից: Միևնույն ժամանակ, սակայն, կարող է շոշափելի լինել «հակառակ էֆեկտը», եթե պարզվի, որ ծրագիրն այլ բան չէ, քան ավելի շուտ տեղեկատվական հնարք, որի ներքո իրականում չկա որևէ առարկայական պայմանավորվածություն, կամ եղածը այն աստիճան հում է և սաղմնային, որ, մեղմ ասած, խոսքը ոչ միայն չի կարող խելացի գյուղի մասշտաբում լինել, այլ անգամ խելացի խրճիթի:

Այստեղ կա շատ կարևոր նրբերանգ, որովհետև բավականին հնչեղ ծրագրի տեղեկատվական տիրաժավորումից հետո դրա անփառունակ ավարտը ոչ միայն ինքնին կպայթեցնի այդ տեղեկատվական փուչիկը, այլ կարող է պարզապես հարվածել հայ-չինական հարաբերության հանրային ընկալմանը, անլրջացնելով այն էապես: Որքան էլ ծրագրի կողմերը կապ չունեն պաշտոնական, կառավարական շրջանակների հետ, այդուհանդերձ, խոսքն այս դեպքում բավականին հնչեղ անվան մասին է՝ Չինաստան, և բավականին մեծ ներդրումային ցուցանիշների: Օրինակ՝ երբ Հայաստանի կուսակցություններից մեկի ղեկավարը հայտարարում էր 15 միլիարդ դոլարի ներդրում բերելու մասին, Հայաստանում ավելի շատ ծիծաղում էին դրա վրա, քան ընկալում լրջորեն: Խիստ անցանկալի է, որ Հայաստանում ծիծաղի առարկա դառնան չինական ներդրումային հեռանկարները և ընդհանրապես հայ-չինական հարաբերության, երկխոսության թեման: Հետևաբար՝ այդ տիրույթում ծավալվող որևէ զարգացման տեղեկատվական տիրաժավորում պետք է լինի թերևս չափազանց պատասխանատու, և դրա հեղինակները պետք է հաշիվ տան թե՛ իրենց, թե՛ այն ընդգրկուն նշանակությանը, որ ունի Չինաստանը ներկայումս աշխարհում և որին հավակնում է նաև մեր ռեգիոնում ու Հայաստանում: Ի վերջո, ցանկացած հարաբերության արդյունավետության հիմք հանրային ընկալումն է կամ, պատկերավոր ասած՝ ռեգիոնում ու Հայաստանում Չինաստանի գլխավոր գործընկերը նախ պետք է լինի Հայաստանի հանրությունը, հետո նոր այդ հանրության մանդատն ունեցող կառավարությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում