Հարսանեկան տեսահոլովակի լուսանկարիչը պատահաբար նկարահանել է Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյունի պահը՝ հաղորդում է Reuters-ը:
Քաղաքի կենտրոնում գտնվող Սաֆիի հրապարակում շքեղ հարսանյաց զգեստով նկարահանվելիս հարսնացուն անակնկալի է գալիս պայթյունի հարվածից:
Տեսանյութում երևում է, թե ինչպես պայթյունից և ցնցող ալիքից հետո շենքի մի մասը փլվում է, և ապակիները ջարդվում են, բայց զույգին հաջողվում է փրկվել։
29-ամյա հարսնացուն՝ Իսրա Սեբլանին, պարզվել է, լիբանանցի բժիշկ է, որը աշխատում է Միացյալ Նահանգներում: