Monday, 27 05 2024
Վրաստանի խորհրդարանն սկսել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա նախագահի դրած վետոյի հաղթահարման ընթացակարգը
Երևանում փակ փողոցներ չկան
11:00
Հայտարարություն
ՄԻՊ ներկայացուցիչները վաղ առավոտից արագ արձագանքման այցեր են իրականացնում Ոստիկանության բաժիններ
Մեքնենան ընկել է գետը․ փրկարարները դուրս են բերել 4 քաղաքացու, այդ թվում՝ երեխաների
ՃՏՊ Վանաձոր քաղաքում․ կան տուժածներ
Լուրերի օրվա թողարկում 10։00
Ոստիկանություն է բերվել ակցիայի 137 մասնակից
Հայաստանը պետք է ճանաչի Պաղեստին պետությունը. այս հարցում լայն կոնսենսուս կա
ՌԴ ՊՆ-ն Հայաստանին օգնելու պատրաստակամություն է հայտնել
Հեղաշրջման շահառու խումբը և նրա հովանավոր գերտերությունը անփոփոխ են՝ փոխվում են մեթոդները
Սպասվում է կարճատև անձրև
Պետք չէ «օծվել» ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում. չափազանց կարևոր է մանևրի հնարավորությունը
Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է
Ուղիղ. Վազգեն Գալստանյանի կոչով անհնազանդության ակցիաներ
Դիտարկվում է Երևանից Ալավերդի հզոր գեներատորի տեղափոխման տարբերակը
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ավտոմեքենան դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և ընկել ցած
Ամերիկացի համանախագահը կցրի՞ Ալիեւի սպասումները
Վարչապետը ծանոթացել է Դիլիջան-Իջևան հատվածում հեղեղումների պատճառած վնասներին և տարվող աշխատանքներին
00:00
Նոր Գվինեայում սողանքի հետևանքով զոհվել է ավելի քան 670 մարդ
Փրկարարները և ներգրավված այլ ուժերը Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից տարհանել են 269, փրկել` 120 մարդու
Կացարանի խնդիր ունեցողները տեղափոխվել են հյուրանոցներ
Ջրի հոտի և գույնի փոփոխության դեպքում այն չօգտագործել խմելու և կենցաղային նպատակով. ԱՆ
Ֆրանսիայի դեսպանությունն իր աջակցությունը հայտնում ՀՀ իշխանություններին
Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել
Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա երեք զոհ, երկուսի ինքնությունը հայտնի է
Փրկարարները Երևանի տարբեր շինություններից հեռացրել են մոտ 360 տոննա ջուր
Բագրատ Գալստանյանը Հանրապետության հրապարակում ներկայացրել է վաղվա անելիքները
Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել հեղեղումների գոտում վնասների, խնդիրների և իրականացվող աշխատանքների վերաբերյալ

Պետք է պատրաստվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նոր շրջափուլի. Աշոտ Ղուլյան

Արցախի Հանրապետության Աժ նախկին նախագահ, ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Աշոտ Ղուլյանը գրում է.

«Հուլիսի կեսերին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում լարվածության կտրուկ աճը, դրան հաջորդած զարգացումները և աշխարհի տարբեր կետերում հայերի հանդեպ ատելության դրսևորումների սաստկացող ալիքը մի քանի եզրակացությունների հիմք են տալիս.

ա) ստացած հարվածներն ու կրած կորուստները այնքան էին ցավոտ ու զգալի, որ հաջորդ տասն օրերին ադրբեջանական բանակի ղեկավարությունը նույնիսկ իր հարվածային մարտունակ խմբերին չէր խնայում կորցրածը հետ բերելու համար: Այս հանգամանքը խոսում է այն մասին, որ սահմանի այդ հատվածում նրանք այլևս չունեն դիրքային այն առավելությունը, որը նախորդ տարիներին թույլ էր տալիս ղարաբաղյան հիմնախնդիրը ներկայացնել որպես հայ-ադրբեջանական տարածքային վեճ:

բ) հաշված օրերի ընթացքում քանդվեց այն առասպելը, որ 2016թ. ապրիլյան օրերին և դրան հաջորդած ժամանակահատվածում հյուսվել էր ադրբեջանական բանակի առավելությունների, նրանց կողմից մատուցվող ռազմական հաջողությունների մասին:

գ) սահմանային ձախողումների հետևանքով ներքաղաքական վիճակի վատթարացումից խուսափելու համար Ադրբեջանի ներկայիս ղեկավարը ստիպված էր զոհաբերությունների գնալ՝ ոչ քաղաքական պատճառաբանություններով հրաժարական պարտադրելով իր արտգործնախարարին: Իշխանությունը կորցնելու իրական վտանգի մասին է վկայում նաև առաջին անգամ արտերկրում ապրող ադրբեջանցիներին հակամարտության մեջ ներքաշելը և տարբեր երկրներում հայերի հանդեպ բացահայտ հիստերիա և անթաքույց բռնություններ հրահրելը:

դ) Թուրքիայի կողմից բոլոր ուղղություններով «շտապ օգնության» հասնելը նույնպես գալիս է հաստատելու, որ իրավիճակը ոչ սովորական է գնահատվել նաև «ավագ եղբոր» դիրքերից, իսկ հաջորդած համատեղ միջազգային ջանքերը միայն նախանշաններ են այն ծրագրի, որ նշված երկրներում պատրաստվում են ցանկացած գնով փոխել իրավիճակը՝ նույնիսկ հանգուցալուծում պարտադրելու միջոցով:

Վերոնշյալ եզրակացությունները հուշում են, որ պետք է պատրաստվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նոր շրջափուլին: Տեղի ունեցող վերադասավորումների ֆոնին մեր հակառակորդները ակնհայտորեն շտապում են: Անհրաժեշտ է ռազմական հաջողված գործողություններին զուգահեռ առաջ տանել քաղաքական, դիվանագիտական, մոբիլիզացիոն և այլ կազմակերպչական աշխատանքներ՝ միասնական տեսլական ու ռազամավարություն համաձայնեցնելու նպատակադրությամբ»։

https://www.facebook.com/ashotghoulyan/photos/a.1471565326436591/2485343041725476/?type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում