Thursday, 30 05 2024
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
20:30
Գալուզինը և Բյուլբյուլօղլին քննարկել են երկկողմ Հռչակագրի դրույթների իրականացումը
Վթարային վայրէջքի պատրասվող Սամարա–Մոսկվա երթուղով ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել
Կայացել է Լոռիում և Տավուշում տուժածների վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի առաջին նիստը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ժամանակավորապես փակ են լինելու Թոթովենցի փողոցի առանձին հատվածներ
19:40
Տեխասում ալիգատորի երախում հայտնաբերել են կնոջ մարմնի մնացորդներ
Թբիլիսիում ասֆալտ է փլուզվել, ավտոբուսը խրվել է փոսի մեջ
Նիժնի Նովգորոդում ինքնաթիռի վայրէջքի պատճառ դարձած ուղևորը մահացել է
Իսրայելի օդուժի հարվածներից Ռաֆահում 12 պաղեստինցի է զոհվել
Պուտինը կայցելի Բաքու՞, թե՞ Անկարա
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
18:50
Չինաստանի նախագահը կայցելի Եգիպտոս
Լրտեսաթափ չարեցին երկիրը․ դու պրոֆեսիոնալ չես, դու պատեհապաշտ ես
18:30
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ցրվել է ընտրությունների նախաշեմին
Հենց սկզբից ակնհայտ էր՝ որտեղ է թաղված շան գլուխը. արմատական փոփոխություններ են անհրաժեշտ
18:10
Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության շուրջ 10 հրթիռ է արձակել
Էրդողանի քողարկված սպառնալիքն ու պայմանը Հայաստանին
Վրաստանի վարչապետը խոստացել է, որ երկրում «մայդան» չի լինի
Պատրաստ եմ այդ կամուրջը հանդիսանալ. ՄԻՊ-ը` պետություն-եկեղեցի հակասությունների մասին
ՀՀ բյուջեի նախագծի թափանցիկությունը որոշ չափով նվազել է․ Վարուժան Հոկտանյան
Կարծում եմ՝ պետության ու եկեղեցու հարաբերությունների ներդաշնակությունը խաթարված է
Արտերկրում դատապարտված ՀՀ քաղաքացիներին պետությունը չի շտապում, որ բերի այստեղ. ՔՊ-ականը՝ ՄԻՊ-ին
Պետական մարմիններից պարզաբանում եմ պահանջել Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ փակելու հարցով
Մեր առաջարկն ակտուալ է. Զախարովան՝ Լոռիի եւ Տավուշի՝ ջրհեղեղից տուժած բնակիչներին օգնելու մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Բագրատ Սրբազանի շարժման մասին
Գազայի «անվտանգության» գոտում 66 մարդ է սպանվել
17:41
Սի Ծինփինը կոչ է արել Գազային նվիրված միջազգային խորհրդաժողով անցկացնել
17:39
Հնդկաստանում ուխտավորների տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը. կա 21 զոհ
17:30
Իտալիայի արտգործնախարարը հայտնել է, որ Հռոմը ոչ մի զինվոր չի ուղարկի Ուկրաինա

Ալիևը սեփական ստի պատանդն է դարձել. Հայկական կողմի հիմնական մեսիջը խաղաղությունն է

«Մենք հպարտ ենք մեր բանակի գործողություններով: Ցավակցում ենք մեր զոհված տղաների ընտանիքներին, որոնք իմաստուն կերպով գիտակցում էին, թե ինչի համար են պայքարում, և ցավոք, իրենց կյանքը տվեցին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությանը՝ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

«Ինչպես եկավ Ադրբեջանը այս իրավիճակին, այս ագրեսիային: Հետևում էինք Ալիևի անհեթեթ հարցազրույցներին ու հայտարարություններին, օրինակ՝ Ալիևը հայտարարեց, որ իր հոր՝ Հեյդար Ալիևի պաշտոնավարման ժամանակ հայերը ծնկաչոք էին ապրում Ղարաբաղում, և պետք է այնպես անեն, որ հայերը վերադառնան ծնկաչոք վիճակին: Այս անհեթեթ հայտարարությունից հետո Ալիևը պարծենում էր, որ Ադրբեջանը հարուստ երկիր է, ունի զենք և այդ զենքով կարող է վերադարձնել «պատմական» հողերը, և անհեթեթ հայտարարություններ էր անում, որ իբրև թե հայերն ապրում են Ադրբեջանի պատմական հողերի վրա, և որ Երևանը իբրև թե ադրբեջանական քաղաք է:  Ալիևը նաև հայտարարում էր, որ դժգոհ է բանակցային իրավիճակից, և որ ինքը պատրաստ է ռազմական ճանապարհով խնդիրը լուծել: Այսինքն՝ Ալիևը և նրա շրջապատը ստեր էին հորինում և հավատում դրան, միջազգային տարբեր մակարդակներում ներկայացնում այդ սուտը, և այդ ամենն իրականացնում էին և՛ ադրբեջաներեն, և՛ ռուսերեն քարոզչությամբ: Այդ ամենը նրանց փակուղու առաջ է կանգնեցրել, և նրանք դարձել են իրենց ստի պատանդը»:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում անցած գիշեր և այսօր հարաբերական անդորր է. օպերատիվ իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ: Արդյո՞ք Ադրբեջանը ձախողվեց, այդ պատճառով է լռում, թե՞ դրսի հորդորների արդյունք է սա, գուցե կան նաև այլ հանգամանքներ: Անդրադառնալով այս հարցին՝ պատգամավորը նշեց. «Դրսի ազդեցությունն, իհարկե, առկա է, բայց, օրինակ՝ Թուրքիան խրախուսում էր Ադրբեջանի ագրեսիան: Մեր դիվանագիտական կորպուսը բոլոր մակարդակներում աշխատում է, բայց մենք հասկանում ենք, որ միջազգային կազմակերպությունները իներցիոն են…, և այն, ինչ այսօր իրականացնում է մեր բանակը, հաճախ միակ ձևն է ադրբեջանական ագրեսիան լռեցնելու համար: Մեր բանակը բոլոր ուղղություններով պատրաստ է ցանկացած ագրեսիայի»:

Հովհաննես Իգիթյանը նաև ընդգծեց, որ հայկական կողմի հիմնական մեսիջը խաղաղությունն է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում