Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկրների միջև թռիչքների վերսկսման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ նրա, նախագահները գերատեսչություններին հանձնարարել են բանակցություններ սկսել:
«Թեման արծարծվել է: Նրանք հրահանգներ են տվել համապատասխան գերատեսչություններին՝ բանակցություններ սկսելու համար»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Հուլիսի 13-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի և Էրդողանի միջև: Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները խոսել են Սիրիայում եւ Լիբիայում տիրող իրավիճակի և Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի որոշման մասին: