Thursday, 02 05 2024
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ

«Սա հերթական փորձարկո՞ւմն է մեր վրա, թե՞ ինչ․․․»․ Շիրակի թեմի առաջնորդի հորդորը ԿԳՄՍ-ին

«Ես ասում եմ, որ այդ առարկան հնարավոր չի տարրալուծել Հայ ժողովրդի պատմություն առարկայի մեջ, որովհետև այնտեղ կան ծեսեր, տոներ, ավանդույթներ, հայ եկեղեցու դավանություն, քրիստոնեական բարոյագիտություն և բազմաթիվ այլ բաներ, որոնք հնարավոր չէ տարրալուծել պատմություն առարկայի մեջ։ Ի՞նչ է նշանակում նախարարի ասածը, թե «Հայ եկեղեցու պատմություն» առարկան չենք հանում, այլ ուրիշ առարկայի մեջ ենք դասավանդում, ես դա չեմ հասկանում։ Այս առարկայի մեջ հսկայական նյութ կա, որը, բառի բուն իմաստով, պատմության մաս չի կազմում, այլ հայ եկեղեցու ժառանգության մասն է և այդ ամբողջը պետք է փոխանցել աշակերտին, հիմա բա ո՞ր առարկայի միջոցով այդ ամենը պիտի փոխանցվի։

Չեմ հասկանում՝ սա հերթական փորձարկո՞ւմն է մեր վրա, թե՞ ինչ․․․ 15 տարի է, ինչ այս առարկան դպրոցներում դասավանդվում է ու երբևէ խնդիր չի առաջացել, ուրեմն թող այդպես էլ շարունակվի, ո՞րն է խնդիրը։ Ամեն մի նոր իշխանություն, որ գա, պիտի իր ուզած ձևով փորձադաշտի վերածի՞ կրթության համակարգը, սա ի՞նչ բան է, ես չեմ հասկանում։ 30 տարվա անկախ պետություն ենք, բայց առ այսօր կրթական չափորոշիչ ու առարկաների ցանկ ենք որոշում։ Ամեն մի նոր իշխանություն գալիս է ու մի նոր բան է մոգոնում։ Հիմա այս իշխանությունից հետո մեկ ուրիշ իշխանություն կգա ու իր հերթին կասի, թե այս կամ այն որոշումը շատ վատ որոշում է ու կփոխի այն։ Հորդորում եմ դադարեցնել այս գործելաոճը․ կայացած բաների վրա փորձարկումներ չեն անում, այլ դրանք պահում ու զարգացնում են, ոչ թե գալիս ու ոչնչացնում կամ ըստ քմահաճույքի փոխում»։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության այն հայտնի որոշմանը, որ այսուհետ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դասավանդվելու է ոչ թե որպես առանձին առարկա, այլ որպես «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի մաս։

Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այս որոշման մեջ շատ խոր միտում է տեսնում․

«Կարծում եմ, որ նախ չեն ուզում ներկայանալ որպես քրիստոնյա հասարակություն, այլ իբրև ամեն ինչից բաղկացած կոկտեյլ, և երկրորդ՝ փորձ է արվում հայից ստեղծել ընդամենը հայաստանցի, ու այս նպատակի մեջ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ինչ-որ խոչընդոտ է հանդիսանում։ Ես այստեղ միայն այս շատ վտանգավոր միտումն եմ տեսնում, որը շատ խորքային հարց է։ Եթե առաջին քրիստոնյա երկրի կրթական չափորոշիչների մեջ քրիստոնեություն բառն անգամ չեն գրել, ապա սա որևէ պարագայում չի կարող պատահականություն լինել, թե բա՝ վայ, մոռացել ենք չափորոշիչների մեջ քրիստոնեություն բառը նշել։ Կրկնում եմ՝ սա շատ վտանգավոր միտում է»,- մտահոգություն հայտնեց մեր զրուցակիցը։

Նշենք նաև, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է կուսակցության երիտասարդական կառույցին լայն ուսումնասիրություններ իրականացնել Հայաստանում՝ հանրային շրջանակում պարզելու համար վերաբերմունքը «Հայ եկեղեցու պատմություն» դպրոցական առարկան դասածրագրից որպես առանձին առարկա դուրս բերելու և «Հայ ժողովրդի պատմություն» առարկա ներառելու թեմայով, վերլուծելու համար հանրային տրամադրությունները:

Այս համատեքստում Շիրակի թեմի առաջնորդին հարցրինք՝ համաձա՞յն եք արդյոք, որ ԲՀԿ-ն այսպիսի ուսումնասիրություններ կատարի, քաղաքական ենթատեքստ այստեղ արդյոք չե՞ք տեսնում, ինչին ի պատասխան նա արձագանքեց, որ իրենք կտրականապես դեմ են նման կարևոր խնդրի քաղաքականացմանը, սակայն, միևնույն ժամանակ, իրենք իրավասություն չունեն որևէ կուսակցության արգելել եկեղեցու հետ կապված այս կամ այն հարցի շուրջ դիրքորոշում հայտնել կամ իրենց նախաձեռնած ուսումնասիրությունները, սոցհարցումներն անցկացնել, որևէ խնդիր այս մասով չկա։

«Բայց դա բոլորովին չի նշանակում, որ մենք այս կամ այն կուսակցության քաղաքական գիծն ենք պահում, մեր մոտեցումները բացարձակ կապ չունեն որևէ կուսակցության դիրքորոշման հետ, այլ մենք պարզապես հայտարարում ենք, որ չենք ցանկանում, որ այս հարցը որևէ պարագայում քաղաքականացվի։ Կուսակցությունները կարող են լինել ու հետո չլինել, իսկ հայ եկեղեցին հարատև է, ոչ թե կուսակցությունների կամ քաղաքական գործիչների նման ժամանակավոր։ Քաղաքական կուսակցությունները միշտ էլ իրենց քաղաքական նպատակներն են հետապնդում այս կամ այն հարցում, սակայն մենք դեմ ենք եկեղեցու անվան շահարկումներին, որովհետև հայ եկեղեցին չի մասնակցում որևէ քաղաքական ուժի շահերի սպասարկմանը։ Պատմական այս փուլում, երբ կուսակցությունների միջև նեղ պայքար կա, բնականաբար, ցանկացած հարց օգտագործվում է։ Ճիշտ է՝ դա բնական է, սակայն ցանկալի չէ, պետք չէ եկեղեցուն փորձել ներքաշել քաղաքական գործընթացների մեջ»,- եզրափակեց Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում