Sunday, 28 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Տնտեսվարողների համար տեղի վարձավճարները կթանկանան ըստ սեփականատիրոջ ախորժակի․ գույքահարկի նոր օրենքի հետևանքները

Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը: Նախագծով առաջարկվում է կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համակարգից անցում կատարել շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգին:

Առաջարկվում է սահմանել գույքի հարկով հարկման բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաև նոր դրույքաչափեր, վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0.05 տոկոս հարկման դրույքաչափ: Ըստ հիմնավորման՝ համակարգի ներդրումը սահուն իրականացնելու համար առաջարկվում է ներդնել այն 2021 թվականի հունվարի 1-ից սկսած՝ 6 հաջորդական տարիների ընթացքում։

Այսպես․անշարժ գույքի սեփականատերերը կվճարեն.

2021 թ․-ին՝ գույքահարկի 25%-ը,
2022 թ․-ին՝ գույքահարկի 30%-ը,
2023 թ․-ին՝ գույքահարկի 35%-ը,
2024 թ․-ին՝ գույքահարկի 50%-ը,
2025 թ․-ին՝ գույքահարկի 75%-ը,
2026 թ․-ին՝ գույքահարկի 100%-ը:

Օրինակ՝ 30 մլն դրամ շուկայական արժեքով բնակարանի կադաստրային արժեքն այսօր 7-8 մլն դրամ է, որի համար տարեկան վճարվում է մոտ 5000 դրամ գույքահարկ։

2021 թվականի հունվարի 1-ից կադաստրային արժեքը կդառնա մոտ 25 մլն դրամ, տարեկան գույքահարկը՝ 20 000 դրամ։ Սակայն գույքի համար կվճարվի.

2021 թ․-ին՝ 5 000 դրամ,
2022 թ․-ին՝ 6 000 դրամ,
2023 թ․-ին՝ 7 000 դրամ,
2024 թ․-ին՝ 10 000 դրամ,
2025 թ․-ին՝ 15 000 դրամ,
2026 թ․-ին՝ 20 000 դրամ։

Գույքահարկի մասին նոր օրենքն իր ուղիղ ազդեցությունը կունենա փոքր և միջին բիզնեսի գրեթե բոլոր տեսակների վրա, հետևաբար, նաև նրանց կողմից սպառողներին վաճառվող ապրանքների։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչ Սամսոն Գրիգորյանը մտահոգություն բարձրաձայնեց, որ գույքահարկի նոր օրենքի ընդունումից հետո առևտրի կենտրոնների, շուկաների սեփականատերերը միանշանակ կբարձրացնեն տեղի վարձավճարները։

«Գույքահարկերի բարձրացումից հետո, այդ տարածքների սեփականատերերը պետք է բարձրացված արժեքով գույքահարկ վճարեն, իսկ այդ տարածքները հարյուր կամ հազար քառակուսի չեն, այլ 10, 20 հազար քառակուսի են։ Իրենք պետք է մեծ չափով գույքահարկ վճարեն։ Այդ վճարած գումարը պետք է մի տեղից հետ բերեն, չէ՞։ Հետևաբար՝ բեռը կդնեն բիզնեսի վրա։ Բիզնեսն էլ հո իր գրպանից չի դնելու վաճառք անի։ Ինքն էլ այդ գումարը պետք է ներառի իր գնագոյացման մեջ։ Հետևաբար՝ ապրանքների գնաճ կունենանք։ Յուրաքանչյուր գնի բարձրացում որոշակի հետևանքներ է ունենում։ Ու միշտ վերջին վճարողը լինում է հասարակ քաղաքացին»,- ներկայացրեց գործարարը։

Նրա խոսքերով՝ անհնար է հաշվել, թե տեղի վարձավճարների թանկացումը քանի տոկոս կլինի, քանի որ դա արդեն կախված կլինի առևտրի կենտրոնների սեփականատերերի քմահաճույքից ու ախորժակից։

«Տեսեք, մենք վարձավճարի ընդամենը 10 տոկոսն ենք պետությանը վճարում որպես հարկ, չէ՞։ Հեղափոխությունից 1 տարի հետո, երբ սկսեցին սպիտակ դաշտում աշխատել, վարձավճարները թանկացան 15, 20%- ով։ Այսինքն՝ այդ բարձրացումն արդեն կախված է շուկայի սեփականատիրոջ ախորժակից։ Որոշողն ինքն է, ոչ ոք իրեն չի կարող ասել։ Իր տարածքն է, իր ապրանքը, ինչ գին կուզի՝ կորոշի։ Մենք հիմա չգիտենք, թե ով ինչքան գույքահարկ է վճարում։ Երբ առարկայական արդեն կվճարեն, մեզ կկանչեն, կասեն՝ եղբայր, առաջ 1 մլն էի վճարում, հիմա 5 մլն եմ վճարում, դրա պատասխանը պետք է դուք տաք»,- ասաց Սամսոն Գրիգորյանը, ապա ավելացրեց՝ գնային բարձրացման հաջորդականությունը ստանդարտ ձևով է տեղի ունենալու։

Սամսոն Գրիգորյանը նշեց, որ Ազգային ժողովը շատ խորամանկ քայլ է կատարել սոցիալական ընդվզումից խուսափելու համար։ Օրենքի ամբողջ հետևանքները զգալի կլինեն 6 տարի հետո, այսինքն՝ ամեն տարի որոշակի չափով բարձրացում տեղի կունենա․ «Դրանով փորձում են խուսափել ընդվզումից։ Ասենք, այս տարի 10 հազար դրամ կբարձրանա վարձավճարը, մյուս տարի՝ 20 հազար, և այդպես շարունակ»։

Գործարարի խոսքերով՝ այս պահին ՓՄՁ ոլորտի տնտեսվարողները վնասով են աշխատում, իսկ մրցակցության պատճառով ապրանքների գները նվազում են։ Գրիգորյանի տեղեկացմամբ՝ ոլորտներ կան, որտեղ ընդհանրապես վաճառք չկա։ Դրանցից մեկը ոսկերչությունն է։

«Ոսկերիչների մոտ ընդհանրապես այս պահին վաճառք չկա, ոչ թե ցածր է, այլ զրոյական։ Բայց մարդիկ շարունակում են տեղի վարձ վճարել։ Նրանք չգիտեն, եթե դուրս գան տարածքից, հետո իրավիճակի կայունանալուց հետո կկարողանա՞ն նույն տարածքից գտնել ու վարձակալել։ Դրա համար ստիպված իրենց վնաս տալով՝ մի կերպ գոյատևում են։ Որոշները մեքենաներն են վաճառում ծախսերը հոգալու համար։ Եվ այդպես շարունակ»,- մտահոգություն հայտնեց Սամսոն Գրիգորյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում