Tuesday, 14 07 2026
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:00
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է

«Դիլիջան». Պարտքեր կուտակած անգլիացին և առաջին խմբի ոդիսականը

2018 թվականի հոկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի փոփոխությունից հետո հայկական ֆուտբոլում տեղի ունեցավ ըստ էության կտրուկ շրջադարձ, որը որոշ շրջանակներում միանգամայն դրական և կառուցողական գնահատականի արժանացավ։ Խոսքը ֆուտբոլային ակումբների կտրուկ աճի մասին է։

Նույնիսկ ՀՖՖ-ի նախագահի մակարդակով խոսվում էր հայկական ֆուտբոլի մասսայականացման, նույնիսկ վերածննդի մասին։ Մասնավորապես, Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը ներգրավվեցին միանգամից 17 թիմեր։ Տարիներ շարունակ Առաջին խմբի առաջնությունը մասնակցում էին հիմնականում Բարձրագույն խմբի ակումբների դուստր թիմերը, ինչպես նաև փոքր ռեսուրսներ ունեցող մի քանի այլ ակումբներ։

Մրցաշրջանի մեկնարից կարճ ժամանակ անց Առաջին խմբում սկիզբ առավ նեգատիվ մի երևույթ, որի հիմքում մասնավորապես պայմանավորված հանդիպումներն էին, ինչպես նաև գրանցվող ոչ ֆուտբոլային հաշիվները։ Պայմանավորված հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը հարուցել էր քրեական գործեր, իսկ որոշ ակումբների ներկայացուցիչների նկատմամբ հայտարարված է հետախուզում։ Առաջին խմբի առաջնության հանդիպումների հնարավոր պայմանավորված լինելու վերաբերյալ ՀՖՖ-ն՝ ՈւԵՖԱ-ից արդեն իսկ ստացել տասնյակ զեկույցներ, որոնք քննության փուլում են։ Դրանց ծանոթանալու նպատակով «։ «Fair Play»-ը հարցում է հղել ՀՖՖ-ին, որտեղից հայտնեցին, որ տվյալ զեկույցները հրապարակման ենթակա չեն, քանի դեռ դրանց վերջնական հավաստիության վերաբերյալ ուսումնասիրող կոմիտեն պաշտոնական եզրակացություն չի արել։

Իրականում, ո՞րն էր մեր երկում թիմերի կտրուկ ավելանալու շարժառիթը, և ինչ նպատակով են նորաստեղծ ակումբները մասնակցում առաջնությանը։ Նորաստեղծ ակումբների, նրանց հովանավորների և սեփականատերերի վերաբերյալ երկրպագուները գրեթե տեղեկություններ չունեն։ Որոշ դեպքում ակումբներն ուղղակի խուսափում են ղեկավար կազմն և հովանավորներին հանրությանը ներկայացնելուց։ Նորաստեղծ թիմերը ֆուտբոլասերին ներկայացնելու նպատակով «Fair Play»-ը սկսել է շարք։ Վերջինս առաջինն անդրադաձել է «Դիլիջան» ֆուտբոլային ակումբին, որը եզրափակում է Առաջին խմբի մրցաշարային աղյուսակը։

Կայացած 22 տուրերից հետո այս թիմը վաստակել է ընդամենը 11 միավոր, խփելով 11 և բաց թողնելով 97 գնդակ։ Ունենալով մի շար արտասահմանցիներ և փորձառու տեղացիներ, թիմը գտնվում է մրցաշարային աղյուսակի վերջին տեղում, ինչը առնվազն տարօրինակ է:

ՀՀ Պետռեգիստրի պաշտոնական արձանագրությունների համաձայն, «Դիլիջան» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 2019 թվականի հունիսի 14-ին (10000 դրամ ընդհանուր կապիտալով) և մի քանի շաբաթ անց սկսել է ելույթ ունենալ Առաջին խմբի առաջնությունում։ Ամիսներ անց նորաստեղծ «Դիլիջանը» ընդգրկվել է նաև ՀՖՖ-ի կազմում, ստանալով նաև նախագահ և գործկոմ ընտրելու ձայնի իրավունք։ Ակումբի հիմնադիրը բրիտանացի Ուիլ Թոմսոնն է։ Վերջիիս մասին ծավալուն նյութ էր հրապարակել նույնիսկ բրիտանական The Sun հայտնի պարբերականը կարևորելով տվյալ անձի բարի նպատակները : Նշված էր, որ Թոմսոնը Հայաստան է եկել միայն որպես զբոսաշրջիկ, սակայն սիրահարվել է դիլիջանցի մի աղջկա ու բացի այդ իր համար նոր հնարավորություններ է հայտնաբերել, գտել է իր կյանքի աշխատանքը ու որոշել է մնալ: «Երբ Հայաստան եկա, հեղափոխություն էր, իսկ կյանք՝ բավական էժան։ Հայաստանում կարելի է ապրել ամսական 75 ֆունտ ստեռլինգով: Հանդիպեցի նաև տեղացի աղջկա , որն աշխատում էր Խաղաղության կորպուսում, օգնում էր երեխաներին, ու որոշեցի մնալ»,- ասել էր Թոմսոնը: Պարբերակնը նշել էր նաև, որ «Դիլիջանի» հիմնանադիրը 3 տարում եվրոպական ասպարեզում հայտնվելու հույսեր ունեի:

Արդեն 2019 թվականի նոյեմբերին «Դիլիջանը» հանդես եկավ հայտարարությամբ տեղեկացնելով, որ ակումբում տեղի են ունեցել փոփոխություններ։ «Հարգելի երկրպագուներ Ուրախ ենք Ձեզ տեղեկացնելու, որ ս.թ. նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել Դիլիջանի Ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ փոփոխություն: Ակումբը ամեն ինչ անելու է ուրախացնելու իր երկրպագուներին: Մյուս տարվանից ակումբը պատրաստվում է ուժեղացնել թիմի կազմը»,- ասված էր հայտարարության մեջ: Փոփոխությունների մանրամասներին ինչպես նաև նոր սեփականատիրոջ վերաբերյալ ակումբը մինչ օրս պաշտոնական տեղեկություն չի տարածել։ Այսօր Պետռեգիստրի պաշտոնակական կայքում նշված է, որ ակումբի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է Ուիլիամ Թոմսոնին, 10 ական տոկոս բաժնետոմսեր էլ ունեն Մեսրոպ Մանուկյանը, Հայկազ Արամյանն ու Դավիդ Ալլան Բեքեթը։ «Fair Play»-ի հարցմանն ի պատասխան «Դիլիջան» ակումբի գործադիր տնօրեն Արտակ Մելիքյանը հայտնեց, որ անցյալ տարվա նոյմեբերի ակումբի բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք է բերել երևանաբնակ Գևորգ Խաչատրյանը։ Վերջինս, ով 29 տարեկան է, ֆուտբոլային կարճատև կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Փյունիկ» և «Ուլիս» ակումբներում։ Համացանցում հնարավոր չէ գտնել Խաչատրյանի ֆուտբոլային ակումբի սեփականատեր լինելու որևէ տեղեկություն, կամ որևէ հրապարակում, որտեղ նա կխոսի ակումբի ծրագրերի վերաբերյալ:

Մելիքյանի խոսքով՝ ակումբի նախկին սեփականատերը կուտակել էր ահռելի պարտքեր։ Ֆուտբոլիստերի աշխատավարձից զատ ակումբը չէր վճարել նաև մարզադաշտի վարձակալության, նույնիսկ խաղացողների բուժօգնության վճարները։ «Դիլիջանի» գործադիր տնօրենի հավաստմամբ ակումբի նոր սեփականատերը մարել է բոլոր պարտքերը և ակումբի առաջ լուրջ խնդիրներ է դրվել։ Մելիքյանը նշեց նաև, որ «Դիլիջանի» ֆինանսական հիմնական աղբյուր են հանդիսանում երկու հովանավոր ընկերությունները՝ «Վիվարոն», ինչպես նաև ՌԴ Կազան քաղաքում գտնվող շինարակական մի կազմակերպություն, որի անունը պարզել չհաջողվեց։ Այս տարվա փետրվարին «Դիլիջանի» գլխավոր մարզիչ է նշանակվել նախկին հայտնի ֆուտբոլիստ Ռազմիկ Գրիգորյանը, ով աշխատել է նաև Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում։ Այս տարի «Դիլիջանը» առաջին խմբի առաջնությունում անց է կացրել 6 հանդիպում, որոնցից 4-ում պարտվել է, մեկ հանդիպում ավարտել ոչ ոքի և տարել ընդամենը մեկ հաղթանակ։ 3։0 հաշվով «Արագածին» հաղթելուց հետո, «Դիլջանը» 1։5 հաշվով զիջել է «Ուրարտու-2»-ին, 0։1 հաշվով ԲԿՄԱ-ին, 0։2 հաշվով «Սևանին», և 1։5 հաշվով «Վանին»։ Վերջին խաղում «Դիլիջանը» 4։4 է խաղացել «Շիրակ-2»-ի հետ։ Ի դեպ, 4։4 հաշվով է ավարտվել նաև սույն տարվա մայիսի 22-ին «Վեսթ Արմեիայի»-«Դիլիջան» հանդիպումը։

Հատկանշական է, որ պետական ռեգիստրում մինչ օրս նոր սեփականատիրոջ մասին տեղեկություն չկա: Ըստ Մելիքյանի իրենք դիմել են փոփոխություններ կատարելու համար և դա միայն տեխնիկական հարց է:

Ավելացնենք, որ Հայաստանի առաջին խմբի առաջնության հանդիպումները իրենց ծրագրերից հեռացրել են մի շարք հեղիանավոր բուքմեյքերական գրասենյակներ: Թեև համակավարակի ժամանակ սպորտային իրադարձությունների հսկայական պակաս կա և բուքմեյքերները պատրաստ են խաղադրույքներ ընդունել նույնիսկ էլետրոնակային խաղերի վրա, սակայն Հայաստանի առաջին խմբի հանդիպումները բացակայում են bet365, betfair և այլ բուքմեյքերական գիտանտներում: Ուշագրավ է նաև, որ Վիվարոբեթը հանդիսանալով Դիլիջանի հովանավորը, խաղադրույքներ չի ընդունում այդ թիմի հանդիպումների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում