Չինաստանը կոչ է արել Միացյալ Նահանգներին և Իրանին վերականգնել Հորմուզի նեղուցով անվտանգ տարանցումը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը լրագրողների հետ ճեպազրույցում շեշտել է, որ նեղուցով նորմալ և անվտանգ երթևեկության վերականգնումը միջազգային հանրության ընդհանուր ձգտումն է։
Նա հավելել է, որ Պեկինը շարունակելու է անդադար ջանքեր գործադրել իրավիճակի լիցքաթափմանն ուղղված։
Այս կոչը հնչել է այն ֆոնին, երբ ԱՄՆ-ը կրկին սահմանել է Իրանի նկատմամբ ծովային շրջափակում՝ Հորմուզի նեղուցով անցնող այսպես կոչված «չարտոնված» նավերի վրա իրականացված հարձակումներից հետո։







































