ԱՄՆ զինված ուժերը փորձարկել է լազերային զենք, որը կարող է օդում ոչնչացնել ինքնաթիռները: Այս մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությանը:
Ինչպես հայտնի է դարձել, փորձարկումներն իրականացվել են մայիսի 16-ին Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերում: Այդ ընթացքում լազերի միջոցով անօդաչու սարք է խոցվել: Հաղորդվում է, որ լազերային զենքի հզորությունը 150 կվտ է։ Տեսանյութը հրապարակվել է YouTube- ում: