Saturday, 18 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Դոն Պիպոն հաղթում է հեղափոխությանը

Ընդամենը երկու օր առաջ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման ժամանակ ջանք ու եռանդ չխնայելով ապացուցեց, թե ինչու ու ինչպես Հայաստանում հնարավոր չէ իրականացնել դատավորների համատարած վեթինգ ու անցումային արդարադատություն, թե ինչու հնարավոր չէ կիրառել  բարեվարքության իրական ու ոչ թե ձևական կանոններ, որոնք կստիպեն դատավորներին նախկինից տարբերող գործեալոճ որդեգրել: Հայաստանում շարունակելու են արդարադատություն իրականացնել անցած տասնամյակներին քաղաքացիների հետապնդումներին, սպանություններին իրավական ձևակերպումներ տված, մարդկանց ունեզրկողներին ու կողոպտողներին արդարացրած դատավորները։

Նույն այն դատավորները, որոնք մինչև օրս էլ գտնվում են նախկին իշխանությունների ու օլիգարխիայի ուղղակի և անուղղակի ազդեցության ներքո:

Այսօր հայտնի է դարձել, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչիկ Սարգսյանը արդարացրել եւ առաջադրված մեղադրանքում (Արթուր Ասատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ միաժամանակ ՀՀ ՔՕ 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը) անպարտ է ճանաչել «Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանին։

Դատական համակարգը արդեն ուղղորդված գործում է ընդդեմ Հայաստանի և ընդդեմ թավշյա հեղափոխության հռչակած արժեքների։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի թեթև ձեռքով դատական իշխանությանը տրված ինդուլգենցիան թույլ է տալիս թավշյա հեղափոխությունը նույնացնել դոնպիպոների, չոռնիների, լֆիկների հետ։

Հեղափոխությունը բռնել է պարտության ճամփան, որովհետև ռեկտի, արյունոտ պատմությունների մեջ բռնված Արթուր Ասատրյանը չի կարող հեղափոխությունից հետո հարուցված խայտառակ քրեական գործով անպարտ ու անմեղ ճանաչվել:

Եթե դատական իշխանության թեթև ձեռքով պետությունն աչք է փակում Դոն Պիպոյի զինված բանդայի, քրեական վարքագծի վրա, նշանակում է վաղն առերեսվելու է, օրինակ, «օրենքով գող» Զապի հնարավոր քրեական ապստամբության փաստի հետ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում:

Պատկան մարմինների առաջնահերթ գործառույթը պետք է լինի Էջմիածնում ծավալվող քրեական հեղաշրջումը կանխելը և Դոն Պիպոյին ու նրա բանդային պատասխանատվության ենթարկելը: Անկարելի է թույլ տալ, որ որևէ քաղաքում, գյուղում, մարզում հանցագործ աշխարհը քողարկվի հակահեղափոխական դատավորների կայացրած դատական ակտերի ստվերում քրեական օրակարգ հրապարակ բերելու նպատակով:

Եվ այսպիսի ապօրինի և հակապետական դատական ակտերից հետո նույնիսկ իշխող հեղափոխական ուժը միամտորեն որոշել է դատավորներին ինքնամաքրման շանս տալ։ Ու ստացվում է, որ հարկատուները ոչ միայն շարունակելու են վարձատրել հանցավոր այդ դատավորներին, այլ ինչպես պարզ դարձավ նախօրեի քննարկումից, նաև ավելացնելու են նրանց աշխատավարձերը: Ասել, որ սա հիասթափեցնող է, նշանակում է ոչինչ չասել, քանի որ ցավալի խորհրդանշականությամբ հեղափոխության հաղթանակի երկորդ տարեդարձի օրերին մենք ականատես ենք լինում Դոն Պիպոյի շատ խորհրդանշանակ հաղթանակին հեղափոխության նկատմամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում