Այսօր՝ մայիսի 14-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է արտակարգ դրության ռեժիմը մինչև հունիսի 13-ը, ժամը 17.00-ն երկարաձգելու կառավարության կայացրած որոշումը:
«Այս փուլում բացվում են միայն բացօթյա մշակութային օբյեկտները»,- ի պատասխան «Իմ քայլի» պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի` կինոթատրոնների և թատրոնների բացմանը առնչվող հարցի ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Պատգամավորն անդրադարձավ ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող մեր հայրենակիցների խնդիրներին:
Մանրամասները՝ տեսանյութում:










































