Sunday, 28 04 2024
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ

Հեռավար կրթությունը ձախողվել է. Ահազանգում են ուսուցիչները

Ապրիլի 27-ին ՀՀ կրթության նախարարությունը որոշում հրապարակեց, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում տարեկան գնահատականներն ամփոփվում են մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա։ Հանրակրթական ուսումնական հաստատություններում 4-րդ և 9-րդ դասարանների ավարտին կրթական մի աստիճանից մյուսը փոխադրվելու քննությունները չեն իրականացվելու։

Ըստ նախարարության որոշման՝ փոխադրական քննություններ չեն իրականացվելու նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում։ Տարեկան ամփոփումը տեղի է ունենալու նույն ձևով՝ մինչև մարտի 13-ն ունեցած գնահատականներով։

Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասը քննությունները հանձնել են

նախորդ տարվա դեկտեմբերին, վերջիններիս հնարավորություն է տրվում ընտրել՝ պահպանել քննության արդյունքը, կամ ընտրել տարեկան գնահատականը՝ որպես ատեստատում քննական գնահատական:

Ամփոփումը կատարվում և ատեստատները տրվում են մինչև մայիսի 25-ը:

Նախարարության այս որոշման արդյունքում, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, իրականացված հեռավար կրթությունը ձախողվեց։ Ինչու։ Որովհետև աշակերտների կիսամյակներն արդեն մինչև մարտի 13-ն ունեցած գնահատականներով փակվել էին, որի արդյունքում աշակերտներն այլևս հեռավար դասերի չեն հաճախել։ Ուսուցիչները բազմիցս այս հարցը բարձրաձայնել են։ Անգամ ֆեյսբուքյան խումբ է ստեղծվել, որտեղ յուրաքանչյուր ուսուցիչ ներկայացրել է իր դպրոցում կատարվողը։ Կրթության նախարարության կողմից պատասխանը եղել է՝ որոշումն արդեն ընդունվել է։

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի կամ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհի Մանուշակ Ստեփանյանի հետ։

«Բոլորը դժգոհում են։ Ես երեկ 7 ժամ դաս եմ ունեցել, այսինքն՝ առավոտյան 10-ին նստել եմ սեղանի առաջ և 14։15-ին վերջացրել եմ ու տեղիցս չեմ կարողանում վեր կենալ։ Ես դաս արեցի, բայց իմ լսարանը քիչ էր։ Միայն 6-րդ դասարանն էր, որ 19 հոգուց մասնակցում էր 16 հոգի։ 10-րդ դասարանը 20 հոգուց 3 աշակերտ է մասնակցել դասին։ Մեր դասարաններում մաքսիմում 23-24 աշակերտ է լինում։ Եթե այն ժամանակ կարող էր լինել մեկ բացակա կամ երկու, հիմա ներկա էին 5-6 աշակերտ։ Նրանք չեն գնահատվելու, տարեկաններն արդեն փակված են։ Ծնողներն էլ ասում են՝ «մեկ է էլ չեն հաշվում, ոչ էլ պետք է, որ դու ամբողջ օրն այդ համակարգչի դիմաց լինես»։ Եվ սա մեր կրթության նախարարի փառահեղ որոշման արդյունքն է։ Դրան գումարած ասում են, եթե ծրագիրը չավարտեն, օգոստոսի վերջին շաբաթը շուտ կսկսեք դասերը։ Իսկ ինչու պետք է իմ արձակուրդի հաշվին շուտ սկսեմ։ Ես իրենց եմ հարց տալիս՝ դուք ձեր արձակուրդի հաշվի մի օր տրամադրո՞ւմ եք մեզ։ Նույնիսկ շաբաթ-կիրակի չենք կարող դիմել ձեզ։ Իսկ ես անգամ իմ դասղեկի ժամերն եմ արել»,- մանրամասն ներկայացրեց Չայկովսկու անվան դպրոցի ուսուցչուհին։

Նա տեղեկացրեց, որ անգամ իրենց փոխարեն երեխաների կիսամյակային ու տարեկան ամփոփումները էլեկտրոնային մատյաններում արդեն արվել են։ «Մենք ամանորյա տոներից հետո սկսեցինք նորմալ դասի հաճախել։ Ամսի 8-ից մենք արդեն դասի ենք եղել։ Ամեն տարի այդ սեզոնին երեխաների մոտ վիրուսային վիճակը եղել է, կորոնավիրուսը թողնում ենք մի կողմ։ Բացակայություններ կային։ Բայց, երբ Չինաստանում խուճապը սկսվեց, փոխանցվեց Հայաստան, շատ ծնողներ իրենց երեխաներին չէին թողնում դպրոց գնալ։ Անգամ եթե հիվանդ էլ չէին, խուճապը կար, չէին թողնում։ Արայիկ Հարությունյանը որոշում կայացրեց, որ մենք այդ բացակայությունները մինչև փետրվարի 15-ը չենք հաշվում։ Այսպես թե այնպես, երեխաները, որոնք վատ էին հաճախել, վատ էին սովորել, հնարավորություն ունեին երկրորդ կիսամյակում ուղղելու վիճակը։ Մինչև փետրվարի 15-ը չշտկվեց նրանց հաճախումները, հետո նորից շատ բացակայեցին։ Նախարարը գարնանային արձակուրդը վաղաժամկետ տվեց։ Մարտի 2-9 մենք եղել ենք արձակուրդում։ Հետո մեկ շաբաթ եկանք դպրոց, կրկին վատ հաճախումներով։ Մենք մեկ աշակերտի հետ էլ դաս ենք արել։ Մարտի 13-ից հետո մենք անցանք արտակարգ իրավիճակի ու դպրոց չգնացինք։

Դեռ հեռավար ուսուցումը չէր եղել, մենք մեր աշակերտների հետ կազմեցինք առցանց խմբեր ու սկսեցինք դասերն անցկացնել։ Հետո հեռավարը եղավ, սկսեցինք Zoom-ով աշխատել։ Մենք մինչև մարտի 13-ը նորմալ դաս չենք արել, ու իրենք լավ գիտեն դա։ Աշակերտները նորմալ գնահատական չունեն։ Ու դրանով փակել տարեկան ու կիսամյակայինը, մենք չգիտենք, թե որքան ճակատագրական կարող է լինել աշակերտի համար։ Իսկ գնահատականների մասով մենք չենք նշանակել, իրենք են համակարգչով հաշվել։ Իրենք իմ փոխարեն փակել են իմ աշակերտի գնահատականը։ Նույնիսկ իմ տնօրենը իրավունք չունի իմ էջում որևէ բան փակել։ Դա իմ էջն է, ես եմ պատասխանատվություն կրում իմ առարկայի համար։ Իսկ հիմա իրենք փակել են, բացթողումներ, սխալներ կան, ես պետք է նստեմ ու դրանք շտկեմ։ Ես համարում եմ, որ ոտնահարվել է և՛ աշակերտի իրավունքը, և՛ իմ իրավունքը, և՛ իմ կատարած աշխատանքը։ Աշակերտը, համարելով իր տարեկանը փակված, որոշել է, որ կարող է դասապրոցեսին չմասնակցել»,- ներկայացրեց ուսուցչուհին։

Հարցին՝ ստացվում է հեռավար կրթության այս ընթացքն անիմա՞ստ է եղել, ուսուցչուհին նշեց՝ նախարարությունից ասում են՝ չէ, ինչու է անիմաստ, դուք գիտելիք եք տվել․ «Բա երեխան էլ պահանջում է իր գիտելիքի արդյունքը՝ գնահատականը։ Ես էլ եմ պահանջում։ Բա այդ երեխայի գնահատականը նաև իմ աշխատանքի արդյունքն է»։

Տիկին Ստեփանյանը նշեց, որ հանրապետությունում մոտ 25 տոկոսը չի կարողացել օգտվել հեռավար կրթությունից, որովհետև շատերը չեն ունեցել համացանցային կապ, համակարգիչ։ «Դա էլ ապահովեիք։ Ես ամեն ամիս 10 հազար դրամ վճարել եմ, որպեսզի իմ հեռախոսում ունենամ ինտերնետ կապ ու կարողանամ իմ դասը շարունակել։ Բա դա էլ փոխհատուցեիք, բա դրա մասին մտածեիք։ Ովքեր կարողացել են ինտերնետ ապահովել, օգտվել են հեռավար կրթությունից, ովքեր ոչ՝ չեն օգտվել»,- ցավով նշեց Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհի Մանուշակ Ստեփանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում