Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Իշխանությունը դրա առաջ կանգնելու է ամբողջ հասակով

Լրահոսում բավականին տեղ է զբաղեցրել «Իմ քայլը» խմբակցության ներսում առկա մթնոլորտի և հակասությունների թեման, ըստ որի Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ հարցադրումներ է արել Քաղպայմանագիր կուսակցության վարչության նիստում, ընդհուպ պահանջելով վայր դնել որոշ պատգամավորների մանդատը: Ընդ որում, ըստ հրապարակումներից մեկի, այդ շարքում են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այսպես ասած հովանու ներքո գտնվող պատգամավորներ: Որքանով են իրականությանը համապատասխանում այդ տեղեկությունները, և որքանով են դրանք մտացածին, իհարկե դժվար է ասել, հայկական մամուլն այդ առումով վստահությունը կորցրել է վաղուց:

Միաժամանակ պետք չէ բացառել, որ ներքաղաքական հակադրության ներկայիս թեժ փուլում նախկին իշխող համակարգը փորձում է այդօրինակ տեղեկատվությամբ ևս ազդել քաղաքական մեծամասնության ներքին մթնոլորտի վրա: Մյուս կողմից սակայն, մի բան անկասկած է, որ մեծամասնությունը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի «հասակով» է կանգնելու ներքին ճշգրտումների և բյուրեղացումների խնդրի առաջ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդուհանդերձ մեծամասնությունը ձևավորված է ոչ թե քաղաքական գործընթացների տևական տրամաբանության, այլ հեղափոխական հավաքականության սկզբունքով: Այդ սկզբունքը թույլ է տալիս իրականացնել հեղափոխություն, հասնել հաջողության, բայց կառավարման արդյունավետության հարցում այդ սկզբունքն այլևս օգտակար չէ, և ավելին՝ սկսում է դառնալ խանգարող, ընդ որում թե հնարավոր սուբյեկտիվ, թե օբյեկտիվ հանգամանքների բերումով:

Խնդիրը ավելի ու ավելի զգալի է լինելու վարչապետ Փաշինյանի համար, և թերևս այն հեղափոխական պոռթկումները, որ լինում են նրա վարքագծում, պայմանավորված են նաև հենց այդ խնդրի հանդեպ զգայունությամբ: Բանն այն է, որ, եթե կառավարման թիմը առավելապես հեղափոխական հավաքականության տրամաբանության շրջանակում է, այդ թիմի առաջնորդը ևս ստիպված է իրադարձություններն ու իրավիճակը կառավարել հեղափոխական տրամաբանությունը թարմ պահելով: Ամբողջ խնդիրն այն է սակայն, կառավարելիությունն այդ տեսանկյունից կարող է ձեռք բերել ավելի ու ավելի առերևույթ, մակերեսային բնույթ, իսկ խորքում իրադարձությունները դուրս գան վերահսկողությունից, հանգեցնելով արդեն ներիշխանական պայթյունային ֆորս-մաժորային իրավիճակի: Թեև, չի բացառվում և այն, որ Նիկոլ Փաշինյանը հասունացնում է հենց այդ իրավիճակը, ներթիմային կտրուկ լուծումների գնալու համար, ինչը կարող է ընթացիկ տրամաբանության մեջ բարդ լինել հենց հեղափոխական համատեղ քայլի հանգամանքով:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում