Այսօր՝ ապրիլի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է 2020թ. պետբյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Կանխատեսումներ կան, որ այս ճգնաժամը շատ երկար է տևելու, և այդ պայմաններում մենք պարտավոր ենք, որպես Ազգային ժողով, կառավարությանը տրամադրել գործիքներ»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:
Նա նշեց, որ երբևէ որևէ ճգնաժամի ժամանակ միջոցառումների այսպիսի բազմազանություն չի եղել. «Շատ լավ ցուցանիշ է, որ մեր հասարակությունն իր հույսը դրել է կառավարության վրա: Հարյուր հազարավոր քաղաքացիներ այսօր ստանում են աջակցություն»:
Նրա խոսքով` եթե կառավարության բոլոր պահուստները բաժանվեն, «մենք կհայտնվենք ծակ տաշտակի առաջ»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































