Sunday, 26 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

«Կցանկանայի հավատալ, որ նախատեսվող շրջագայությունը մասամբ կկայանա». Հայկ Կազազյան

Մեր այսօրվա զրուցակիցն իր ողջ գործունեությամբ հերքում է այն կարծիքը, որ դասավանդում են միայն այն անհատները, ովքեր իրենք չեն կարողացել հասնել հաջողության։ Համաշխարհային ճանաչում վայելող ջութակահար Հայկ Կազազյանը դասավանդում է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ միաժամանակ շրջագայելով Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում և արտերկրում: Այսօր նա մեր հյուրն է և կներակայացնի մշակույթի ոլորտին վերաբերող իր դիտարկումներն ու առաջիկա շրջագայության վերաբերյալ նորությունները:

https://www.youtube.com/watch?v=TG8KN0fo7y8

Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Հայկ Կազազյանն իր երաժշտական կարիերան սկսել է Հայաստանում: Յոթ տարեկանում Հայկն ընդունվեց Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց: 1995 թվականին՝ «Amadeus-95» մրցույթում հաղթելուց հետո, նա սկսեց դեբյուտային մենահամերգներով հանդես գալ արտերկրում: Ուսումը նա շարունակեց Գնեսինների անվան երաժշտական դպրոցում, ինչից հետո ընդունվեց Մոսկվայի կոնսերվատորիա, որտեղ էլ ներկայումս դասավանդում է: 2006-2008 թթ. սովորել է Լոնդոնի Թագավորական երաժշտական քոլեջում՝ պրոֆեսոր Ի. Ռաշկովսկու ղեկավարությամբ:

– Դուք ելույթ եք ունեցել բեմերում, որոնց նվաճումը շատ երաժիշտներ համարում են իրենց կարիերայի բարձրագույն նպատակ: Կարո՞ղ եք նկարագրել այն զգացողությունը, որ երաժիշտն ունենում է Քարնեգի հոլում կամ Բարբիկան կենտրոնի բեմում հանդես գալիս:

Դա ոգեշնչում է, մի տեսակ արտառոց ներքին վիճակ, կատարվածի կարևորության և նշանակալիության գիտակցում և պարզապես մեծ հաճույք՝ նման գեղեցիկ դահլիճներում ելույթ ունենալուց:

– Մասնակցել եք բազմաթիվ միջազգային մրցույթների, որոնցում զբաղեցրել եք պատվավոր հորիզոնականներ: Ըստ Ձեզ՝ ինչ է սովորում երաժիշտը՝ մասնակցելով տարաբնույթ մրցույթների:

Մրցույթները շատ կարևոր են այն կատարողների համար, որոնց մասնագիտական ուղին դեռ զարգացման սկզբնամասում է: Սա հիանալի առիթ է ելույթ ունենալու հսկայական լսարանի ու պրոֆեսիոնալ ժյուրիի առջև: Երկրորդ հավասարապես կարևոր կետը մրցույթին նախապատրաստվելու մեջ է, ինչը հսկայական աշխատանք է պահանջում, քանի որ հաճախ մրցույթներում ահռելի ծրագիր է պահանջվում և այն պետք է հասցնես կատարելության։ Այս ամբողջ գործընթացը ստիպում է կատարողին աշխատել, փորձել ու, համապատասխանաբար, զարգանալ ավելի ու ավելի արագ տեմպերով: Հենց այդ գաղափարներն էին ինձ առաջնորդում, երբ պատրաստվում էի մրցույթների:

– Կարո՞ղ եք հիշել այն խորհուրդները, որոնք առավել հաճախ եք տալիս Ձեր ուսանողներին:

Ամենակարևոր խորհուրդը` կոնսերվատորիայում ուսանելու տարիներին սովորել՝ ինչպես պետք է ճիշտ սովորել, դառնալ ինքդ քո ուսուցիչը, ոչ թե անել միայն այն, ինչ ասում է դասավանդողը: Կատարե՛ք, բայց գիտակցելով, թե ինչու է այդպես, և ոչ այլ կերպ: Սա հնարավորություն է տալիս ավարտելուց հետո շատ ավելի արագ զարգանալ և կարողանալ դա անել սեփական ուժերով, առանց ուսուցչի:

– Ձեր հարուստ կարիերայի ընթացքում ելույթ եք ունեցել տարբեր երկրների տասնյակ նվագախմբերի հետ: Ի՞նչ եք խորհուրդ տալիս ուսանողներին, որպեսզի նրանք բավականաչափ ճկուն գտնվեն տարբեր կոլեկտիվների հետ աշխատելու համար:

Նախ՝ կարևոր է նյութի կատարյալ իմացությունը: Այսինքն՝ կարևոր է ոչ միայն դասարանում միասին սովորած սոլո մասերի, այլև տվյալ ստեղծագործության մեջ նվագախմբի մասերի ու կատարողական առանձնահատկությունների իմացությունը, քանի որ դասարանում ուղեկցում է դաշնամուրային նվագը, որը ոչ բոլոր գործերում է ամբողջովին փոխարինում սիմֆոնիկ նվագախմբին: Առաջին իսկ փորձից հետո կարող են խնդիրներ առաջանալ, որոնք չէին առաջանա դասարանում՝ դաշնամուրի նվագակցությամբ նվագելիս: Երկրորդ՝ կարևոր է դիրիժորի և կոլեկտիվի հետ հաղորդակցվելու ունակությունը, քանի որ հաճախ դիրիժորները նախանձախնդրությամբ են վերաբերվում մենակատարի որոշ ցանկություններ՝ հատկապես նրանց, որ ուղղված են նվագախմբին:

– Չնայած աշխարհում ստեղծված ոչ միանշանակ իրավիճակին՝ հանդիսատեսը սպասում է Ձեր ռուսաստանյան շրջագայությանը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք վերջինիցս:

Այո, կցանկանայի հավատալ, որ նախատեսվող շրջագայությունը մասամբ կկայանա: Դժբախտաբար, աշխարհում տիրող տխրահռչակ իրավիճակի պատճառով Մոսկվայում և Կալինինգրադում համերգներն արդեն չեղյալ են հայտարարվել: Հուսով եմ, որ դրանք կհետաձգվեն ավելի ուշ ամսաթվերի: Բայց համերգներ են սպասվում Բրյանսկում, Բառնաուլում, Կրասնոդարում, Չելյաբինսկում, Կոստրոմայում, Տամբովում:

Սպասելիքները յուրահատուկ են: Կա զգացողությունը, երբ դու կարծես հայտնագործող լինես, քանի որ քաղաքներում առաջին անգամ ես կատարում որոշակի ստեղծագործություններ. այս պարագայում՝ հանրահայտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի գործերը: Շատ ոգեշնչված եմ ստեղծագործությունների պրեմիերան կատարելու հնարավորության համար: Անցյալ տարվա պրեմիերայից հետո առաջարկ ստացվեց վերադառնալ նույն քաղաքներ, բայց արդեն Ա. Շորի այլ ստեղծագործությամբ:

Այս համերգների առանձնահատկությունը կլինի նաև այն, որ Ա. Շորի ստեղծագործություններին զուգահեռ, կլինեն այնպիսի աշխատանքներ, որոնք բազմիցս կատարվել են և հայտնի են հանրությանը:

– Հաճա՞խ եք համագործակցում Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի հետ: Ո՞ր համատեղ նախագծերն եք համարում հիշարժան։

Մի քանի տարի է, ինչ համագործակցում եմ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի հետ: Կոնստանտին Իշխանովի նախագահած հիմնադրամի միջոցառումները միշտ ունեն կազմակերպվածության բարձր մակարդակ, մասնակից արտիստներ, անձնակազմ և ամենակարևորը՝ հիանալի և դրական մթնոլորտ: Հատկապես հիշարժան էր հիմնադրամի կողմից կազմակերպված շրջագայությունը Լատինական Ամերիկայում 2019 թվականին: Ելույթ ունեցա մաեստրո Դմիտրի Յաբլոնսկու ղեկավարած «Կիևի վիրտուոզներ» նվագախմբի հետ։ Շրջագայության ծրագրում ընդգրկված էր 5 երկիր և 9 քաղաք: Անջնջելի տպավորություններ ստացանք:

– 2013 թվականի Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ համերգների ժամանակ տեսնում եք հիմնականում տարեց մարդկանց: Այսքան տարիներ անց փոփոխություն նկատո՞ւմ եք: Ինչպե՞ս համառոտ կնկարագրեք Ձեր ունկնդրի կերպարը:

Գիտեք, հիմա այլ կերպ կպատասխանեի այս հարցին: Ամենուր հանդիսատեսն իր առանձնահատկություններն ունի։ Կարծում եմ՝ շատ կարևոր է, թե ով է կազմակերպում միջոցառումը: Ամեն կազմակերպություն և ամեն արտիստ ունի իր ունկնդիրը: Նա կարող է լինել երիտասարդ, կամ ոչ: Ուրախ եմ, որ իմ լսարանի մեջ կան տարբեր տարիքի, մասնագիտությունների և հետաքրքրությունների մարդիկ: Հանդիսատեսս միշտ սպասում է իմ համերգներին, հետաքրքրված է, այցելում է: Կարծում եմ՝ մեր օրերում ունկնդիրը սպասում է որևէ նոր բանի: Սա հուշում է, որ մարդիկ հետաքրքրություն ունեն դասական երաժշտության նկատմամբ՝ ինչպես մեծ դասականների, այնպես էլ ժամանակակից հեղինակների երաժշտության: Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում հանդիսատեսը երիտասարդանալու է, քանի որ ապագան դասական երաժշտության մեջ է, ինչպես նաև երաժշտության այլ նշանակալի ժանրերի:

– Հաճա՞խ եք լինում Հայաստանում: Ի՞նչ ներուժ եք տեսնում արտերկրում հայկական մշակույթի խթանման գործում: Ձեր համերգների և շրջագայությունների ծրագրերում ներառո՞ւմ եք հայ երգահանների ստեղծագրծություններ:

Լինում եմ, իհարկե, բայց կցանկանայի ավելի հաճախ գալ: Աշխատում եմ այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է հայկական մշակույթին, ապա կարծում եմ, որ հայ մշակութային գործիչները, այդ թվում՝ երաժիշտները, ճանաչված և գնահատված են աշխարհի շատ երկրներում, ինչն արդեն իսկ վկայում է, որ հայկական մշակույթի հանրահռչակումը ճիշտ ուղիով է գնում:

Դրան նպաստում է այն փաստը, որ մեր հայրենակիցներից շատերը չեն ապրում հայրենիքում և հնարավորություն ունեն իրենց սեփական անձով փառավորելու Հայաստանի մշակույթն այն երկրներում, որտեղ նրանք ելույթ ունենալու հնարավորություն ունեն՝ ներառյալ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ կատարելը, ինչը ես նույնպես անում եմ հնարավոր բոլոր դեպքերում:

Օրինակ՝ Խաչատրյանի ջութակի կոնցերտը կատարել եմ աշխարհի բառացիորեն բոլոր անկյուններում: Այս տարի նախատեսում եմ նվագել Բաբաջանյանի ջութակի կոնցերտը, որը, ցավոք, գրեթե անհայտ է, ինչն արժանի է ափսոսանքի, քանի որ ստեղծագործությունը շատ արժանիքներ ունի: Այն պայծառ է, վիրտուոզ և հագեցած հայկական ազգային երաժշտության ոգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում