Thursday, 09 05 2024
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան
Բագրատ Գալստանյանը Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար 1 ժամ տվեց
Ինչո՞ւ է ռուսական նավից պոկվելը Հայաստանի համար հրամայական
Գալստանյանը հայտնել է հետագա քայլերի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը չի արձագանքել․ Գալստանյանը կսպասի մինչև 20։00-ն
Պապիկյանը Հայրենական պատերազմի մասնակից պապի հետ լուսանկար է հրապարակել
Մոր կողմից լքված 5 օրական երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Գալստանյանը պահանջել է Փաշինյանի հրաժարականը և 1 ժամ ժամանակ տվել
19:10
Չինական արտահանումը Ռուսաստան կրկին կրճատվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ֆոնին
19:00
Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների խորհրդականները Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը
18:50
Հաջողություն ենք մաղթում ՌԴ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու գործում. Կուբայի նախագահ
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
18:20
Էստոնիան կդադարեցնի կրթության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագիրը
Մհեր Գրիգորյանը ԱՄՀ տարածաշրջանային փոխտնօրենի հետ քննարկել է կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի վրիպու՞մը, թե՞ Փարիզի սուր ակնարկը Վաշինգտոնին
Թվինինգ ծրագիրն աջակցել է պետական ոլորտում բարեվարքության խթանմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը
17:40
Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով
Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի
Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարելու վարույթի՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի վերաբերյալ մասն ուղարկվել է դատարան
Այս շարժումը կարող է հաջողություն ունենալ. եթե ամեն ինչ ճիշտ արվի. Լևոն Զուրաբյան
16:40
Զալուժնին նշանակվել է Միացյալ Թագավորություն Ուկրաինայի դեսպան

Նախագահը հնարավոր է՝ չստորագրի դատավորների բարեվարքության ստուգման օրենսդրական փաթեթը

Ազգային ժողովը մարտի 25-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում և հարակից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը վերաբերում է դատավորների բարեվարքությանը: Փաթեթն ընդունվեց 84 կողմ, 29 դեմ ձայներով: ԱԺ-ի կողմից այն ընդունվելուց հետո, սահմանված կարգի համաձայն, ուղարկվել է նախագահ Արմեն Սարգսյանին, որը, սակայն, մինչ օրս դեռ չի ստորագրել այս օրենքը։ Նշենք, որ նախագահի կողմից օրենքը ստորագրելու համար սահմանված է 21-օրյա ժամկետ և առաջիկա օրերին, ըստ էության, լրանում է օրենքը ստորագրելու համար սահմանված ժամկետը։

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նախագահի կողմից այս օրենսդրական փաթեթի դեռևս չստորագրելը պայմանավորված է նրանով, որ օրենքի նախագծի որոշ դրույթներ համարվում են խնդրահարույց։
Ըստ այս փաթեթի, հիշեցնենք, լինելու է հանձնաժողով։ Դատավորների գործունեությունը գնահատող հանձնաժողովը բաղկացած է լինելու հինգ անդամից` մեկական դատավոր տարբեր դատարանների ատյաններից և երկու իրավաբան-գիտնական: Հանձնաժողովը քննարկելու է դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում քննարկման հարցերը, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրներ: Եթե հայտնաբերվեն նյութական կամ դատավարական օրենքի դիտավորյալ կամ կոպիտ անփութությամբ խախտումներ, ապա գնահատման հանձնաժողովը կարող է դիմել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար:

Փաթեթով նաև դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ են սահմանվել. հարցազրույցի ընթացքում Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնելու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տված խորհրդատվական բնույթի եզրակացությունը թեկնածուի բարեվարքության վերաբերյալ: Ներդրվել է դատավորների գույքային դրության ստուգման և դրա հիման վրա կարգապահական պատասխանատվության հիմքի սահմանումը: Գույքի փոփոխությունը, եթե ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ կա ոչ ամբողջական հայտարարագրված գույք, ապա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դառնում է կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեցող մարմին:
Փոփոխություններից է նաև այն, որ դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքային շեմը 28 տարեկանից իջեցվում է 25-ի:

«Առաջին լրատվական»-ը նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ նախագահը չստորագրի դատավորների բարեվարքության ստուգմանը վերաբերող օրենսդրական փաթեթը։ Տարասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ օրենքի ստորագրման համար դեռ մի քանի օր ժամանակ կա, որի ընթացքում էլ կուսումնասիրվի այն ու համապատասխան ընթացք կտրվի։ «Որոշելիքը նախագահինն է։ Ներկայումս իրավական փորձաքննություն է իրականացվում, որի հիման վրա էլ նախագահը վերջնական որոշում կկայացնի»,- ասաց Տարասյանը։
Մեր հարցին՝ այս պահին արդեն այդ փաթեթում խնդրահարույց կետեր, դրույթներ տեսնո՞ւմ են, թե՞ ոչ, նախագահի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Այս պահին չեմ կարող ասել, քանի որ ժամկետի մեջ է։ Օրենքի ստորագրման համար սահմանված վերջնաժամկետը ապրիլի 19-ն է, մինչ ժամկետի ավարտը նախագահը որոշում կկայացնի»։

Այսինքն՝ եթե նախագահը չստորագրի այս օրենսդրական փաթեթը, ապա դատական համակարգի առողջացման հեռանկարներն էլ ավելի կստվերվեն, քանի որ ավելի վաղ իշխանությունը հրաժարվեց վեթինգ ասվածից և հայտարարեց, որ ներդնելու են դատավորների բարեվարքությունը ստուգելու մեխանիզմներ: Կառավարությունը փաթեթը ընդունեց, ուղարկեց ԱԺ։ ԱԺ-ում էլ այն բավական բուռն քննարկվելուց հետո, ի վերջո, ընդունվեց։ Իշխանական փաթեթին դեմ արտահայտվեց անգամ իշխանական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։ Խորհրդարանական ընդդիմության քննադատության թիրախում էլ դատավորների թեկնածուների տարիքային շեմը նվազեցնելու առաջարկն էր։ «Լուսավոր Հայաստանն» էլ վստահ էր՝ փաթեթը ոչ միայն չի նպաստելու դատական համակարգի առողջացմանը, այլև դրա ընդունման դեպքում «բացասական որոշակի գործընթացներ են գնալու»։ Նույն կարծիքին էր նաև ԲՀԿ-ն։ Մարտի 4-ի նիստին Նաիրա Զոհրաբյանը ևս համոզված պնդեց, որ դատական համակարգում ներկայացված օրենսդրական փաթեթով «ռեստարտ» տեղի չի ունենա, և այս նախագծով դատական համակարգը սարքվելու է կախյալ պետական տարբեր ինստիտուտներից։
Կընդունվի՞ արդյոք օրենսդրական փաթեթը նախագահի կողմից և կդառնա՞ այն օրենք, թե՞ ոչ, պարզ կդառնա ապրիլի 19-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում