Sunday, 26 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Ուսման վարձը չմուծելու պատճառով ուսանողները դուրս չեն մնա բուհերից

Երեկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրություն է ուղարկել բուհերի ռեկտորներին՝ առաջարկելով մինչև ապրիլի 14-ը ուսման վարձերը չվճարող ուսանողներին դուրս չթողնել բուհերից։

«Ռեկտորներին ուղարկված գրության մեջ ասվում է, որ հիմք ընդունելով ՀՀ-ում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը, առաջարկում եմ արտակարգ դրության ժամանակահատվածում զերծ մնալ ուսման վարձավճարների չվճարման հետ կապված ուսանողներին ուսումնական գործընթացում չընդգրկելուց:

Արտակարգ դրության ավարտից հետո պետք է սահմանել ուսման վարձավճարների վճարման ժամանակացույց: Միաժամանակ այն ուսանողները, որոնք նշված ժամանակահատվածում պատրաստակամություն կհայտնեն առցանց վճարելու ուսման վարձը, ապա նրանց պետք է տրամադրել վճարման պայմանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը: Ուզում եմ նաև խնդրել, հորդորել ուսանողներին, ովքեր ունեն հնարավորություն այս պահին, ապա կատարեն այդ վճարումները: Դրանք բուհերի համար շատ լուրջ ֆինանսական ներհոսք են, աշխատավարձերը դրանցից են վճարվում»,- ի մասնավորի նշել է Արայիկ Հարությունյանը։

«Առաջին լրատվական»-ը մի քանի բուհերից հետաքրքրվեց՝ ստացե՞լ են արդյոք նախարարի գրությունը և ինչպե՞ս են պատրաստվում արձագանքել։

Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն արձագանքեց, որ ստացել են նախարարի գրությունը։

«Ընդունել ենք՝ ի կատարումն»,- ասաց Գեղամ Գևորգյանը։ Նա չգիտեր, թե ստույգ քանի անվճարունակ ուսանող ունի ԵՊՀ-ն։ Ռեկտորի ժ/պ-ն նշեց նաև, որ ուսման վճարը մուծել չկարողանալու պատճառով ինքը բողոքներ չի ստացել ուսանողներից։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի լրատվության և հանրային կապերի վարչության պետ Գոհար Գևորգյանը ևս տեղեկացրեց, որ իրենց բուհը ստացել է նախարարի գրությունը։

«Մեր բուհը չէր էլ պահանջել վճարել վարձերը։ Բնական է, որ արտակարգ դրության պայմաններում ուսման վարձի վճարումը կհետաձգվի։ Մենք որևէ բողոք չենք ստացել»,- ասաց Գոհար Գևորգյանը։

Հայկական պետական մանկավարժական համալսարանի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանն էլ մեր հարցմանն արձագանքեց․ «Նախարարի հորդոր-առաջարկին, անշուշտ, ծանոթ ենք։

Ստեղծված իրավիճակում ոչ մի ուսանող ոչ միայն չի հեռացվել և չի հեռացվի ուսման վարձը չվճարելու պատճառով, այլև նրանց թույլատրված է մասնակցել օնլայն դասապրոցեսին՝ անկախ ուսման վարձի վճարման հանգամանքից։

Ռեկտորատը, դասախոսները և ուսանողները համատեղ կմշակեն իրական գրաֆիկ՝ ֆինանսատնտեսական վիճակն այնպիսի պայմաններում պահպանելու, որպեսզի համալսարանը կարողանա տարրական խնդիրները լուծել՝ աշխատավարձ վճարել և ուսումնական գործընթացի կազմակերպման համար տեխնիկական պայմաններ ապահովել»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում