Գրենլանդիայի կառավարությունն արգելել է ալկոհոլի վաճառքը երկրի մայրաքաղաք Նուկայում՝ այն մտավախության պատճառով, որ կորոնավիրուսի ֆոնի վրա ինքնամեկուսացման ընթացքում անհաջող ընտանիքներում երեխաները կարող են ենթարկվել ավելի մեծ բռնությունների: Այդ մասին հայտնում է Local- ը:
Ըստ պարբերականի ունեցած տվյալների, կղզու գրեթե յուրաքանչյուր երրորդ բնակիչ մանկության շրջանում սեռական բռնության է ենթարկվել: Մասնագետները դա բացատրում են ալկոհոլի չարաշահումով, թմրանյութերի և երեխաների իրավունքների իմացության պակասով:
Ալկոհոլի արգելքը ուժի մեջ է մտել շաբաթ օրը, մարտի 28-ին և կտևի մինչև ապրիլի 15-ը: