Sunday, 28 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Հանրաքվեն դա ցույց տվեց, բայց դրա լուծումը չի տալու

Ինչպիսին կլինի Սահմանադրական հանրաքվեի ճակատագիրը, այսօր աշխույժ քննարկվող հարցերից մեկն է, սակայն մի հարցի հանրաքվեն արդեն իսկ տվել է միանգամայն հստակ և պարզ պատասխան: Խոսքը վերաբերում է Հայաստանում քաղաքական ընդդիմության հարցին կամ, ավելի շուտ՝ դրա բացակայության խնդրին: Հանրաքվեի գործընթացը շատ հստակ ի ցույց է դրել, որ Հայաստանում չկա քաղաքական ընդդիմություն, այդ բառի ոչ թե զուտ հռետորաբանական իմաստով՝ որ չկան իշխանությանը քննադատողներ, այլ բովանդակային, ինստիտուցիոնալ:

Հայաստանում չկա այդպիսի քաղաքական ընդդիմություն, և դրա հերթական տխուր դրսևորումն է այն, որ, երբ Հայաստանի շուրջ զարգանում է չափազանց նշանակալի քաղաքական միջազգային օրակարգ, երբ Մոսկվայում Թուրքիայի նախագահ Էրդողանն ու ՌԴ նախագահ Պուտինը փորձում են քննարկել բախտորոշ հարցեր, Հայաստանի խորհրդարանում ծավալվող քննարկումներից ամենամեծ ուշադրության ու աղմուկի է արժանանում խորհրդարանական մեծամասնության ու ընդդիմադիր կարգավիճակ ունեցող ուժերից մեկի փոխադարձ մեղադրանքները ՀՀԿ-ի հետ եղած կամ չեղած լինելու մասին:

Հայաստանում Սահմանադրական հանրաքվեն ցույց տվեց, որ Հայաստանում գործնականում չկա քաղաքական ինստիտուցիոնալ մրցակցություն, բովանդակային մրցակցություն: Լայն իմաստով, հանրաքվեն ցույց տվեց այն, ինչի մետաստազներին մենք ականատես ենք լինում տարբեր փոքր քաղաքական ձևաչափերում: Մյուս կողմից ակնառու է, որ ցույց տալով այդ խնդիրը առավել քան խոսուն կերպով, հանրաքվեն այդ խնդրի լուծումը ցույց չի տալու: Հանրաքվեն նոմինալ իմաստով կարող է լուծել ՍԴ դատարանակազմի հարցը: Իհարկե, դա իր հերթին նոր իրավիճակ է և մի շարք այլ հարցերում նոր լուծումների նախադրյալ, բայց այդ հարցերի շարքում չկա Հայաստանում քաղաքական համակարգի և մասնավորապես ընդդիմության խնդրի լուծումը: Որովհետև այդ հարցում որևէ նշանակություն չունի՝ Հրայր Թովմասյանն ու 6 դատավորները ՍԴ-ում են, թե ոչ: Միևնույն ժամանակ էլ, եթե Հայաստանում չի լուծվում բովանդակային, գաղափարական, արժեհամակարգային ընդդիմության, ըստ այդմ՝ քաղաքականապես թե՛ ներքին, թե՛ արտաքին իրողություններին ու մարտահրավերներին համարժեք ընդդիմության ձևավորման խնդիրը, մեծ հաշվով, ժամանակի ընթացքում կարող է նշանակություն չունենալ՝ ՍԴ դատարանակազմի խնդիրը լուծվել է, թե ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում