Wednesday, 15 05 2024
17:10
Իսպանիայում վերացրել են այլ երկրների թմրանյութեր մատակարարող մի խումբ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 67-ի
16:40
Մոսկվան իրատեսական է համարում Ուկրաինայում խաղաղության շուրջ Չինաստանի ծրագիրը․ Պուտինը հարցազրույց է տվել Xinhua-ին
Մոսկվան սպառնում է . Բաքուն կգայթակղվի՞
Նոր արագաչափ՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղում
Անում են այն, ինչի մեջ մեղադրում են իշխանությանը. հաշտության քարոզի տակ ատելություն է հնչում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին
ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված արարողություն՝ Խոջալուում
Վեց տարի իշխանության եք, մերժված համակարգը դեռ կա. ակտիվ և արագ քայլեր են անհրաժեշտ
«Որևէ արտառոց իրավիճակ չկա». ՆԳՆ-ն՝ ուժեղացված ծառայության մասին
Զախարովան՝ ՌԴ սահմանապահ զորքերը ՀՀ-ից ամբողջությամբ դուրս բերելու մասին
Նման նշանակալի միջոցառման անցկացումը վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին
Շարունակվում են Բագրատ արքեպսկ Գալստանյանի առաջնորդած խաղաղ, անհնազանդության գործողությունները
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը
Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ՀՀ-ն շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում. վարչապետ
Զախարովան ողջունել է Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
«ՌԴ-ն Հայաստանին չի առաջարկել դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից». Զախարովա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վանաձորցուն 3000 դրամ են վճարել՝ հանրահավաքի գալու համար
Հայ-հնդկական պաշտպանական առաջին խորհրդակցությունը
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
Լուրերի օրվա թողարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում

Էրդողանի զանգն ու շանտաժը. Պուտինը փոխվո՞ւմ է

Թուրքիայի նախագահ Էրդողանը զանգահարել է ՌԴ նախագահ Պուտինին և քննարկել են Իդլիբում ստեղծված իրավիճակը, նաև գերատեսչական մակարդակում շփումները շարունակելու անհրաժեշտությունը: Իդլիբում իրավիճակը գերլարվել է այն բանից հետո, երբ ռուսական ավիահարվածի հետևանքով զոհվել է թուրքական զինուժի միանգամից 33 ներկայացուցիչ: Ռուսաստանի երկու ռազմանավ մտել են Սև ծով, որոնք կրում են «Կալիբրի» թևավոր հրթիռներ: Դա, անկասկած, ուժի ցուցադրություն է՝ ընդհուպ Անկարայի քթի տակ: Միաժամանակ, Էրդողանի զանգը հատկանշական է այն առումով, որ նախօրեին Պուտինն ըստ էության հրաժարվել էր մարտի 5-ին հանդիպելու առաջարկից: Էրդողանի հայտարարությանը, որ սպասվում է հանդիպում, Կրեմլի խոսնակը արձագանքել էր, որ Պուտինն այդ օրն ունի այլ պլաններ: Թուրքիայի նախագահի խորհրդականը Ռուսաստանին խոստացել է դաժան պատասխան՝ քանդել Ռուսաստանը 25 միլիոն մահմեդական բնակչության օգնությամբ:

Ահա այդ ֆոնին Էրդողանը զանգահարում է Պուտինին: Թուրքիան ու Ռուսաստանը ընդհուպ մոտեցել են կետի, որից հետո շրջադարձ հնարավոր է այլևս չլիներ: Կանցնի՞ որևէ մեկը կարմիր գիծը, թե՞ այն արդեն չկա: Միարժեք ասելը բավականին բարդ է, բայց որ իրավիճակը լարված է ավելի, քան երբևէ՝ ակնառու է: Հայաստանում ռուս-թուրքական գերլարումը արդարացիորեն ընկալվում է անհանգստությամբ, քանի որ կողմերը ոչ միայն Հայաստանի համար երկու կարևոր սուբյեկտներ են, այլ գործնականում անմիջականորեն սահմանակից է Թուրքիան, իսկ Ռուսաստանն էլ ունի ռազմակայան Գյումրիում: Մյուս կողմից, սակայն, ռուս-թուրքական մասշտաբային պատերազմը ամենևին ձեռնտու չլինելով Հայաստանին, կամ ավելի շուտ պարունակելով Հայաստանի համար ռիսկեր, այդուհանդերձ, պակաս վտանգավոր չէ, քան ռուս-թուրքական եղբայրությունն ու բարեկամությունը: Ի վերջո, Հայոց ցեղասպանությունը մեկ դար առաջ տեղի է ունեցել հենց այդ եղբայրության և բարեկամության ռեժիմի պայմաններում: Ռեժիմ, որը, համենայնդեպս, բոլորովին վերջերս միանգամայն եղբայրաբար ու ջերմ էր հիշատակում ՌԴ նախագահ Պուտինը:

Իհարկե, այդ ժամանակ Իդլիբ չկար, հիմա պատկերն այլ է, սակայն ռուս-թուրքական հարաբերության հարցում սկզբունքորեն կա հենց այդ խնդիրը՝ որքան էլ լարվում է այդ հարաբերությունը տարբեր առիթներով կամ պատճառներով, կփոխի՞ այդ իրավիճակը Ռուսաստանի դիրքորոշումը հայկական հարցի հանդեպ:

Օրինակ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին Ռուսաստանը Հայաստանում ներկայացել էր նախագահի մակարդակով, բայց Թուրքիայում էլ ապրիլի 24-ին՝ ընդդեմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կազմակերպված Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակի տարեդարձին, ՌԴ-ն դարձյալ ամենաբարձր մակարդակով ներկայացած պետությունն էր՝ Պետդումայի խոսնակ Նարիշկին, որը չորրորդ պաշտոնյան էր Ռուսաստանի կառավարման հիերարխիայում: Իսկ Պուտինը Երևանում ունեցած ելույթում ցեղասպանություն բառ չի հիշատակել նույնիսկ մեկ անգամ: Ընդ որում, այդ հանգամանքը հայերիս համար լոկ բարոյական կամ բարոյահոգեբանական խնդիր չէ: Այդ հանգամանքը պրակտիկ քաղաքական և անվտանգային խնդիր է, ինչի հարցում մենք համոզվել ենք Ապրիլյան քառօրյա պատերազմում, որը տեղի ունեցավ 100-րդ տարելիցից մեկ տարի անց: Չարաչար սխալվում կամ մոլորության մեջ են նրանք, ովքեր կկարծեն, թե Ցեղասպանության 100-րդ տարելիցի հանդեպ Ռուսաստանի զուտ ֆորմալ վերաբերմունքը՝ երբ այդպես էլ չհնչեց այդ բառը Պուտինի շուրթերից Ծիծեռնակաբերդում, ամենավերջին նշանակությունն ուներ ադրբեջանական ուղղությամբ հանդգնության ու ագրեսիայի կուտակման հարցում: Ի վերջո, Պուտինը լավ է պատկերացնում, որ Արցախի հարցը դա ոչ թե Ռուսաստանի հարցն է՝ ինչպես նրան փորձում էր Ապրիլյան պատերազմից առաջ համոզել «ծովագնաց» Զորի Բալայանը՝ հույսով, թե այդպիսով հնարավոր կլինի Ռուսաստանին հետ պահել Ադրբեջանի ագրեսիան սնելու քաղաքականությունից, այլ հայկական հարցի կարևորագույն բաղադրիչն է, որ Ռուսաստանին հայերի առաջ դնում է խիստ պատասխանատվության տակ: Իսկ Ռուսաստանը տասնամյակներ, գրեթե հարյուրամյակ, Թուրքիայի հետ պայմանավորվել է, որպեսզի միայն Հայաստանը լինի պատասխանատուն: Այդ իմաստով, այժմ իրավիճակ է փոխվել, փոխվում, ռիսկերով ու, իհարկե, հնարավորություններով հանդերձ: Փոխվո՞ւմ է արդյոք Պուտինը, կամ Ռուսաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում