Չինաստանում հաստատվել է Covid-19 կորոնավիրուսով վարակման 77 հազար 658 դեպք, 2663 մարդ մահացել է, հայտնել է Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեն:
Նախորդ օրվա ընթացքում երկրում հիվանդացածների թիվն ավելացել է 508-ով, մահացածներինը՝ 71-ով: Հիվանդության էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել է 68 մարդ: Հիվանդանոցներում բուժումը շարունակում է 47 հազար 600 մարդ, ավելի քան 9,1 հազարի վիճակը գնահատվում է՝ ծանր: 27,3 հազարից ավելի մարդ ապաքինվել և դուրս է գրվել բուժհիմնարկներից:
Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: