Saturday, 18 07 2026
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Պատմական արդյունքը գրանցեցինք․ Բելգիայի նվերը Հայաստանին

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2022-ի փլեյ-օֆում է։ Վաստակելով 4 միավոր մեր հավաքականը որակավորման փուլում B ենթախմբում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 2։5 հաշվով զիջել էր Բելգիային, այնուհետև 3։1 հաշվով առավելության հասել Չեռնոգորիայի ընտրանու նկատմամբ։

Վճռորոշ 3-րդ տուրում երկրորդ հորիզոնականն ապահովագրելու համար մերոնց անհրաժեշտ էր առավելության հասնել ենթախմբի ընդգծված ետնապահ Շոտլանդիայի նկատմամբ։ Այս հավաքականն առաջին տուրում Չեռնոգորիային 9։2 հաշվով զիջելուց հետո, երկրորդ տուրում 7։3 հաշվով զիջել էր Բելգիային։ Մեր հավաքականի հաղթանակը կասկած չէր հարուցում։ Բուքմեյքերները Հայաստանի հաղթանակի համար սահմանել էին 1․05 գործակից, բայց․․․։ Մեր ֆուտբոլիստները անսպասելիորեն ցուցադրեցին թույլ ֆուտբոլ։ Հաղթանակի նկատմամբ վստահությունն ուղղակի թույլ չտվեց Հայաստանի հավաքականին տրամադրվել և խաղալ գոնե իր հնարավորության սահմաններին մոտ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 2։2։ Ընդ որում Շոտլանդացիները երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ և մերոնք հետապնդողի դերում էին։ Նշենք սակայն, որ ողջ հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականը թելադրողի դերում էր, իսկ շոտլանդացիները կազմակերպեցին ընդամենը 5-6 վտանգավոր գրոհ որոնցից երկուսն ավարտվեց դարպասի գրավումով։ Ինչևէ, խաղալով արդար խաղի կանոններին համապատասխան՝ Հայաստան-Շոտլանդիա հանդիպումից հետո Բելգիայի ընտրանին, որն արդեն ապահովել էր առաջին հորիզոնականը 5։1 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյին Հայաստանի հավաքականի համար ապահովելով երկրորդ հորիզոնականը։  Նշենք, որ մեր ազգային թիմին երբևէ չէր հաջողվել դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ կամ փլեյ-օֆ։ Ժամանակին ենթախմբում ընտրական մրցաշարը բաղկացած էր երկու խմբային փուլերից։ Մեր հավաքականը խաղացել էր խմբային երկրորդ փուլում, որտեղ հաջողության հասնել չէր հաջողվել։ Այո, Շոտլանդիային չհաղթեցինք, բայց մենք փլեյ-օֆում ենք։

Վիճակահանության արդյունքում առաջիկայում հայտնի կդառնա այլ ենթախմբերում երկրորդ այն հավաքականը, որի հետ տանը և դրսում հանդիպումների ձևաչափով կվիճարկենք Եվրո-2020-ի ուղեգիրը։ Փլեյ-օֆի հանդիպումները տեղի են ունենալու առաջիկա ապրիլին։

Ամփոփելով Հայաստանի հավաքականի մրցելույթը որակավորման փուլում, այն կարող ենք որակել լավ։ Մերոնք արժանի մրցավեճ անցկացրին Բելգիայի դեմ, փայլուն խաղով հաղթեցին Չեռնոգորիային։ Վճռորոշ պահին նյարդերը տեղի տվեցին և միավոր կորցրինք բավական թույլ մրցակցի դեմ խաղում։ Բայց սա ֆուտբոլ է։ Սխալներն ուղղելու համար ունենք ժամանակ։ Շնորհավորում ենք մեր հավաքականին պատմական արդյունք այնուամենայնիվ գրանցելու համար։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում