Sunday, 28 04 2024
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով

Այո՛, գործը պետք է վերաբացել. ցանկության դեպքում Հոկտեմբերի 27-ի բացահայտումը այժմ հնարավոր է

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի դատախազություն ուղարկված դիմումից հետո որոշում կայացվեց անջատված մասով նոր քննություն անցկացնել։ Ա. Բախշյանն այնուհետև բաց նամակ ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ նշելով, որ նոր քննության ընթացքում գործով տուժող պետք է ճանաչվի պետությունը, այսինքն՝ կառավարությունը՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի, և Ազգային ժողովը՝ ի դեմս նախագահ Արարատ Միրզոյանի։

Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման անհրաժեշտության մասին մշտապես խոսել է «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը։ Նրա կարծիքով՝ Մարտի 1-ի գործը թեպետ կարևոր է, և անպայմանորեն պետք է բացահայտվեն դրա կազմակերպիչներն ու պատասխանատուները, պետք էր սկսել Հոկտեմբերի 27-ից. «Եթե այդ շղթան բացվեր, այսօր մյուս ոճրագործության՝ Մարտի 1-ի մասնակիցները կլռեին։ Ես դրական եմ համարում։ Եթե դա չի բացահայտվում, ապա մեր պատմության նորագույն էջերում մի սև ծանր էջ է մնում, և դա սերունդներին լավ բան չի հիշեցնելու։ Այո՛, Մարտի 1-ի համար պետք է պատասխան տան, բայց պետք էր սկսել Հոկտեմբերի 27-ից, արմատներն այնտեղ են գնում»։

Մարգարյանը նաև շեշտեց՝ քաղաքական իրադարձությունների ներկայիս փուլում իրենք որոշում են կայացրել տևական ժամանակ հրապարակային կարծիքներով հանդես չգալ, այդուհանդերձ նշեց՝ ողջունում է նոր քննություն անցկացնելու որոշումը։ Մեր այն դիտարկմանը, թե իրավապահ համակարգի այս վիճակում արդյոք հնարավոր կլինի օբյեկտիվ քննություն անցկացնել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է ցանկության դեպքում»։

Գառնիկ Մարգարյանը չի կարծում, թե ոճրագործության թելերը կարող են տանել այլ պետություն՝ Ռուսաստան, բայց և նշում է, որ մենք չպետք է վախենանք, թե ուր կտանեն այդ թելերը՝ լինի դա Ռուսաստան, Արևմուտք, թե Եվրոպա. «Իմ սուբյեկտիվ կարծիքն այն է, որ Ռուսաստանն այդ հարցում բացարձակ խառնված չէ։ Իմ կարծիքով՝ Ռուսաստանին բացարձակ ձեռնտու չէր այդպիսի քայլի գնալ։ Հանգուցյալ, լուսահոգի Կարեն Սերոբի Դեմիրճյանը ոչ թե ռուսամետ էր, այլ Ռուսաստանի հետ ուներ բարիդրացիական հարաբերություններ, դեռ ուսանողական տարիներից նրա ընտանիքը, եղբայրն ու մյուսները կապված էին Ռուսաստանի հետ։ Նայեք, թե ումով էր շրջապատված Վազգեն Սարգսյանը՝ ռուսական գեներալներով, նախարարներով..․ սա նեղ անձնական խնդիր էր։ Եթե վերցնենք պետական խնդիրը, ապա ինչո՞ւ պետք է Ռուսաստանը փորձեր գլխատել մի ամբողջ ազգի, ազգի սերուցք, որոնք, այսպես թե այնպես, հակված էին և ունեին Ռուսաստանի հետ կապվածություն»։

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին ուշագրավ տեղեկություններ էր բաց նամակի միջոցով փոխանցել պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։ Վերջինս Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակում ուղղակիորեն նշել էր Մեղրիի տարբերակի փոխանակման մասին և նաև անդրադարձել էր այն բոլոր պատճառներին, որոնք հնարավոր դարձրին Հոկտեմբերի 27-ը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Շիրխանյանն ասաց, որ ծանոթ է Անահիտ Բախշյանի դիմումին և ողջունում է գործի վերաբացումը։ Այս փուլում դա ինչքանո՞վ արդյունավետ կլինի հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց. «Իհարկե պետք է վերաբացել գործը՝ անկախ ամեն ինչից։ Ես կարծում եմ, որ հնարավոր ու անհրաժեշտ է նոր քննությունը»։

Այն հարցին՝ արդյոք պե՞տք է գործով տուժող ճանաչվի կառավարությունն ու Ազգային ժողովը, Վահան Շիրխանյանն ասաց, որ դրանք իրավական հարցեր են, և առաջնայինը քննություն անցկացնելն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում