Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Տարոն Սահակյանը հանցագործության մասին հրապարակային հաղորդում է հղել ՀՀ գլխավոր դատախազին

ՀՀ ԱԺ երկրորդ գումարման պատգամավոր, 2000-2003 թթ. ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը հրապարակային հաղորդում է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ և ՌԴ ԶԼՄ-ներին, որը ուղարկել է նաև «Առաջին լրատվական»-ին։ Ստորև ներկայացնում ենք հաղորդումը.

 Մինչ 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ դահլիճում փաստացի պետության դեմ կազմակերպված ահաբեկչությունը (այսուհետև՝ Հոկտեմբերի 27) իմ կողմից շրջանառության մեջ դրված ծրագիր-առաջարկների և 27-ից հետո մի մասով ֆինանսավորելու հետևանքով, չեն դադարեցվում իմ և իմ հարազատների նկատմամբ կազմակերպված քաղաքական հաշվեհարդարները և տնտեսական տեռորները, ինչի վերաբերյալ փաստերը և հիմնավորումները 04.11.2014-ին ներկայացրել եմ ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի նախագահ Վ. Մանուկյանին, հրապարակել եմ «Պատերազմ, թե պատժամիջոց» հոդվածի միջոցով։ Նշեմ, որ մինչ Հոկտեմբերի 27-ը, իմ կողմից շրջանառության մեջ դրված «Էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն ստեղծելու» ծրագիր-առաջարկը և ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինի 26.06.2000-ին N5169 հանձնարարության հիման վրա կայացվել էին դրական քաղաքական որոշումներ, քանի որ դրանով վերականգնվում էր «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի և ՌԴ հարավային շրջանների անվտանգության բացառիկ կապող օղակը՝ Անդրկովկասի միասնական էներգահամակարգը։ Հայտնի է նաև, որ իմ կողմից բազմիցս հրապարակավ հաղորդում է ներկայացվել այն մասին, որ վերը նշված քաղաքական որոշումները ենթարկվեցին փոփոխությունների՝ հայկական կողմի առաջարկով, և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան տարածքում ահաբեկչություն, Ադրբեջանում՝ ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինի դեմ մահափորձ, իսկ Վրաստանի էներգահամակարգում՝ դիվերսիա, փոխկապակցված հանցավոր գործողություններ կազմակերպելու միջոցով, ինչից հետևանքով ձախողվեց ՀՀ կառավարության 26.09.02-ի N1515-Ա որոշումը։

ՀՀ կառավարությունը 2003-ին իր նոր որոշումով չեղյալ ընդունեց N1515-Ա որոշումը, և հաստատվեց «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը։

Ինչ վերաբերվում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից 2004-ին Հոկտեմբերի 27-ի անջատված մասով քրեական գործի կարճման անօրինական հիմքերին, ապա հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում, որ ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավորի կարգավիճակով, ՀՀ ռազմական դատախազության կողմից ճանաչվել եմ տուժող և հարցաքննվել եմ, ինչը չի արձանագրվել՝ դատարան չեմ հրավիրվել։ Երկրորդը, վերը նշվածից հետո, Հոկտեմբերի 27-ի պատվիրատուներին և «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից իմ և իմ հարազատների նկատմամբ քաղաքական հաշվեհարդարները և տնտեսական տեռորը կազմակերպվել են նաև այն բանից հետո, երբ.

  1. Հարկադրված05.05-ին դիմել եմ ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանին, որպեսզի ՀՀ նախագահի վերահսկողության վարչության կողմից մասնագիտական ուսումնասիրություններ և իրավական գնահատականներ տրվեն մինչ Հոկտեմբերի 27-ը իմ կողմից շրջանառության մեջ դրված ծրագիր-առաջարկների հիման վրա ՀՀ կառավարության վերը նշված 26.09.02-ի N1515-Ա որոշման ձախողման քաղաքական և տնտեսական հետևանքների մասով, այդ թվում՝ ՀՀ բյուջեին շուրջ 100 միլիոն ԱՄՆ դոլար վնաս հասցնելու փաստով, քանի որ արդեն կազմակերպվել էին.
  • Իմ մասնակցությամբ հիմնադրված «Էկոնոմինվեստբանկ» ԲԲԸ բանկային գործունեության թիվ 76 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու քաղաքական որոշումը՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյանի03.2001-ի բացահայտ անօրինական որոշման հիման վրա և ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից «տյոմնի» օգտագործվող Ս. Ազատյան-Զ. Կոստանյան-Սմբատ Մնացականյան հանցավոր եռյակի աջակցությամբ։
  • 2004-ին Հայաստան էին ժամանել լեհական հատուկ ծառայության «նախկին» աշխատակիցներ, որպեսզի իմ նկատմամբ հատուկ գործողություններ կազմակերպվեն, քանի որ, Երեմ Հովսեփյանի գլխավորությամբ, իմ նկատմամբ մահափորձ կազմակերպելուց մեկ օր հետո ձախողվել էր «ИНТЭР РАО ЕЭС»-ի նախագահ Անդրեյ Ռապապորտի կողմից ինձ ՀՀ-ում ապակայունացման հանցավոր գործողությունների մեջ ներքաշելու պլանները։

Վերը նշված կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում, որ մինչ Ա. Ռապապորտի միջոցով կազմակերպված սադրանքները, 2002-ին Վ. Բուռնազյան-Մ. Իմիդաշվիլի հանցավոր զույգի կողմից, ազգությամբ եզդի հանցավոր աշխարհի հայտնի ներկայացուցիչների գլխավորությամբ, քաղաք Մոսկվայի «Քիշ-միշ» ռեստորանում իմ նկատմամբ ահաբեկչության փորձ էր կատարվել, որպեսզի վերջիններիս հսկողության տակ իրականացնեմ ՌԴ նախագահ Վ. Վ.Պուտինի վերը նշված N5169 հանձնարարականով նախատեսնված գործընթացները և այլն։

Սակայն իրողությունն այն է, որ ՀՀ 2-րդ նախագահին 12.05.05-ին դիմելուց հետո, նախ կազմակերպվեցին.

  • Նույն Սմբատ Մնացականյանի սադրիչ դիմումների և գործողությունների հիման վրա՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյանի՝ արդեն07.05-ի որոշումով «Էկոնոմինվեստբանկ» ԲԲԸ-ի նկատմամբ սնանկության վարույթ հարուցելու մասին կրկին քաղաքական որոշումը, որպեսզի թաքցվի «Նաիրիտ» ՓԲԸ-ի գրավադրման ճանապարհով 30.0 միլիոն ԱՄՆ դոլարի հափշտակման և յուրացման հանցավոր գործողությունների կապը ՀՀ կառավարության N1515-Ա որոշման ձախողման հետևանքով, փողերի լվացման ճանապարհով «Սևան-Հրազդան» կասկադի օտարման միջև։

– Որից հետո «ИНТЭР РАО ЕЭС»-ի գլխավոր տնօրենի տեղակալ, «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» գլխավոր տնօրեն Մ. Մանտրովի 31.08.05-ի և 21.10.05-ի սադրիչ դիմումների հիման վրա՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի գլխավորությամբ՝ խախտելով ՀՀ գործող Սահմանադրության պահանջները, 02.11.05-ին իմ նկատմամբ հարուցվեցին շինծու քրեական գործեր և կազմակերպվեցին քաղաքական դատական որոշումներ և վճիռներ, ինչին մասնակից դարձան Սմբատ Մնացականյան-Երեմ Հովսեփյան հանցավոր զույգը ևս և այլն։

Պնդում եմ, որ վերը նշվածն ընդունվի հաղորդում հանցագործության մասին, քանի որ պատրաստ եմ լրացուցիչ ներկայացնել փաստեր և հիմնավորումներ, որ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ հանցավոր գործողությունները նախ կազմակերպվել էին, որպեսզի թաքցվեին ՀՀ գլխավոր դատախազության կողմից Հոկտեմբերի 27-ի անջատված մասով 2004-ին քրեական գործի վարույթը կարճելու անօրինական հիմքերը, իսկ երկրորդը՝ կազմակերպվեին սադրիչ օպերատիվ գործողություններ։

Ավելացնեմ, որ պատրաստ եմ փաստեր ներկայացնեմ այն մասին, որ ՀՀ ԱԱԾ-ի տնօրենի տեղակալ Ռոմիկ Հարությունյանի միջոցով շրջանառության մեջ դրված այն տեղեկությունները, որ իբրև թե ես համագործակցել եմ ԱՄՆ փախուստի դիմած КГБ-ի գեներալ Ալեգ Կալուգինի հետ՝ կազմակերպվել է վերը նշված խնդիրը լուծելու համար, ինչպես նաև.

  • Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների վերաբերյալ ՌԴ նախագահ Վ. Վ.Պուտինի այն հայտարարությունից հետո, որ հատուկ սպանվել են պրոռուսական կողմնորոշում ունեցող անձինք և քաղաքական ուժի ղեկավարները, ինձ՝ ՌԴ Մագադանի նահանգապետ Վ. Ցվետկովի սպանության կատարողների, Լոնդոնում 2006-ին Ա. Լիտվինենկոյի և 2018-ին Սկրիպալի ընտանիքի, իսկ մինչ այդ ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմաբազայի զինծառայող Վ. Պերմյակովի միջոցով 2015-ին նախօրոք կազմակերպված հանցավոր գործողությունների մեջ ներքաշելու փորձերը հանդիսացել և հանդիսանում են Վ. Վ.Պուտինի՝ Հոկտեմբերի 27-ի վերը նշված հայտարարությունը հերքելու և հակառակն ապացուցելու կազմակերպված հանցավոր գործողություններ։
  1. Այդ ժամանակահատվածում ՀՀ վարչապետ, ՀՀ 3-րդ նախագահ Ս. Սարգսյանին05.2007-ին, հարկադրված դիմելուց հետո, նշելով Երեմ Հովսեփյանի և ՀՀ-ից երեխաների ապօրինի վաճառքի մասնակիցների միջոցով, նոր սադրանքներ և հակասություններ իրականացնելու փաստերը, կազմակերպվեցին.
  • ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի հետ «սերտ» կապեր հաստատած անձանց՝ մասնավորապես Ազատ Շերոյանի մասնակցությամբ նոր սադրանքներ, իսկ զուգահեռ սպանություններ և հակասություններ, դեռևս 2002-ին փաստացի իմ սեփականությունը հանդիսացող գույքը Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի աշխատակիցների կողմից ապօրինի օտարման շուրջը, ինչի վերաբերյալ փաստերը05.2016-ին ներկայացրել եմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, իսկ հեղափոխությունից հետո՝ ՀՀ ԱԱԾ-ի տնօրեն Ա. Վանեցյանին։
  • ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի քննչական վարչության քննիչ Ա. Հարությունյանի կողմից09.11-ին կայացվեց բացահայտ անօրինական և ուղղորդված «Քրեական գործի վարույթը կարճելու մասին» որոշում, կապված Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.08.2010-ի օրինական ուժի մեջ մտած 03.08.2010-ի որոշման հետ (բավարարել Տարոն Սահակյանի բողոքը և վերացնել «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի քննչական վարչության քննիչ Ա. Խալաթյանի 02.03.2010-ի որոշումը) և այլն։

Ինչից հետո ի հայտ եկան փաստեր մերձմոսկովյան իմ բիզնեսի շուրջ՝ դեպի Չեխիա, Լոնդոն ու ուզբեկական հետքերով՝ իբրև թե ներդնողներ հայտնվելու, կազմակերպվեցին սպանություններ, կեղծ դատական որոշումներ և այլն։ Ավելին, 2010-2011թթ․-ից հետո կազմակերպվեցին նույն Երեմ Հովսեփյանի մասնակցությամբ և ՀՀ-Չեխիա-Բուլղարիա-ՌԴ աշխարհագրությամբ նոր հանցավոր գործողություններ, ինչը նույնպես պատահականություն չեր կարող լինել։

Պնդում եմ, որ վերը նշվածը նույնպես ընդունվի հաղորդում հանցագործության մասին, քանի որ պատրաստ եմ լրացուցիչ փաստեր ներկայացնել, որ կազմակերպվածը, նախ, Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, նախկինում կատարվածի հետքերը թաքցնելն էր, իսկ երկրորդը՝ 2012-ից հետո նաև Հայաստանի մասնակցությամբ, «Սկրիպալ» օպերացիայի կազմակերպելը։ Ավելին, պատրաստ եմ տեղեկություններ տրամադրել 2008-ի մարտի 1-ի սպանության հավանական կատարողների (կամ նախօրոք նշանակված) և Երեմ Հովսեփյանի միջոցով ՀՀՉեխիաԲուլղարիաՌԴ հանցավոր շղթայով կազմակերպվածի միջև։

  1. ՀՀ ԱԱԾ-ի տնօրեն Ա. Վանեցյանին05.18-ին դիմելուց հետո, որով հայտնում եմ, որ պատրաստ եմ իմ կապերը և փորձը ներդնել, որպեսզի հեղափոխությունից հետո մեր երկրից արմատախիլ արվի քաղաքական կոռուպցիան։

Նշեմ, որ վերը նշված առաջարկից առաջ ՀՀ ԱԱԾ-ի տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի միջոցով արդեն հանցավոր գործողություններ կազմակերպվել էին՝ կապված Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին ուղղված 03.05.16-ի դիմումով նշված հանցագործությունների հետքերը թաքցնելու, իսկ իմ նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարներ կազմակերպելու, ինչի վերաբերյալ փաստերը և հիմնավորումները 15.08.18-ին ներկայացրել եմ ՀՀ ՀՔԾ-ի պետ Ս. Խաչատրյանին։ Իսկ իմ վերը նշված առաջարկը չընդունելուց հետո, նախ փորձ կատարվեց ՀՀ ԱԱԾ-ի հետախուզության գլխավոր վարչության գնդապետ Էդուարդ Հարությունյանի միջոցով ինձ ներքաշել թմրադեղերի դեպի ՀՀ ապօրինի մատակարարման խառը հաշիվների մեջ, սլաքներն ուղղելով Իրան և ՌԴ, ինչի վերաբերյալ փաստերը և հիմնավորումները 03.07.19-ին և 09.07.19-ին, որպես հաղորդում հանցագործության մասին ներկայացրել եմ ՀՀ ԱԱԾ-ի տնօրեն Ա. Վանեցյանին։ Ավելին, որպեսզի թաքցվեն ՀՀ-ում հինգ անձանց սպանությունների կազմակերպման հետքերը, այդ թվում՝ իմ նախկին վարորդ Գրիգորի (որը հենց Երեմ Հովսեփյանի միջոցով էր ներքաշվել իմ նկատմամբ կազմակերպված մահափորձի), ինչը բխում էր բացառապես Աղվան Հովսեփյանի շահերից, փորձ կատարվեց նոր հակասություններ հրահրելու, և հավանականությունը շատ մեծ էր՝ նոր սպանությունների միջոցով մաքրելու նախկինում հինգ անձանց սպանությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերը միավորելու հետքերը, ինչի վերաբերյալ փաստերը 29.04.19-ի դիմումով ներկայացրել եմ ՀՀ ոստիկանապետ Վ. Օսիպյանին։ Իսկ ընդհանուր առմամբ, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռ. Քոչարյանին ուղղված 27.09.19-ին հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, ինչից ակնհայտ է, որ խնդիր է դրված Ա. Վանեցյանի միջոցով ՀՀ իրավապահ համակարգը ներքաշել 2008-ի մարտի 1-ի շուրջը հակասություններ հրահրելու հանցավոր ծրագրերի մեջ, որպեսզի կոծկվեն Հոկտեմբերի 27-ի պոչերը։

Վերը նշվածների վերաբերյալ օրինական ընթացք չեն տրվել, կամ էլ թողնվել է առանց քննության, ոչ միայն ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին ուղղված 11.06.18-ի, 31.07.18-ի, 10.12.18-ի, 21.08.19-ի դիմումներում և 09.05.19-ի բաց նամակում, ՀՀ նախագահ Ա. Սարգսյանին՝ 11.06.19-ի, ՀՀ ԱԱԾ-ի տնօրեն Ա. Վանեցյանի՝ 02.07.19-ի, իսկ 05.09.19-ին բաց հաղորդում՝ հանցագործության մասին նամակներում նշված փաստերը։ Այլ նաև 1inTV- 16.09.18թ, 30.09.18թ, 11.08.18թ, 28.12.18թ, 09.04.19թ, 14.03.19թ, 03.07.19թ, 25.09.19թ, 01.10.19թ, 23.10.19թ, 07.11.19թ, 14.12.19թ, AD TV-24.03.19թ, 25.10.19թ, a1plus-14.08.19թ և բաց TV-20.09.19թ, 11.10.19թ հեռուստակայքերի միջոցով հրապարակավ ներկայացված հանցագործության մասին հաղորդումներին և փաստերին։

Այսպիսով, ներկայացված փաստերից և հիմնավորումներից ակնհայտ է, որ նախ, իրականությանը չի համապատասխանում, որ Հոկտեմբերի 27-ի անջատված մասով քրեական գործը կարճվել է, քանի որ, Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, իմ նկատմամբ հարուցված քրեական գործերի նյութերն օգտագործվել են հենց Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ արհեստական հակասություններ և սադրիչ օպերատիվ գործողություններ կազմակերպելու նպատակով։ Երկրորդը, վերը նշվածն ուղղվի նոր հանցավոր գործողություններ կազմակերպելու ճանապարհով ՌԴ ներքաղաքական պրոցեսների վրա հանցավոր ներգործություն կազմակերպելու համար։

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը և հետագա էլ ավելի վտանգավոր զարգացումների կանխարգելման անհրաժեշտությունը, խնդրում եմ սույն հաղորդումը հանցագործության մասին, ինչպես նաև դրանում նշված դիմումները, հեռուստակայքերի միջոցով վերը նշված հարցազրույցները, կից փաստաթղթերի ողջ փաթեթը կցել Հոկտեմբերի 27-ի անջատված մասով վերսկսված նախաքննության նյութերին, միասնական քննություն կատարելու համար, ինչպես նաև գործնական աջակցություն ցուցաբերել, որպեսզի ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով քրեական գործեր հարուցվեն.

  • ՀՀ նախկին գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի կողմից պետական դավաճանություն կատարելու փաստի վերաբերյալ, կապված ՀՀ գլխավոր դատախազության կողմից Հոկտեմբերին 27-ի անջատված մասով 2004-ին քրեական գործի վարույթն անօրինական կարճելու հետքերը թաքցնելու հետ։
  • ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ, ՀՀ կառավարության09.02-ի N1515-Ա որոշումը ձախողելու ճանապարհով ՀՀ բյուջեին շուրջ 100 միլիոն ԱՄՆ դոլար վնաս հասցնելու փաստի վերաբերյալ։
  • ՀՀ ԱԱԾի նախկին տնօրեն Ա. Վանեցյանի, ՀՀ ԱԱԾի տնօրենի նախկին տեղակալ Ա. Հարությունյանի և ՀՀ ԱԱԾի հետախուզության գնդապետ Է. Հարությունյանի կողմից իմ նկատմամբ ահաբեկչություն և թմրադեղերի դեպքի ՀՀ ապօրինի մատակարարման հանցավոր գործողությունների մեջ ներքաշելու փաստերի վերաբերյալ, ՀՀում հեղաշրջում կազմակերպելու նպատակով, որպեսզի թաքցվեն Հոկտեմբերի 27-ի հետքերը։

 

Կից ներկայացնում եմ․

  1. ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի նախագահ Վ. Մանուկյանին ուղղված 04.11.2014-ի դիմումը (18 էջ)։
  2. «Պատերազմ, թե պատժամիջոց» հոդվածը (3 էջ)։
  3. ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինի 26.06.2000-ին N5169 հանձնարարությունը (6 էջ)։
  4. ՀՀ կառավարության 26.09.02-ի N1515-Ա որոշումը (1 էջ)։
  5. ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանին ուղղված 12.05.05-ի դիմումը (2 էջ)։
  6. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյանի 06.03.2001-ի որոշումը (2 էջ)։
  7. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյանի 19.07.05-ի որոշումը (1 էջ)։
  8. Մ. Մանտրովի 31.08.05-ի և 21.10.05-ի դիմումները (8 էջ)։
  9. ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի գլխավորությամբ՝ խախտելով ՀՀ գործող Սահմանադրության պահանջները, 02.11.05-ին իմ նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելու փաստը (4 էջ)։
  10. Այդ ժամանակահատվածում ՀՀ վարչապետ, ՀՀ 3-րդ նախագահ Ս. Սարգսյանին ուղղված 16.05.2007-ի դիմումը (3 էջ)։
  11. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված 03.05.2016-ի դիմումը (4 էջ)։
  12. ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի քննչական վարչության քննիչ Ա. Հարությունյանի 26.09.11-ին «Քրեական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.08.2010-ի օրինական ուժի մեջ մտած 03.08.2010-ի որոշումը և ՀՀ ԱԱԾ-ի քննչական վարչության քննիչ Ա. Խալաթյանի 02.03.2010-ի որոշումը (27 էջ)։
  13. ՀՀ ԱԱԾ-ի տնօրեն Ա. Վանեցյանին ուղղված 25.05.18-ի դիմումը (8 էջ)։
  14. ՀՀ ՀՔԾ-ի պետ Ս. Խաչատրյանին 15.08.18-ի ուղղված դիմումը (6 էջ)։
  15. ՀՀ ԱԱԾ-ի տնօրեն Ա. Վանեցյանին ուղղված 03.07.19-ի և 09.07.19-ի հաղորդումներ հանցագործության մասին (4 էջ)։
  16. ՀՀ ոստիկանապետ Վ. Օսիպյանին ուղղված 29.04.19-ի դիմումը (4 էջ)։
  17. ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռ. Քոչարյանին ուղղված 27.09.19-ի հաղորդում հանցագործության մասին (6 էջ)։
  18. ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին ուղղված 11.06.18-ի, 31.07.18-ի, 10.12.18-ի, 21.08.19-ի դիմումները և 09.05.19-ի բաց նամակը (14 էջ)։
  19. ՀՀ նախագահ Ա. Սարգսյանին՝ 11.06.19-ի բաց նամակը (3 էջ)։
  20. ՀՀ ԱԱԾ-ի տնօրեն Ա. Վանեցյանին՝ 02.07.19-ի բաց նամակը (2 էջ)։
  21. 05.09.19-ի բաց հաղորդում հանցագործության մասին (2 էջ)։
  22. 1inTV-16.09.18թ, 30.09.18թ, 11.08.18թ, 28.12.18թ, 09.04.19թ, 14.03.19թ, 03.07.19թ, 25.09.19թ, 01.10.19թ, 23.10.19թ, 07.11.19թ, 14.12.19թ, AD TV-24.03.19թ, 25.10.19թ, a1plus-14.08.19թ և բաց TV-20.09.19թ, 11.10.19թ հեռուստակայքերի միջոցով հրապարակավ ներկայացված հանցագործության մասին հաղորդումների էլեկտրոնային հասցեները (1 էջ)։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում