Նավթի արդյունահանումը Լիբիայում կարող է օրական 1,2 մլն բարելից ընկնել մինչեւ 72 հազար բարել Լիբիայի ազգային բանակի ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի կողմից նավթային տերմինալների շրջափակման պատճառով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Այսպիսով նավթի արդյունահանումը կարող է ընկնել 16 անգամ:
Հունվարի 18-ին երկրի Նավթի ազգային կորպորացիան հայտարարեց, որ իրավիճակը ֆորս-մաժորային է, քանի որ «նավթային կիսալուսնի» տերմինալներից դադարեցվել է նավթի արդյունահանումը: Ըստ կորպորացիայի տվյալների, դա կբերի օրական 800 հազար բարել նավթի եւ 55 մլն դոլարի կորստի:
Հունվարի 19-ին Al Wasat կայքը տեղեկացրել էր, որ փակվել է Լիբիայի խոշորագույն նավթի հանքը՝ Էշ-Շարարան: Ինչպես նշում է Bloomberg-ը, այստեղ օրական արդյունահանվում էր 300 հազար բարել նավթ: