Այսօր՝ հունվարի 16-ին, տեղացած ձյան հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում: Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի սկզբնամասում ճանապարհն ամբողջությամբ առավոտյան պատված է եղել մերկասառույցով, ինչի արդյունքում բեռնատար ավտոմեքենաները չեն կարողացել շարունակել ճանապարհը: MAN մակնիշի 315 DD 06 համարանիշի ավտոմեքենայի վարորդը հրաշքով է կարողացել մեքենան կանգնեցնել՝ ձորից մոտ մեկ կմ հեռավորության վրա, հակառակ դեպքում այն մոտ 100 մետր սահելու էր ձորը:
SHAMSHYAN.com-ի թղթակիցը հայտնում է, որ տեղի ճանշինը ճանապարհն աղ ու ավազով սկսել է մշակել դեպքից հետո միայն: