Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, Ուկրաինայի Զապորոժիե մարզի բնակիչ Ալեքսանդր Պիլիշենկոն պատրաստվում է 5 շաբաթ անցկացնել աֆրիկական առյուծների հետ մեկ վանդակի մեջ: Նա ունի փոքր գազանանոց, որը գտնվում է իր տան բակում: Հիմա նա ավարտում է նախապատրաստական աշխատանքները, որից հետո կմտնի վանդակ:
«Ես պատրաստվում եմ 35 օր ապրել առյուծների հետ «մեկ հարկի» տակ, որպեսզի ցույց տամ մարդկանց, որ հնարավոր է հեշտությամբ փոխըմբռնման հասնել երկու այնպիսի տեսակների միջև, ինչպիսիք են մարդն ու առյուծը: Այդ պատճառով արդեն ժամանակն է, որպեսզի հասարակությունը մտածի խաղաղության մասին: Ուզում եմ, որպեսզի մարդիկ դադարեն գժտվել մեկը մյուսի հետ և կիսեն իշխանությունը»,- ասել է Պիլիշենկոն:
Նա հավելել է, որ Կատյա և Սամսոն առյուծների հետ նրանք ունենալու են գոյատևման միևնույն պայմանները: Պիլիշենկոն պատրաստվում է քնել տախտակի վրա և սնունդն ընդունել ճաղավանդակների արանքով:
Մնում է միայն սպասել և տեսնել, թե ով ում ի վերջո կուտի: