Sunday, 28 04 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ

ԱՄՆ-ն ճանաչեց հայկական ստատուս քվոն

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին բանաձև, որով մերժվում է Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը: Սենատի այդ բանաձևը մի քանի անգամ արգելափակվեց Էրդողանի ԱՄՆ կատարած այցի արդյունքում, սակայն, խոշոր հաշվով, ինչպես տեսնում ենք՝ ապարդյուն:

Այստեղ, անշուշտ, այդ հանգամանքը վկայում է գլոբալ քաղաքականության մակարդակում տեղի ունեցող բավականին լուրջ տրանսֆորմացիաների մասին, ինչի արտահայտություն են դառնում նաև ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին բանաձևերը: Դրանք, իհարկե, մեկը մյուսի հետ կապ չունեն, այսինքն՝ մեկը չի բխում մյուսից, սակայն հատկանշական է, որ վերջին մոտ մեկուկես ամիսների ընթացքում, փաստորեն, տեղի են ունենում այդ երկու նշանային ակտերը: Դրանք, իհարկե, կրում են ոչ թե օրենսդիր, այլ խորհրդատվական նշանակություն, սակայն, ինչ խոսք, դրանից քաղաքական ակտի նշանակալիությունը ամենևին չի նվազում կամ խամրում:

Իհարկե, հերթական անգամ հարկ է նշել, որ տեղի ունեցողն, անշուշտ, գլոբալ քաղաքականության տարր է, ինչը Հայաստանում և հայության շրջանում առաջացնելով շնորհակալության ու երախտագիտության զգացում, այդուհանդերձ, չպետք է առաջացնի էյֆորիա: Մյուս կողմից՝ հայ ժողովուրդը այդ հարցում թերևս բավականաչափ թրծված է այդպիսի զգայականության չտրվելու համար, իսկ ոգևորությունը միանգամայն բնական ու առողջ արձագանք է:

Խորքային առումով, սակայն, պետք է գնահատել տեղի ունեցողը հնարավորինս լայն մասշտաբով, քանի որ հայկական հարցի այդօրինակ վերելքը ամերիկյան քաղաքական շրջանառության մեջ, վկայում է ԱՄՆ քաղաքականության ռազմավարության մեջ Թուրքիայի դերի վերաիմաստավորման էական և խորքային գործընթացի մասին, ինչն էլ Հայաստանին ու հայ ժողովրդին առնչում է ոչ միայն պատմական արդարության, այլ ընթացիկ աշխարհաքաղաքականության և ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրողությունների համատեքստում:

Թուրքիան, փաստորեն, ԱՄՆ քաղաքական ռազմավարության շրջանակում ունենում է, այսպես ասած, կարգավիճակի անկում կամ նվազեցում, ինչը նշանակում է, որ այդպիսով Վաշինգտոնն ազդակ է տալիս ռեգիոնալ անվտանգային համակարգի այն ստատուս քվոյին, որը ձևավորվել է արցախյան հաղթանակի արդյունքում, և որն, ըստ էության, հենց իրենով է նվազեցրել Թուրքիայի դերը միջազգային և ռեգիոնալ անվտանգության համակարգի համատեքստում:

Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի երկու պալատներում մեկուկես ամիսների ընթացքում ճանաչման երկու խորհրդատվական ակտերը գործնականում իրենց խորքում նաև Կովկասի ռեգիոնում հայկական կողմի հաստատած ստատուս քվոյի ճանաչման ակտ են՝ դրանից բխող հետագա տրամաբանությամբ, որը Հայաստանը պետք է նկատի առնի իր արտաքին քաղաքականության արեալում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում